Back Միացյալ Թագավորություն` ուղեղի մասին գիտությունների, կախվածության և թմրամիջոցների մասին հանրային քննարկում (2007թ.)

Միացյալ Թագավորություն` ուղեղի մասին գիտությունների, կախվածության և թմրամիջոցների մասին հանրային քննարկում (2007թ.)

Նախապատմություն, նախաձեռնող և մասնակիցներ

2006 թվականին Բժշկական գիտությունների ակադեմիան (ԲԳԱ) նախաձեռնեց 2005 թվականին հրապարակած «DrugsFutures 2025?» զեկույցի մեջ նույնականացված հասարակական, առողջապահական, անվտանգային և միջավայրային խնդիրների անկախ հետազոտություն:

«DrugsFutures»-ի հանրային քննարկումներ տեղի են ունեցել 2007 թվականի հունվար-ապրիլ ամիսներին և իրականացվել են հատուկ խմբերում, որոնք ընդգրկում էին ՈւՊՀՀ ունեցող երեխաների ծնողների, աշակերտների, ուսուցիչների, թմրամիջոցներ օգտագործողների և նախկին օգտագործողների, տարեցների, երիտասարդների և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց:

Նպատակը

Բացահայտել հանրության լայն շերտերի հույսերն ու մտահոգությունները, որոնք կապված են ուղեղի մասին գիտություններին, կախվածությանը և թմրամիջոցներին առնչվող ընթացիկ և ապագա խնդիրներին:


Հարցը

Նախատեսվում էր, որ հանրային մասնակցության ծրագիրը կկենտրոնանա այն ոլորտների վրա, որտեղ հատվում են կախվածությունը, կոգնիտիվ հոգեբանությունը և թմրամիջոցները, ընդգրկելով Foresight-ի սկզբնական զեկույցում հիշատակված երեք տեսակի թմրամիջոցները` ապօրինի և օրինական ռեկրեացիոն թմրամիջնոցներ, հոգեկան առողջության համար դեղամիջոցներ և նոր դասակարգի միջոցներ, որոնք անվանել են «ճանաչողության ուժեղացուցիչներ» և որոնք կարող են որոշակի ձևերով, օրինակ` կարճաժամկետ հիշողության կամ արագ մտածողության տեսանկյունից, խթանել ուղեղի աշխատանքը:

Հետևյալ սցենարներից ելնելով բարձրացվեցին կոնկրետ հարցեր. թմրամիջոցներ և երիտասարդներ, թմրամիջոցներ ավելի խելացի ուղեղի համար, և թմրամիջոցներ և օրենքը:


Մեթոդը

ԲԳԱ ստեղծեց աշխատանքային խումբ, որի նպատակն էր աջակցել ուղեղի մասին գիտության, կախվածության և թմրամիջոցների (ՈւԳԿԹ) ոլորտում գիտական զարգացումների բարձացրած հասարակական, առողջապահական, անվտանգային և միջավայրային խնդիրների անկախ հետազոտությանը: Նախատեսվում էր, որ աշխատանքային խմբի կազմը պետք է արտացոլի ուսումնասիրելիք հարցերի բազմազանությունը` ընդգրկելով համաճարակաբանության, բժշկության, նյարդաբանության, հոգեբուժության, հոգեբանության, դեղագիտության, փիլիսոփայության և իրավունքի փորձագետներ:

Ընթացիկ և ապագա գիտական զարգացումների արդյունքում առաջացող հնարավոր հարցերի շուրջ աշխատանքային խումբը խորհրդակցեց համապատասխան շահակիր կազմակերպությւոնների հետ (օրինակ` գիտնականներ, հետազոտություններ ֆինանսավորողներ, բուժաշխատողներ, բարեգործական հիմնարկներ և պացիենտների խմբեր):

Տեղի ունեցան տարատեսակ միջոցառումներ. հանրային շնորհանդես Լոնդոնում (113 մասնակից), 19 կարճ (2 ժամ) արտագնա աշխատաժողովներ (146 մասնակից) ՄԹ ամբողջ տարածքում, տարածաշրջանային 5 աշխատաժողովներ ՄԹ ամբողջ տարածքում (180 մասնակից)` յուրաքանչյուրը նվիրված առանձին թեմայի (օրինակ` օրենք, հոգեկան առողջություն) և Մտքերի տուփ - երկու 2-օրյա նիստեր, վեց շաբաթվա տարբերությամբ, որոնց նպատակն էր ավելի խորացված քննարկել տարածաշրջանային աշխատաժողովների բոլոր 5 թեմաները (25 մասնակից): Արտագնա միջոցառումներին, որոնց մի մասի ընթացքում ելույթ ունեցան թմրամիջոցներ օգտագործողներն ու նախկին օգտագործողները, միաժամանակ տեղի ունեցան շահակիրների խորհրդակցություն և փորձագիտների վերլուծություն:


Կարևոր առանձնահատկություններ և քաղած դասեր

Ծրագիրը մանրակրկիտ գնահատվեց: Հանրային մասնակիցների համար կարևոր որոշ առանձնահատկություններ նշված են ստորև (լրացուցիչ տեղեկությունների համար տես ծրագրի ամբողջական գնահատումը)`

գործընթացը սահուն աշխատեց հանրային մասնակիցների համար: Ընդհանուր առմամբ, ռեսպոնդենտները խիստ բավարարված էին գործընթացով և իրականացման ձևով: Գործընթացը արդյունավետ ներգրավեց մարդկանց,

մասնակիցների զգացողությամբ գործընթացը շատ հաճելի էր, ինֆորմատիվ և արժեքավոր: Քննարկումների որակը, մասնակիցների հետաքրքությունը և ոգևորությունը բարձր էին,

մասնակիցները նոր բաներ սովորեցին: Շատերը նշեցին, որ մասնակցությունը հստակեցրեց իրենց մտածողությունը և ազդեց թմրամիջոցների և հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ իրենց տեսակետերի վրա,

ավելացավ ոգևորությունն ապագա մասնակցության հարցում: Գործընթացին մասնակցելու արդյունքում գրեթե բոլոր ռեսպոնդետներն ավելի պատրաստակամ էին ապագայում ներգրավվել քաղաքական խնդիրների քննարկումներում: Գրեթե բոլոր ռեսպոնդենտները կարևոր համարեցին հանրության ներգրավումը նմանատիպ հարցերի քննարկմանը` շատերը ցանկություն արտահայտեցին ապագայում ավելի շատ նմանատիպ միջոցառումներ տեսնել,

բազմաթիվ մասնակիցներ արժեքավոր համարեցին արտահայտվելու և ԲԳԱի կողմից լսված լինելու հնարավորությունը, ինչպես նաև զգացին, որ կարող են ներդրում ունենալ հանրային քաղաքականության մեջ և ազդել ապագա որոշումների վրա:

Ազդեցություն

  • ԲԳԱը նկատի առավ հանրային գերակայություններից մեկը` կախվածությունը որպես հիվանդություն հետազոտելու անհրաժեշտությունը, և այդ հետազոտությունն իրականացնելու համար Բժշկական հետազոտությունների խորհուրդը տրամադրեց 8 միլիոն փաունտ նոր ֆինանսավորում,
  • 2009 թվականի հուլիսին Թմրամիջոցների չարաշահման հարցերով խորհրդատվական խորհուրդը (Ներքին գործերի նախարարություն) նախաձեռնեց ճանաչողության ուժեղացուցիչների անվտանգության և կանոնակարգման մանրամասն հետազոտություն, որը հետազոտության գերակայություն բարձրացրեցին ծրագրի հանրային մասնակիցները,
  • երկխոսությունը բարձրացրեց թմրամիջոցների օգտագործմանն առնչվող իրավական որոշ միջամտությունների ոչ արդյունավետ լինելու վերաբերյալ առկա գիտելիքների մակարդակը,
  • երկխոսությունն ուղղակիորեն ազդեց Ուղեղի մասին գիտությունների, կախվածության և թմրամիջոցների մասին ԲԳԱի` կառավարությանը ներկայացվելիք ամփոփիչ զեկույցի վրա և բարելավեց այն: Հանրային մասնակիցները կարողացան հետևել իրենց ներդրումներին ամփոփոիչ զեկույցում: