Back ՄԻԵԴ վճիռների կատարման նկատմամբ հսկողության նպատակով ստեղծված ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի բարձրաստիճան պատվիրակության այցը Ստրաբուրգ

ՄԻԵԴ վճիռների կատարման նկատմամբ հսկողության նպատակով ստեղծված ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի բարձրաստիճան պատվիրակության այցը Ստրաբուրգ

2023 թվականի մայիսի 11-ին և 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման նկատմամբ հսկողության նպատակով ստեղծված Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական հանձնաժողովի բարձրաստիճան պատվիրակությունը աշխատանքային այցով Ստրաբուրգում էր՝ մասնակցելու Ինստիտուցիոնալ մակարդակում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը խթանելու վերաբերյալ կլոր-սեղան քննարկմանը և ՄԻԵԴ-ի HUDOC հարթակի հայերեն կայքէջի շնորհանդեսին։

Կլոր սեղան-քննարկումը նպատակ ուներ ներկայացնելու ՄԻԵԴ վճիռների կատարման կազմակերպման և հսկման միջգերատեսչական հանձնաժողովի ազգային մեխանիզմը և խթանելու քննարկումները միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչների և Եվրոպայի խորհրդի համապատասխան մարմինների միջև։ ՄԻԵԴ-ի HUDOC հարթակի հայերեն տարբերակը կնպաստի Հայաստանում ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի առավել ճիշտ ընկալմանը իրավական ոլորտի մասնագետների և լայն հասարակության կողմից:

Միջգերատեսչական հանձնաժողովի բարձրաստիճան պատվիրակության կազմում ընդգրկված էին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ղեկավար Գևորգ Մարտիրոսյանը, ինչպես նաև Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցները։

Բարձրաստիճան պատվիրակության անդամները հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի, Մարդու իրավունքների հարցերով Նախարարների տեղակալների նիստերի նախագահող,  Լիխտենշտայնի մշտական ներկայացուցիչ դեսպան Դոմենիկ Վանգերի, Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քրիստոս Յակումոպուլոսի հետ։  ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է նաև ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին։ Բացի այդ, կազմակերպվել են հանդիպումներ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների իրականացման, արդարադատության ու իրավական համագործակցության չափանիշների վարչության և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության ներկայացուցիչների հետ։


Այցը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից՝ համագործակցելով «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի հետ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ III) ծրագրային ձեւաչափի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից, ինչպես նաև «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի հետ, որը ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի կողմից։

Ստրասբուրգ, Ֆրանսիա 19/05/2023
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Ո՞րն է ծրագրի նպատակը

Ծրագիրը Եվրոպայի խորհրդի շարունակական ջանքերի մասն է՝ ուղղված աջակցելու Հայաստանին մարդու իրավունքների եվրոպական չափանիշների արդյունավետ կիրառման գործում՝ հատուկ ուշադրություն դարձնելով դատական վարույթների չափազանց երկարատևության, ներպետական դատարանների վճիռները չկատարելու կամ ուշ կատարելու խնդիրներին, մինչդատական փուլում արդյունավետ դատական վերահսկողությանը, հավաքների ազատության իրավունքին, վատ վերաբերմունքի և կյանքից զրկելու ենթադրյալ դեպքերի արդյունավետ քննությանը։

Եվրոպայի խորհրդի` Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ․ ծրագիրը հստակ ընդգծում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) արդյունավետ կիրառման կարևորությունը, ինչպես նաև ներպետական մակարդակում ՄԻԵԿ կառուցակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործողությունների անհրաժեշտությունը: 

 Սկիզբը՝ 2023 թ․ հունվար

 Տևողությունը՝ 36 ամիս

 Ֆինանսավորում ` 800,000 եվրո,  Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ և Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամ

Կոնտակտային անձ՝ Գայանե Հովհաննիսյան, ծրագրի ավագ պատասխանատու

Ովքե՞ր են ծրագրի շահառուները
  • Արդարադատության նախարարություն
  • Վճռաբեկ դատարան
  • Բարձրագույն դատական խորհուրդ
  • Գլխավոր դատախազություն
  • Ներքին գործերի նախարարություն
  • լայն հասարակություն
Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը

զգային գործընկերների հետ հաստատված կառուցողական համագործակցությունը հիմք ընդունելով՝ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել նրանց կարողությունների զարգացմանը՝ փորձագիտական կարծիքների, աշխատաժողովների, սեմինարների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) առանցքային նախադեպային իրավունքին նվիրված վերապատրաստման դասընթացների, ինչպես նաև համապատասխան ուսումնական այցերի միջոցով։ Արդյունքում վերը նշված կառույցները կկարողանան արդյունավետ դերակատարում ունենալ Հայաստանի դեմ ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացում, և ներպետական մակարդակում ՄԻԵԴ նախադեպային իրավունքը կկիրառվի միատեսակ կերպով:

Ի՞նչ արդյունքի ենք ակնկալում հասնել
  • Մինչդատական փուլում արդյունավետ դատական վերահսկողությանը, վատ վերաբերմունքի և կյանքից զրկելու ենթադրյալ դեպքերի, ինչպես նաև հավաքների ազատության իրավունքին առնչվող գործերի արդյունավետ քննությանը վերաբերող ներպետական օրենսդրությունը և պրակտիկան կբարելավվեն և կհամապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին:
  • Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության մասին օրենսդրությունը կբարելավվի, որպեսզի համապատասխան իրավական կառուցակարգ և երաշխիքներ ապահովվեն՝ բացառելու ներպետական դատարանների վճիռների չկատարումը կամ ուշ կատարումը:
  • ՄԻԵԴ վճիռների կատարման վերահսկմանն ուղղված իշխանությունների ջանքերը կբարելավվեն և ավելի համակարգված կլինեն: