Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը

Սկիզբ՝ 2021թ. 1-ը հունվարի

Տևողություն՝ 24 ամիս

Բյուջե՝ 750,000 եվրո

Դոնոր՝ Եվրոպայի խորհուրդ 

Գործընկերներ՝ ՀՀ արդարադատության նախարարությունՀՀ ներկայացուցչությունը մարդու իրավունքների եվրոպական դատարանումՀՀ վճռաբեկ դատարան

Ծրագիրը օժանդակել է Հայաստանի Հանրապետությանը՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի այն վճիռների կատարման հարցում, որոնցով արձանագրվել է Մարդու իրավուքների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում: Այդ վճիռների կատարումը ենթադրում է արդարադատության մատչելիության բարելավում, ազգային դատարանների կողմից վճիռների չկատարման կամ ուշ կատարման կանխարգելում, դատական քննության ժամկետների կրճատմանն ուղված միջոցառումների մշակում:

Ծագիրը օժանդակել է նաև Հայաստանի Վճռաբեկ դատարանին՝ ՄԻԵԴ-ի հետ փոխգործակցության արդյունավետ ընթացակարգեր մշակման հարցում, մասնավորապես, ՄԻԵԿ 16-րդ արձանագրությամբ նախատեսված խորհրդատվական կարծիքների ստացման կապակցությամբ։

Ծրագիրը աջակցել է Հայաստանում դատական բարեփոխումներին` դատական անկախության և դատական գործընթացների արդյունավետության ամրապնդման և եվրոպական չափանիշներին համապատասխան արդարադատության մատչելիության խթանման նպատակով:

Արդյունքներ․ 

  • ՄԻԵԴ վճիռների կատարման ընդհանուր միջոցառումների իրականացմանն ուղված Հայաստանի Հանրապետության կողմից մշակված և համապատասխան մարմինների կողմից ընդունված ՀՀ ազգային ռազմավարություն:
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում մշակված դատական քննության ժամկետների կրճատմանն միջոցառումներ:
  • Հայաստանի Հանրապետությունում արդարադատության մատչելիության և դատական անկախության ամրապնդմանն ուղված առաջարկությունների ներկայացում։
  • Հայաստանի Վճռաբեկ դատարանի՝ ՄԻԵԴ-ի հետ փոխգործակցության արդյունավետությանն ուղղված ընթացակարգերի մշակում, ՄԻԵԿ 16-րդ արձանագրության կիրառման համատեքստում։
հրատարակություններ