Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպերի կիրառման ամրապնդումը Հայաստանում

Մեկնարկը`հոկտեմբեր 2013թ. Տևողությունը` 24 ամիս
Բյուջեն` 1.000.000 եվրո
Դոնորը` Դանիայի կառավարություն
Գործընկերները` ՀՀ Վճռաբեկ դատարան, Արդարադատության ակադեմիա, ՀՀ արդարադատության նախարարություն

Ծրագրի հիմնական նպատակն էր` Վճռաբեկ դատարանի կարողությունների հզորացման և նորաստեղծ Արդարադատության ակադեմիայի ուսուցողական կարողությունների ընդլայնման միջոցով բարելավել մարդու իրավունքների եվրոպական չափանիշների արդյունավետ իրականացումը և միասնական կիրառումը Հայաստանում: Բացի այդ, ծրագիրը նպաստել է դատավորների, դատախազների և դատական ծառայողների գիտելիքների և հմտությունների զարգացմանը՝ մարդու իրավունքների եվրոպական չափանիշներն իրենց ամենօրյա աշխատանքում կիրառելու գործում:

Ծրագրի հիմնական արդյունքներից է` մարդու իրավունքների խթանման ինստիտուտի ձևավորումը, որը դատավորներին և իրավական ոլորտի բոլոր մասանագետներին թույլ է տալիս ժամանակին թարմ տեղեկատվություն ստանալ Վճռաբեկ դատարանի նախադեպային նոր որոշումների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների վերաբերյալ:

Ծրագրի ձեռքբերումները
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page