Back Ավելի անվտանգ երեխաների պաշտպանության համակարգ Հայաստանի համար. կլոր սեղան-քննարկում՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության դեմ պայքարի վերաբերյալ

Ավելի անվտանգ երեխաների պաշտպանության համակարգ Հայաստանի համար. կլոր սեղան-քննարկում՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության դեմ պայքարի վերաբերյալ

Եվրոպայի խորհուրդը կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում համապատասխան նախարարությունների, պետական ​​կառույցների և քաղաքացիական հասարակության ավելի քան 40 ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննարկելու Հայաստանում երեխաներին սեռական շահագործումից և բռնությունից պաշտպանության ամրապնդման միջոցառումներն ու հետագա քայլերը: Միջոցառման առանցքում էր Լանցարոտեի կոնվենցիայի պահանջներին Հայաստանի օրենսդրության համապատասխանության վերաբերյալ համապարփակ բացերի վերլուծության զեկույցի նախնական տարբերակի ներկայացումը։

Թեև զեկույցում արձանագրվում են օրենսդրական կարևոր առաջընթացն ու վերջին բարեփոխումները, այն միաժամանակ մատնանշում է ոլորտները, որտեղ անհրաժեշտ են հավելյալ ջանքեր՝ գործնական կիրառման արդյունավետությունը բարձրացնելու համար։ Դրանց թվում են սեռական բռնության դեպքերի թերհաղորդումը, առաջնագծում աշխատող մասնագետների համար ավելի հստակ գործառնական ուղեցույցների անհրաժեշտությունը, միջգերատեսչական համագործակցության ամրապնդումը և մասնագիտացված աջակցության ծառայությունների հասանելիության բարելավումը։ Շահագրգիռ կողմերի լայն շրջանակի հետ անցկացված խորհրդակցությունները նաև վկայել են կրթության, առողջապահության և սոցիալական ոլորտների մասնագետների առջև ծառացած գործնական խոչընդոտների մասին։

Ելույթ ունենալով քննարկմանը՝ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Սվետիսլավ Պաունովիչը կարևորեց երեխայակենտրոն մոտեցման կիրառումը: Նա անդրադարձավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ա.Պ.-ն ընդդեմ Հայաստանի» գործով վճռին և ողջունեց այդ վճռի կատարման վերահսկողության ուժեղացված ընթացակարգից ստանդարտ ընթացակարգի անցումը՝ ընդգծելով Հայաստանի իշխանությունների կողմից արձանագրված առաջընթացը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ տիկին Աննա Կարապետյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ տիկին Տաթևիկ Ստեփանյանը, ովքեր ընդգծեցին արված վերլուծության կարևորությունը՝ Հայաստանի երեխաների պաշտպանության համակարգում առկա բացերի վերհանման և ընթացիկ բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև Եվրոպայի խորհրդի «Երեխաների պաշտպանություն սեռական շահագործումից և սեռական բռնությունից» ՀԵԼՓ դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետների նոր խմբի հավաստագրերի հանձնման արարողությունը՝ նպաստելով ոլորտում ազգային փորձի և մասնագիտական ներուժի հետագա զարգացմանը։ 

Որպես հաջորդ քայլ, քննարկման ընթացքում մասնակիցների կողմից ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները կընդգրկվեն բացերի վերլուծության զեկույցի վերջնական տարբերակում՝ ներկայացնելով Հայաստանի երեխաների պաշտպանության համակարգի փաստական տվյալների վրա հիմնված ընդհանուր ակնարկ։

Քննարկումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ․ ծրագրի ներքո իրականացվող «Երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում։

 

*Նշում: Իրավաբանական մասնագետների համար մարդու իրավունքների կրթության եվրոպական ծրագիրը՝ HELP-ը, աջակցում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իրականացման գործում: Դրա հիմնական նպատակն է բարձրացնել դատավորների, փաստաբանների և դատախազների կարողությունները Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր 46 պետություններում և դրանից դուրս՝ մարդու իրավունքների եվրոպական չափանիշներն իրենց ամենօրյա աշխատանքում կիրառելու համար:

 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 19 ՄԱՅԻՍԻ, 2026թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Արձագանքելով փախստականների զգալի հոսքին դեպի Հայաստան՝ Եվրոպայի խորհուրդը պատրաստել է գործողությունների փաթեթ, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2․8 միլիոն եվրո։ Արձագանքման փաթեթի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է չորս նոր ծրագիր և լրացուցիչ բաղադրիչներ է ներառել երկու ընթացիկ ծրագրում:

 

 Ներբեռնե՛ք Արձագանքման միջոցառումների համալիր փաթեթը

 

 Ներբեռնե՛ք Արձագանքման փաթեթի շրջանակներում իրականացվող ծրագրերի ձեռքբերումնմերը

Հայաստանում փախստականների ներհոսքին արձագանքի փաթեթի արդյունքները

 

2025 թ․ նոյեմբերի 11-ին Եվրոպայի խորհուրդը, համագործակցելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ, ներկայացրեց Հայաստանում փախստականների ներհոսքին ԵԽ համապարփակ արձագանքի փաթեթի հիմնական արդյունքները: Հայաստանի Հանրային Ռադիոյի հետ բացառիկ հարցազրույցում Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչները խոսել են Հայաստանի համար ԵԽ գործողությունների ծրագրի ընթացքի և, մասնավորապես փախստականների աջակցության փաթեթի արդյունքների մասին, նաև նախանշել ընթացիկ և առաջիկա անելիքները։

Back Եվրոպայի խորհրդի հանձնակատարը կոչ է անում ապահովել շարունակական աջակցություն և երկարաժամկետ ինտեգրման միջոցառումներ՝ Հայաստան տեղահանված Ղարաբաղի հայերի համար

Եվրոպայի խորհրդի հանձնակատարը կոչ է անում ապահովել շարունակական աջակցություն և երկարաժամկետ ինտեգրման միջոցառումներ՝ Հայաստան տեղահանված Ղարաբաղի հայերի համար

«Հայաստան տեղահանված Ղարաբաղի հայերը շարունակական աջակցության և հետագա ինտեգրման միջոցառումների կարիք ունեն», – նշում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ'Ֆլահերթին՝ այսօր հրապարակելով հուշագիր՝ Հայաստան կատարած այցից հետո։ Ողջունելով Ղարաբաղի հայերի տեղահանությանն արձագանքելու ուղղությամբ Հայաստանի իշխանությունների նախնական քայլերը՝ հանձնակատարը ներկայացնում է առաջարկություններ՝ իրավիճակի՝ արտակարգ փուլից երկարաժամկետ ինտեգրման փուլ անցնելու համատեքստում։

Հանձնակատարը նշում է իշխանությունների կողմից ձեռնարկված մի շարք դրական քայլեր, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիության ձեռքբերման գործընթացը դյուրացնելու ջանքերը և հատուկ աջակցության ծրագրերի իրականացումը։ 2026 թվականի փետրվարի դրությամբ ավելի քան 20 000 Ղարաբաղի հայ ստացել էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ընդ որում՝ մինչ այդ ամսաթիվը քննված որևէ դիմում չէր մերժվել։ Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը շարունակում է հասանելի մնալ այն անձանց համար, որոնք դեռևս չեն ձեռք բերել քաղաքացիություն։

Կառավարությունն աջակցել է բնակելի անշարժ գույքի ձեռքբերմանը, տրամադրել է վարձակալության սուբսիդիաներ և ապահովել, որ տեղահանված աշակերտները դպրոցներում ընդգրկվեն նույն մակարդակով, ինչ ընդհանուր բնակչությունը։ Այս նախաձեռնությունները լրացվել են զբաղվածության խթանման և ձեռնարկատիրության աջակցության ծրագրերով։

Այնուամենայնիվ, հանձնակատարը նշում է, որ «Հայաստան տեղահանված բազմաթիվ Ղարաբաղի հայեր դեռևս բախվում են իրենց իրավունքների և հնարավորությունների լիարժեք իրացման դժվարություններին» և առանձնացնում է մի շարք մարտահրավերներ։

Շատ Ղարաբաղի հայեր դեռևս չեն ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ինչը սահմանափակում է նրանց հասանելիությունը որոշ իրավունքների և սոցիալական աջակցության միջոցների նկատմամբ։ Ինքնության և այլ կարևոր փաստաթղթերի վերականգնման հետ կապված դժվարությունները խոչընդոտում են կենսաթոշակների, զբաղվածության, կրթության և բնակարանային աջակցության հասանելիությանը։

Թեև բնակարանային աջակցության ծրագրերը նշանակալի են, դրանք շատերի համար շարունակում են անբավարար լինել՝ հաշվի առնելով այն տարբերությունը, որը գոյություն ունի աշխատանքի իրական հնարավորություններ առաջարկող բնակավայրերում անշարժ գույքի արժեքի և տրամադրվող աջակցության չափի միջև։ Վարձակալության ամսական սուբսիդիաների վերջին կրճատումը նույնպես մտահոգություն է առաջացրել տեղահանվածների համայնքում։

Հանձնակատարը նաև արձանագրում է համապարփակ ինտեգրման ռազմավարության բացակայությունը, ինչպես նաև այն, որ անբավարար են այն խորհրդակցությունները Ղարաբաղի հայերի հետ, որոնք վերաբերում են իրենց կյանքին առնչվող քաղաքականությունների մշակմանն ու իրականացմանը։

Շատ Ղարաբաղի հայեր դեռևս չեն ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ինչը սահմանափակում է նրանց հասանելիությունը որոշ իրավունքների և սոցիալական աջակցության միջոցների նկատմամբ։ Ինքնությունը հաստատող և այլ կարևոր փաստաթղթերի վերականգնման հետ կապված դժվարությունները խոչընդոտում են կենսաթոշակների, զբաղվածության, կրթության և բնակարանային ապահովման հնարավորություններից օգտվելուն։ Թեև բնակարանային աջակցության ծրագրերը նշանակալի են, դրանք շատերի համար շարունակում են սահմանափակ լինել՝ աշխատանքի իրական հնարավորություններ առաջարկող բնակավայրերում անշարժ գույքի բարձր արժեքի և տրամադրվող աջակցության մակարդակի միջև առկա անհամապատասխանության պատճառով։ Վարձակալության ամսական սուբսիդիաների վերջին կրճատումը նույնպես մտահոգություն է առաջացրել տեղահանվածների շրջանում։ Հանձնակատարը նաև նշում է համապարփակ ինտեգրման ռազմավարության բացակայությունը, ինչպես նաև այն, որ անբավարար են Ղարաբաղի հայերի հետ խորհրդակցությունները իրենց կյանքին առնչվող քաղաքականությունների մշակման և իրականացման հարցերում։

Հղում կատարելով Հայաստանում կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ իր վերջին հուշագրին՝ հանձնակատարը նշում է, որ տեղահանված կանայք բախվում են բռնության առավել բարձր ռիսկերի, ինչպես նաև սոցիալական և տնտեսական ճնշումների աճի, այդ թվում՝ գենդերային դերերի, ամուսնության և խնամքի պարտականությունների հետ կապված խնդիրների։ «Կանայք, հատկապես նրանք, ովքեր տեղահանվել են և բախվում են խտրականության բազմաթիվ ձևերի, ավելի մեծ դժվարությունների են հանդիպում աջակցություն և պաշտպանության միջոցներ ստանալու հարցում», – նշում է նա։

Ղարաբաղի տարածաշրջան վերադառնալու իրավունքը շարունակում է կարևոր նշանակություն ունենալ Ղարաբաղի հայերի համար։ Ընթացող խաղաղության գործընթացի և դրա հետ կապված զգայուն հարցերի համատեքստում հանձնակատարը կոչ է անում Հայաստանի իշխանություններին ապահովել, որ Ղարաբաղի հայերը լիարժեք տեղեկացված լինեն և աջակցություն ստանան իրենց ապագայի վերաբերյալ ազատ ու գիտակցված որոշումներ կայացնելու հարցում։ 

Հանձնակատարի առաջարկությունները Հայաստանի իշխանություններին ներառում են, սակայն չեն սահմանափակվում հետևյալով․

• Մշակել և ընդունել մարդու իրավունքների վրա հիմնված համապարփակ ինտեգրման ռազմավարություն՝ խորհրդակցելով Ղարաբաղի հայերի հետ,

• Մշտադիտարկել և անհրաժեշտության դեպքում հարմարեցնել ինտեգրման միջոցառումները՝ դրանք համապատասխանեցնելով Ղարաբաղի հայերի փոփոխվող կարիքներին, մասնավորապես՝ բնակարանային աջակցության և ֆինանսական օժանդակության ոլորտներում՝ հատուկ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերին պատկանող անձանց,

• Շարունակել պարզեցնել և դյուրացնել քաղաքացիության ձեռքբերման և փաստաթղթերի վերականգնման գործընթացները, ինչպես նաև պահպանել ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի,

• Ամրապնդել տեղահանված կանանց և աղջիկների պաշտպանության և աջակցության ծառայությունները։

Հանձնակատարը նաև կոչ է անում միջազգային հանրությանը շարունակել իր ներգրավվածությունն ու աջակցությունը՝ նպաստելու Ղարաբաղի հայերի ինտեգրման գործընթացում ձեռք բերված առաջընթացի պահպանմանն ու ամրապնդմանը։

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ 16 ՀՈՒՆԻՍԻ, 2026թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

 Հիմնական նպատակներ

Մարդու իրավունքների պաշտպանություն․ փախստականների իրավունքների պաշտպանություն 
Տեղական իշխանությունների դիմակայունություն. փախստական բնակչության զգալի զանգված ունեցող համայնքների ամրապնդում 
Սոցիալական իրավունքներ․ բոլորի, ներառյալ խոցելի խմբերի ներկայացուցիչների, սոցիալական իրավունքների ամրապնդում  
Երեխաների և կանանց իրավունքների պաշտպանություն՝ ապահովելով նրանց բարեկեցությունը
Աջակցություն մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտներին. մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնող հաստատությունների ամրապնդում