2023թ․ սեպտեմբերին տեղի ունեցած տեղահանման ժամանակ բուժաշխատողները ամենաշատ տուժածների թվում էին։ Մասնագիտական պարտականություններից ելնելով՝ որպես առաջին արձագանքողներ, նրանք ավելի խոցելի էին տրավմայի տեսանկյունից։
Այս առումով, որպես «Հայաստանում փախստականների հոսքին համապարփակ արձագանքման փաթեթ»-ի մաս, Եվրոպայի խորհուրդը, առաջնահերթություն է տվել տեղահանված բուժաշխատողներին հոգեբանական աջակցություն տրամադրելուն՝ որպես փախստական բուժաշխատողներին Հայաստանի առողջապահական համակարգին ինտեգրելու գործում պետությանը տրամադրվող բացառիկ աջակցություն: Բարեկեցության խթանումը և ինտեգրման ընթացքում հուզական սթրեսի հետևանքների հաղթահարումը կարևորագույն նշանակություն ունեն պացիենտների, ընդհանուր բնակչության և տեղահանված անձանց հոգեբանական կարիքներին արձագանքելու տեսանկյունից:
Մշակվել են կարողությունների զարգացման միջոցառումներ՝ ուղղված տեղահանության ընթացքում կուտակված հոգեբանական սթրեսին արձագանքելուն և տեղահանված բուժաշխատաղներին նոր պայմաններում դիմադրության գործիքներով զինելուն: Շուրջ 200 փախստական բուժաշխատողների հետ այս ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքը մեկնարկել է 2024թ․ և ստեղծել է ապահով միջավայրի մթնոլորտ, որը նպաստում է, որպեսզի նրանք հետագայում հաղթահարեն իրենց հուզական սթրեսը:
Եվրոպայի խորհրդի և Հայաստանի համա իր տեսակի մեջ այս առանձնահատուկ նախաձեռնությունն ամփոփելու համար նոյեմբերի 21-22-ին այս նախաձեռնության շրջանակներում կազմակերպված հոգեբանական կարողությունների զարգացման հատուկ դասընթացը միավորեց մոտ 35 տեղահանված բուժաշխատողների: Դասընթացը ծառայեց որպես լավ հարթակ հետտրավմատիկ սթրեսի հաղթահարման և դիմադրության հոգեբանական ռեսուրսների բացահայտման ու քարտեզագրման համար:
Կարողությունների զարգացման միջոցառման արդյունքում փախստական բուժաշխատողները բացահայտեցին ինքնադիմադրության նոր մեխանիզմներ, որոնք նրանց հնարավորություն կտան վերանայել սեփական փորձը և զարգացնել մասնագիտական ինքնապահպանման հմտություններ։ Սա նաև կնպաստի գործընկերների միջև փոխադարձ աջակցության մշակույթի ձևավորմանը և Հայաստանում պացիենտներին տրամադրվող առողջապահական ծառայությունների որակի բարձրացմանը։
Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ III» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակում։


