Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ III
Հիմնվելով Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ․ և 2023-2026թթ․ ծրագրերի շրջանակներում իրականացված «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում» ծրագրի առաջին երկու փուլերի արդյունավետ իրականացման արդյունքում գրանցված ձեռքբերումների վրա՝ ծրագրի այս փուլում նախատեսվում է շարունակել աջակցություն տրամադրել Հայաստանի կառավարությանը՝ կենսաբժշկության և առողջապահության ոլորտի ազգային օրենսդրությունը եվրոպական չափանիշներին ներդաշնակեցնելու ուղղությամբ, որոնք ամրագրված են Եվրոպայի խորհրդի՝ Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին կոնվենցիով՝ հայտնի որպես Օվիեդոյի կոնվենցիա, և որը կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող միակ միջազգային փաստաթուղթն է։
Եվրոպայի խորհրդի և Հայաստանի կառավարության միջև արդյունավետ համագործակցության արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 2024թ․ մայիսին ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան և պատրաստվելով այն նաև վավերացնել՝ արտահայտել իր հանձնառությունը կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
Ծրագրի նախորդ երկու փուլերի իրականացման ընթացքում ձեռք բերված արդյունքներից և քաղված դասերից ելնելով՝ այս Ծրագիրն աջակցություն կտրամադրի քաղաքականության մշակման և իրականացման մակարդակում՝ աջակցելով կառավարությանը իրականացնելու առողջապահության ոլորտում բարեփոխումները։ Ծրագիրը մասնավորապես նպատակաուղղված է.
- Աջակցել կառավարության՝ կենսաբժշկական ոլորտում իրավական դաշտը եվրոպական չափանիշներին և մասնավորապես Օվիեդոյի կոնվենցիայով սահմանված չափանիշներին համապատասխանեցնելու ջանքերին;
- Աջակցել բուժաշխատողներին և իրավաբաններին Օվիեդոյի կոնվենցիայով ամրագրված չափանիշներին առավել համապատասխան պրակտիկաներ և ինստիտուցիոնալ մեխանիզմներ կիրառելու ուղղությամբ;
- Խթանել պացիենտակենտրոն մոտեցումը առողջապահության ոլորտում;
- Խթանել առողջապահական հարցերի շուրջ հանրային երկխոսությունը;
- Աջակցել Ղարաբաղի բուժաշխատողների՝ Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգին ինտեգրմանը:
Որպես Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների համալիր փաթեթի բաղկացուցիչ մաս` ծրագիրը կշարունակի աջակցել ՀՀ կառավարության ջանքերին՝ Ղարաբաղի բուժաշխատողներին Հայաստանի առողջապահական համակարգում ինտեգրելու հարցում։
Սկիզբ՝ 1 հունվարի 2025 թ․
Տևողություն՝ 24 ամիս
Ֆինանսավորում՝ 600,000 եվրո, Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ
Կոնտակտային անձ՝ Մերի Կատվալյան, Ծրագրի ավագ պատասխանատու
- ՀՀ առողջապահության նախարարություն
- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
- ՀՀ ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով
- ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողով
- ՀՀ արդարադատության նախարարություն
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
- ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտ
- Երևանի պետական բժշկական համալսարան
- լայն հասարակություն
Համագործակցության ծրագիրն իրականացվում է Եվրոպայի Խորհրդի կողմից Հայաստանի համար 2023-2026թթ․ գործողությունների ծրագրով կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության համար սահմանված առաջնահերթություններին համահունչ։ Ինչպես նշված է Գործողությունների ծրագրում՝ Հայաստանի կառավարությունը Եվրոպայի խորհրդի հետ միասին կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդման հարցը ճանաչել են իրենց առաջնահերթություններից մեկը։
- Գործող օրենսդրական նորմերն ու իրավակիրառ գործընթացները համապատասխանեցված են Օվիեդոյի կոնվենցիայում ամրագրված սկզբունքներին:
- Բարձրացել է կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը:
- Բարելավվել է առողջապահական թեմաներով հանրային երկխոսության մակարդակը։
- Հայաստանը ավելի պատրաստված է Օվիեդոյի կոնվենցայի հնարավոր հետագա վավերացմանը:
Օվիեդոյի կոնվենցիան պաշտպանում է մարդու իրավունքները կենսաբժշկության ոլորտում
Հայաստան. Օվիեդոյի կոնվենցիա
Հարցազրույց առողջապահության մասնագետների էթիկայի հանձնաժողովի նախագահի հետ
Օվիեդոյի կոնվենցիայի վավերացումը Հայաստանի կողմից

