Back Իրական շահառուների բացահայտումը բարելավում է իրական շահառուների թափանցիկությունը

Իրական շահառուների բացահայտումը բարելավում է իրական շահառուների թափանցիկությունը

Կեղծ ընկերությունների և բարդ իրավական կառուցակարգերի միջոցով իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունները թաքցնելը կանխելու համար պետական մարմինները պետք է կարողանան տեսնել, թե իրականում ով է կանգնած ընկերության հետևում և ով է հանդիսանում ընկերության իրական շահառուն։

Եվրոպայի Խորհրդի կողմից տրամադրվող աջակցության գործընթացը մեկնարկել է ներպետական իրավական համակարգի վերլուծությամբ՝ միտված բացահայտելու օրենսդրական կարգավորումների համապատասխանությունը ԵԽ և ԵՄ ստանդարտներին։

Վերլուծության շրջանակներում ուսումնասիրվել են․

- իրական շահառուների հայտարարագրման շրջանակն ու գրանցումը պարտադիր դարձնող հիմքերը,

- իրավական սահմանումները,

- տվյալների ներկայացման պահանջները,

- տվյալների թարմացման և պահպանման մեխանիզմները,

- տվյալների հասանելիության կարգավորումները,

- տվյալների ստուգման ընթացակարգերը,

- ինչպես նաև պատժամիջոցների և իրավակիրառման հետ կապված հարցեր։

Այս համատեքստում համապարփակ աջակցություն է տրամադրվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և Իրավաբանական անձանց պետական ռեգիստրին՝ նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանում իրական շահառուների թափանցիկության համակարգը։ Աջակցությունը ներառել է իրավական գնահատում, գործնական ուղեցույցի մշակում և նպատակային կարողությունների զարգացման միջոցառման իրականացում։

Ուղեցույցի մշակմանը հաջորդել է իրավասու պաշտոնատար անձանց կարողությունների զարգացումը, ովքեր գործնականում պետք է կիրառեն այդ ուղեցույցը։ Ծաղկաձորում անցկացված երկօրյա վերապատրաստումը համախմբել էր պետական ռեգիստրի պաշտոնյաներին և միջազգային փորձագետներին՝ նպատակ ունենալով կոռուպցիայի դեմ պայքարի տեսական մոտեցումները վերածելու գործնական կառուցակարգերի և ամրապնդելու իրական շահառուների թափանցիկության չափանիշների գործնական կիրառումը։

Վերապատրաստման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև իրական շահառուների հայտնաբերման մեթոդներին, ոչ թափանցիկ կառուցվածքների հետ աշխատանքի նրբություններին, ինչպես նաև անհամապատասխանությունների վերաբերյալ հաշվետվությունների ապահովմանը։

«Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակական առաքելություն է՝ միշտ մեկ քայլ առաջ լինելու նրանցից, ովքեր ցանկանում են չարաշահել համակարգը», – ընդգծել է Պետական ռեգիստրի ղեկավարը։

Շարունակական աջակություն ապահովելու նպատակով նախագիծը կշարունակի նպատակային և գործնական աջակցություն տրամադրել Հայաստանի ազգային շահագրգիռ հաստատություններին՝ ավելի թափանցիկ, արդար և հաշվետու համակարգի ձևավորման գործում, որտեղ պետական միջոցները ծառայում են հանրային շահին, իսկ կորպորատիվ հաշվետվողականությունը հանդիսանում է հիմնարար սկզբունք։

Այս միջոցառումը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում՝ Եվրոպայի խորհրդի կողմից «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։

 

Ծաղկաձոր, Հայաստան 15-16 ՀՈՒՆԻՍԻ, 2026թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Եվրոպայի խորհուրդն առաջատարն է մայրցամաքում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների շարքում։ Եվրոպայի խորհրդին անդամակցում են 46 անդամ պետություններ, այդ թվում Հայաստանը։ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները միացել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարն է։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները մի շարք համագործակցային ծրագրերի միջոցով:

Վիկտորինա Եվրոպայի խորհրդի և Հայաստանի համագործակցության մասին


 

Եվրոպայի խորհուրդը աշխատում է ձեզ համար։ Մենք ցանկանում ենք տեսանելի դարձնել Եվրոպայի խորհրդի  դերը, չափանիշները և աշխատանքը իր անդամ երկրներում, ցույց տալ, թե ինչպես է երկրի անդամակցությունն Եվրոպայի խորհրդին օգնել հասնել որոշակի արդյունքների կամ փոփոխության: Մեր նպատակն է տարբեր միջոցառումների և գործողությունների միջոցով ընդգծել այն ուղիները, որոնցով Եվրոպայի խորհրդի գործողություններն օգնել են բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից: բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից: 

Անկախ նրանից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազդեցությունն է ներպետական մակարդակով, թե տարբեր ոլորտներում Եվրոպայի խորհրդի աշխատանքը, ինչպես օրինակ՝ մահապատժի վերացումը կամ խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ապահովումը, կամ Ստամբուլի կոնվենցիայի և Կիբերհանցագործության մասին Բուդապեշտի կոնվենցիայի օգնությամբ առցանց կամ տեխնոլոգիաների միջոցով կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը, Եվրոպայի խորհուրդը ունի բազմաթից ձեռքբերումներ 1949 թվականից ի վեր:

Դիտեք մեր ձեռքբերումները

Եվրոպայի մասին փոդքասթների շարք
Եվրոպայի խորհուրդն աշխատում է բարելավել 700 միլիոն մարդկանց կյանք՝ նվազեցնելով խտրականությունը, պաշտպանելով մարդու իրավունքները և ամրապնդելով ժողովրդավարության սկզբունքները: Եվրոպայի մասին փոթքասթների շարքում զրուցում ենք առաջնագծում գտնվող փորձագետների հետ՝ վերլուծելով մեր առօրյա կյանքի վրա ազդող հիմնական խնդիրները: 
  Փոդքասթների շարքը կարող եք լսել անգլերեն լեզվով հետևյալ հղմամբ