Back Փոխելով կյանքերը․ Հայաստանի պրոբացիայի ծառայությունը մեկնարկում է վերականգնողական նշանակալի ծրագիր

Փոխելով կյանքերը․ Հայաստանի պրոբացիայի ծառայությունը մեկնարկում է վերականգնողական նշանակալի ծրագիր

Հայաստանում ազատազրկման վայրերից ազատված կամ պրոբացիայի ծառայության հսկողության ներքո գտնվող բազմաթիվ անձանց համար թմրամիջոցների օգտագործման արատավոր շրջանը հաղթահարելը երկար ժամանակ կախված է եղել բացառապես սեփական կամքի ուժից։ Վերջին մեկ տարվա ընթացքում երեք քրեակատարողական հիմնարկներում և պրոբացիայի ծառայության տարածքային մարմիններում փորձարկված նոր վերականգնողական ծրագիրը կոչված է փոխելու այս իրավիճակը։

Եվրոպայի խորհրդի աջակցությամբ մշակված ծրագիրը նպատակ ունի պրոբացիայի ծառայության աշխատակիցներին, քրեակատարողական հիմնարկների հոգեբաններին և իրավական ոլորտի մասնագետներին զինել կառուցվածքային, գիտահեն վերականգնողական միջամտություններ իրականացնելու անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով։ Ծրագիրը հիմնված է կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի և մոտիվացիոն հարցազրույցի մեթոդաբանությունների վրա, որոնք միտված են թմրամիջոցների օգտագործման հիմնապատճառների բացահայտմանն ու հաղթահարմանը՝ ոչ թե միայն դրա հետևանքներին արձագանքելուն։

2025 թվականի ապրիլին մեկնարկած փորձնական փուլից ի վեր ծրագրի մասնակիցները կիրառել են ծրագրի գործիքակազմը՝ միջազգային փորձագետների շարունակական մասնագիտական ուղեկցմամբ։ Փորձնական փուլի գնահատման ավարտից հետո ծրագիրը լրամշակվել է՝ նախապատրաստելով այն Հայաստանի ողջ տարածքում ներդրմանը։

Նպատակը հստակ է՝ առաջին գծում աշխատող մասնագետներին տրամադրել առավել արդյունավետ և գիտահեն գործիքներ՝ թմրամիջոցներից կախվածության հիմնապատճառները հասցեագրելու համար, որպեսզի ազատազրկման վայրերից ազատված կամ պրոբացիայի ծառայության հսկողության ներքո գտնվող անձինք ունենան իրենց կյանքը փոխելու իրական հնարավորություն՝ կրկին քրեական արդարադատության համակարգ վերադառնալու փոխարեն։

Ծրագիրն այժմ ներդրվում է Հայաստանի ողջ տարածքում, որի համակարգումն իրականացվում է հատուկ այդ նպատակով վերապատրաստված մասնագետների կողմից։ Սա պետության արդարադատության համակարգի՝ պատժողական մոտեցումներից դեպի վերականգնողական արդարադատություն անցման գործնական դրսևորումներից մեկն է և կարևոր մի քայլ՝ ավելի անվտանգ համայնքների ձևավորման ու մարդկանց երկրորդ հնարավորություն ընձեռելու ուղղությամբ։

Նախաձեռնությունն իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվումն իրականացվում է Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի միջոցով։ Իրավախախտների համար նախատեսված վերականգնողական ապացուցահեն ծրագրերի ընդլայնման միջոցով Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանի ռազմավարական ջանքերին՝ ուղղված կրկնահանցագործության նվազեցմանը, ազատազրկման հետ չկապված պատիժների և այլ միջոցների կիրառման ընդլայնմանը, ինչպես նաև հանրային անվտանգության ամրապնդմանը։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 24 ՀՈՒԼԻՍԻ, 2026թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Ո՞րն է ծրագրի նպատակը

իմնելով «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության զարգացմանը» և «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագրերի արդյունքների վրա՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագրի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագիրն աջակցում է ազգային իշխանություններին՝ նպաստելով պրոբացիայի ծառայությունների կիրառումը երկրում ավելի դյուրին դարձնելուն՝ դրանով իսկ բարձրացնելով հանրության անվտանգությունն ու արդարադատության անաչառ իրականացումը։

Ծրագիրն իրականացվում է Արդարադատության նախարարության և Պրոբացիայի պետական ծառայության, ինչպես նաև այլ ներպետական շահագրգիռ կողմերի՝ ներառյալ քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում պրոբացիայի ոլորտում։

Ակնկալվող փոփոխությունները կաջակցեն ՀՀ իշխանություններին օրենսդրությունը և պրակտիկան համապատասխանեցնել Եվրոպայի խորհրդի չափանիշներին, ինչպես օրինակ, ի թիվս այլոց, Պրոբացիայի կանոնների վերաբերյալ անդամ երկրներին ուղղված Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ CM/Rec(2010)1 և Համայնքային պատժամիջոցների և միջոցների վերաբերյալ եվրոպական կանոնների մասին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ CM/Rec(2017)3 հանձնարարականներին:

 Սկիզբ՝ 2025 թ․ հունվարի 1

 Տևողություն՝ 24 ամիս

 ֆինանսավորում՝ ` 500,000 եվրո, Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ

Կոնտակտային անձ` Արման Պողոսյան, ծրագրի ավագ պատասխանատու

 

Ովքե՞ր են ծրագրի շահառուները
  • Արդարադատության նախարարություն
  • Պրոբացիայի պետական ծառայության անձնակազմ
  • Քրեակատարողական ծառայության անձնակազմ
  • «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմ
  • դատավորներ և այլ իրավաբան մասնագետներ
  • լայն հասարակություն
Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը

Ծրագիրն իր իրականացման ողջ ընթացքում հետևելու է Եվրոպայի խորհրդի հիմնական սկզբունքներին։ Մասնավորապես՝ պրոբացիայի ծառայությունը պետք է նպատակ ունենա պրոբացիայի շահառուների հետ դրական հարաբերություններ հաստատելու միջոցով նվազեցնել կրկնահանցագործությունը՝ նրանց վերահսկելու, ուղղորդելու և աջակցելու, ինչպես նաև բարեհաջող սոցիալական վերաինտեգրմանը նպաստելու համար։ Բոլոր միջամտությունները պետք է համահունչ լինեն Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների չափանիշներին, միաժամանակ պետք է հաշվի առնեն պրոբացիայի շահառուների արժանապատվությունը, առողջությունը, անվտանգությունը և բարօրությունը, ինչպես նաև լիարժեքորեն պետք է հաշվի առնվեն նրանց անհատական հատկանիշները, հանգամանքները և յուրաքանչյուր առանձին իրավախախտի կարիքները, որպեսզի ապահովվի յուրաքանչյուր դեպքի արդար և անաչառ քննությունը։ Պրոբացիայի ծառայությունը պետք է համագործակցի այլ հանրային կամ մասնավոր, հասարակական կազմակերպությունների և տեղական համայնքների հետ` պրոբացիայի շահառուների սոցիալական վերաինտեգրումը խթանելու համար։ Անհրաժեշտ է իրականացնել համակարգված և փոխլրացնող միջգերատեսչական և միջճյուղային աշխատանք՝ պրոբացիայի շահառուների հաճախ համալիր կարիքների բավարարման և համայնքի անվտանգության բարձրացման համար։

Ի՞նչ արդյունքի ենք ակնկալում հասնել
  • Հզորացնել Պրոբացիայի ծառայությունն անհրաժեշտ գործիքների և կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների միջոցով․ կմշակվի վերապատրաստման նոր ծրագիր և աջակցություն կտրամադրվի e-probation համակարգի, ռիսկի և կարիքների գնահատման գործիքի, ինչպես նաև  նախազատումային զեկույցների կիրառման բարելավման համար։
  • Բարելավել միջգերատեսչական համագործակցությունը․ պրոբացիայի գործառույթների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով կկազմակերպվեն գերատեսչությունների միջև կանոնավոր տեղեկատվության փոխանակման և համակարգման հանդիպումներ և աշխատաժողովներ։
  • Բարելավել վերականգնողական և վերասոցիալականացման միջոցառումները․ աջակցություն կտրամադրվի վերականգնողական և վերասոցիալականացման ծրագրերի շտեմարանը բերալավելու և հիմնական շահառուների հետ համակարգումն ապահովելու գործում։
  • Բարելավել Պրոբացիայի ծառայությանն առնչվող օրենսդրական շրջանակը՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին և եվրոպական լավագույն փորձին․ տրամադրվող տեխնիկական և փորձագիտական աջակցությունը կապահովի, որ առկա օրենսդրական նախաձեռնությունները գնահատվեն ԵԽ չափանիշներին համապատասխան։