Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը

Մեկնարկը` 2014թ. մայիս
Տևողությունը` 24 ամիս
Բյուջեն` 554 700 եվրո
Դոնորը` Նորվեգիայի կառավարություն (Նորվեգիայի արտաքին գործերի նախարարություն)
Գործընկերները` Արդարադատության նախարարություն (այդ թվում՝ Քրեակատարողական վարչություն), Դատական համակարգ, Գլխավոր դատախազություն, Ոստիկանություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (Զբաղվածության գործակալություն), Ֆինանսների նախարարություն, Ազգային ժողով, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ.
 

Ծրագիրը նպատակ ուներ Հայաստանի երկու տարածաշրջաններում ներդնել փորձնական պրոբացիոն ծառայություն՝ կիրառելով Եվրոպայի խորհրդի ստանդարտները և եվրոպական լավագույն փորձը: Ծրագրի նպատակներն էին.
• ցուցաբերել տեխնիկական աջակցություն երկու տարածաշրջաններում պրոբացիոն ծառայության ստեղծմանը, այդ թվում՝ էլեկտրոնային մոնիթորինգի փորձնական ներդրմանը,
• աջակցել պրոբացիոն ծառայության անձնակազմի և համապատասխան այլ մասնագետների վերապատրաստմանը:

Ծրագրի ընթացքում մշակվեց ուսումնական ծրագիր պրոբացիայի վերաբերյալ, կկազմակերպվեն տարբեր ուսումնական հաստատությունների և ԲՈՒՀ-երի տեղացի դասավանդողների վերապատրաստման, շարունակական, այդ թվում՝ նախնական, խորացված և աշխատանքին զուգընթաց դասընթացներ, փորձի ուսումնասիրման այցեր ԵԽ անդամ պետություններ, ինչպես նաև կմշակվեն նախքան ազատվելը և դրանից հետո դատապարտյալների վերաինտեգրման ծրագրեր: