Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը

Սկիզբ՝ 2019 թ հոկտեմբերի 1

Տևողություն՝ 32 ամիս

Բյուջեն` 871,995 եվրո

Դոնորը` Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022 թթ ծրագիր

Գործընկերները` Արդարադատության նախարարություն, Պրոբացիայի պետական ծառայություն

Ծրագիրը նպատակ ուներ աջակցելու տեղական իշխանություններին լիովին հաստատելու պրոբացիայի հասկացությունը պրակտիկայում անհրաժեշտ օրենսդրական, ինստիտուցիոնալ և գործառնական շրջանակի տրամադրման միջոցով, որն էլ կհեշտացներ երկրում պրոբացիայի ծառայության կիրառումը՝ այդպիսով հզորացնելով հանրության անվտանգությունն ու արդարադատության արդար իրականացումը։

Ակնկալվում էին փոփոխություններ և՛ ընկալունակության մակարդակում, և՛ գործառնական/օրենսդրական շրջանակներում «Պրոբացիայի մասին Եվրոպայի խորհրդի կանոնների» վերաբերյալ ԵԽ Նախարարների կոմիտեի CM/Rec(2010)1 հանձնարարականին համապատասխանեցման ապահովման նպատակով։

Ծրագիրը հիմնված էր նախկինում արված աշխատանքի վրա և հավասարապաես օգուտներ է քաղել քրեակատարողական ոլորտում Եվրոպայի Խորհրդի ինստիտուցիոնալ իմացությունից, ինչպես նաև 2013-2017թթ․ Հայաստանում Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացված երկու ծրագրերի շրջանակներում դրված հիմքերից։

Ծրագրի արդյունքում ակնկալվում էր․

  • Հայաստանի պրոբացիայի պետական ծառայության օրենսդրական և գործառնական շրջանակի բարեփոխում
  • Պրոբացիայի պետական ծառայության անձնակազմի կարողությունների զարգացում՝ ի նպաստ անձնակազմի նոր պարտականությունների պատշաճ իրականացման
  • Աջակցություն պրոբացիայի ծառայությանը և համայնքային միջոցների օգտագործման անհրաժեշտության հաստատում հիմնական մասնագիտական խմբերի, քաղաքացիական հասարակության և հանրության կողմից։