Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը
իմնելով «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության զարգացմանը» և «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագրերի արդյունքների վրա՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագրի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագիրն աջակցում է ազգային իշխանություններին՝ նպաստելով պրոբացիայի ծառայությունների կիրառումը երկրում ավելի դյուրին դարձնելուն՝ դրանով իսկ բարձրացնելով հանրության անվտանգությունն ու արդարադատության անաչառ իրականացումը։
Ծրագիրն իրականացվում է Արդարադատության նախարարության և Պրոբացիայի պետական ծառայության, ինչպես նաև այլ ներպետական շահագրգիռ կողմերի՝ ներառյալ քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում պրոբացիայի ոլորտում։
Ակնկալվող փոփոխությունները կաջակցեն ՀՀ իշխանություններին օրենսդրությունը և պրակտիկան համապատասխանեցնել Եվրոպայի խորհրդի չափանիշներին, ինչպես օրինակ, ի թիվս այլոց, Պրոբացիայի կանոնների վերաբերյալ անդամ երկրներին ուղղված Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ CM/Rec(2010)1 և Համայնքային պատժամիջոցների և միջոցների վերաբերյալ եվրոպական կանոնների մասին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ CM/Rec(2017)3 հանձնարարականներին:
Սկիզբ՝ 2025 թ․ հունվարի 1
Տևողություն՝ 24 ամիս
ֆինանսավորում՝ ` 500,000 եվրո, Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ
Կոնտակտային անձ` Արման Պողոսյան, ծրագրի ավագ պատասխանատու
- Արդարադատության նախարարություն
- Պրոբացիայի պետական ծառայության անձնակազմ
- Քրեակատարողական ծառայության անձնակազմ
- «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմ
- դատավորներ և այլ իրավաբան մասնագետներ
- լայն հասարակություն
Ծրագիրն իր իրականացման ողջ ընթացքում հետևելու է Եվրոպայի խորհրդի հիմնական սկզբունքներին։ Մասնավորապես՝ պրոբացիայի ծառայությունը պետք է նպատակ ունենա պրոբացիայի շահառուների հետ դրական հարաբերություններ հաստատելու միջոցով նվազեցնել կրկնահանցագործությունը՝ նրանց վերահսկելու, ուղղորդելու և աջակցելու, ինչպես նաև բարեհաջող սոցիալական վերաինտեգրմանը նպաստելու համար։ Բոլոր միջամտությունները պետք է համահունչ լինեն Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների չափանիշներին, միաժամանակ պետք է հաշվի առնեն պրոբացիայի շահառուների արժանապատվությունը, առողջությունը, անվտանգությունը և բարօրությունը, ինչպես նաև լիարժեքորեն պետք է հաշվի առնվեն նրանց անհատական հատկանիշները, հանգամանքները և յուրաքանչյուր առանձին իրավախախտի կարիքները, որպեսզի ապահովվի յուրաքանչյուր դեպքի արդար և անաչառ քննությունը։ Պրոբացիայի ծառայությունը պետք է համագործակցի այլ հանրային կամ մասնավոր, հասարակական կազմակերպությունների և տեղական համայնքների հետ` պրոբացիայի շահառուների սոցիալական վերաինտեգրումը խթանելու համար։ Անհրաժեշտ է իրականացնել համակարգված և փոխլրացնող միջգերատեսչական և միջճյուղային աշխատանք՝ պրոբացիայի շահառուների հաճախ համալիր կարիքների բավարարման և համայնքի անվտանգության բարձրացման համար։
- Հզորացնել Պրոբացիայի ծառայությունն անհրաժեշտ գործիքների և կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների միջոցով․ կմշակվի վերապատրաստման նոր ծրագիր և աջակցություն կտրամադրվի e-probation համակարգի, ռիսկի և կարիքների գնահատման գործիքի, ինչպես նաև նախազատումային զեկույցների կիրառման բարելավման համար։
- Բարելավել միջգերատեսչական համագործակցությունը․ պրոբացիայի գործառույթների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով կկազմակերպվեն գերատեսչությունների միջև կանոնավոր տեղեկատվության փոխանակման և համակարգման հանդիպումներ և աշխատաժողովներ։
- Բարելավել վերականգնողական և վերասոցիալականացման միջոցառումները․ աջակցություն կտրամադրվի վերականգնողական և վերասոցիալականացման ծրագրերի շտեմարանը բերալավելու և հիմնական շահառուների հետ համակարգումն ապահովելու գործում։
- Բարելավել Պրոբացիայի ծառայությանն առնչվող օրենսդրական շրջանակը՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին և եվրոպական լավագույն փորձին․ տրամադրվող տեխնիկական և փորձագիտական աջակցությունը կապահովի, որ առկա օրենսդրական նախաձեռնությունները գնահատվեն ԵԽ չափանիշներին համապատասխան։




