Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Պրոբացիայի ծառայության, Քրեակատարողական ծառայության և Արդարադատության նախարարության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի 2025 թվականի եզրափակիչ հանդիպումը։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել և քննարկել նախաազատման զեկույցների նոր ձևանմուշը և դրա լրացման վերաբերյալ ուղեցույցը: Նոր՝ ապացույցների վրա հիմնված նախաազատման զեկույցի շրջանակը կարևոր գործիք է, որը նախատեսված է պայմանական ազատման որոշումների կայացումն ուղղորդելու համար: Սույն նախաձեռնությունը նշանակալի առաջընթաց է վերականգնման աշխատանքին ուղղված արդարադատության ամրապնդման և համայնք վերադարձող անձանց ավելի անվտանգ վերաինտեգրման աջակցության գործում:
Նոր ձևանմուշի և ուղեցույցների մշակումը կատարվել է Եվրոպայի խորհրդի կողմից 2025 թվականի հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում իրականացված համապարփակ կարիքների գնահատման արդյունքում: Գործող հին ձևանմուշների և դրանց կիրառության գնահատման ընթացքում բացահայտվել են հիմնական կարիքներն ու բացթողումները:
Արդյունքում, գնահատումը վերածվեց գործողությունների՝ հիմնվելով եվրոպական լավագույն փորձի վրա, մշակվեցին նախաազատման զեկույցի լիովին վերանայված ձևանմուշ և գործնական ուղեցույց, որոնցում որդեգրվել է ավելի հստակ, ավելի համապարփակ և ստանդարտացված մոտեցում: Նոր ձևանմուշը ներառում է հիմնական ոլորտները՝ ներառելով ազատազրկման ընթացքում վարքագիծը, քրեածին գործոնները, դինամիկ և ստատիկ ռիսկի ցուցանիշները, պաշտպանիչ գործոնները, զոհերի հետ կապված նկատառումները, վերաինտեգրման հեռանկարները և պայմանական ազատման համար համապատասխանելիության ընդհանուր գնահատումը: Այն նաև պարզեցնում է հաշվետվությունների ներկայացման ընթացակարգերը և ամրապնդում է պրոբացիայի և քրեակատարողական ծառայությունների միջև համագործակցությունը:
Մասնակիցները ողջունեցին բարելավումները և ընդգծեցին շրջանակի կողմից իրենց աշխատանքում բերվող լավարկված պարզությունն ու հետևողականությունը: Նրանք նաև շեշտադրեցին նոր մշակված ուղեցույցի դերը՝ այն նկարագրելով որպես խիստ կատարելագործված և գործնական փաստաթուղթ, որը կաջակցի ավելի հետևողական մասնագիտական աշխատանքին: Մասնակիցներից մեկը նշեց. «Այս թարմացված ձևանմուշը մեզ տալիս է շատ ավելի հիմնավորված և դատողության վրա հիմնված գործիք: Այն ոչ միայն օգնում է մեզ համակարգել մեր գնահատումները թափանցիկ և պրոֆեսիոնալ ձևով, այլև նոր ուղեցույցով հանդերձ դատարաններին տրամադրում է ավելի հստակ և ավելի հուսալի տեղեկատվություն պայմանական վաղաժամկետ ազատման որոշումներ կայացնելու համար: Մենք անկեղծորեն գնահատում ենք Եվրոպայի խորհրդի աջակցությունը մեր պրակտիկան զարգացնելու գործում:»
Այս արդյունավետ քննարկման արդյունքում մասնակիցները համաձայնություն ձեռք բերեցին ձևանմուշի փորձարկման և ինստիտուցիոնալ ընդունման վերաբերյալ։
Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագիր» ծրագրի միջոցով։

