HELP-ը 28 երկրում
Իրավաբան մասնագետների համար մարդու իրավունքների ուսուցման (HELP) եվրոպական ծրագիրը Եվրոպական միության անդամ 28 պետություններում (HELP-ը 28 երկրում) աջակցում է ԵՄ իրավաբան մասնագետներին՝ ձեռք բերելու գիտելիք և հմտություններ՝ ինչպես կիրառել, համադրել ԵՄ հիմնարար իրավունքների խարտիան (Խարտիա), Մարդու իրավունքների եվրապական կոնվենցիան (ՄԻԵԿ) և Եվրոպական սոցիալական խարտիան (ԵՍԽ)։ Ավելին, իրավաբան մասնագետները կծանոթանան եվրոպական իրավաբանությանը։ Այն նաև ԵՄ-ում ամրապնդում է ազգային ինստիտուտների (NTI) և իրավաբանների ընկերակցությունների (BA) HELP-ի ցանցը։
Այս ծրագրի շրջանակում ԵՄ առաջնահերթությունների վրա հիմնված 4 նոր դասընթացներ են մշակվել։ Այդ դասընթացներն են՝ պայքաը ըննդեմ ռասիզմի, քսենոֆոբիայի և հոմոֆոբիայի, տվյալների պաշտպանություն և մասնավոր իրավունք, աշխատանքային իրավունքներ, մարդու անձեռնմխելիության իրավունք (բիոէթիկա)։ Սույն դասընթացները մինչև կիրառելը համապատասխանեցվել են ազգային իրավական համակարգերին՝ առնվազն ԵՄ անդամ 13 պետությունում։ Սույն դասընթացները տեղադրվել են HELP-ի էլեկտրոնային հարթակի ինքնուսուցման բաժնում։
HELP-ը 28 երկրում ծրագրի բյուջեն կազմում է 1․6 միլիոն եվրո, որը հիմնականում ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից (Արդարադատության և սպառողների գլխավոր քարտուղարություն)։ HELP-ը 28 երկրում իրականացվում է ԵԽ-ի կողմից և օգուտներ է քաղում ընթացիկ համագործակցող գործընկերների, մասնավորապես ԵՄ NTIs-ի, BAs-ի և Եվրոպական դատական ուսուցման ցանցի հանձնառությունից։.
![Տվյալների պաշտպանություն և մասնավոր իրավունքներ](/documents/13480806/15985745/Data+protection+website+image+2.jpg/b038995b-0c9e-4155-9ab1-264b6bb6f366?t=1455545887000)
Տվյալների պաշտպանություն և մասնավոր իրավունքներ
![Պայքար ընդդեմ ռասիզմի, քսենոֆոբիայի և հոմոֆոբիայի (տրանսֆոբիայի)](/documents/13480806/15985745/Fight+against+racism+website+image.jpg/f3041d5e-7849-43cd-898e-62c9a9979882?t=1455545924000)
Պայքար ընդդեմ ռասիզմի, քսենոֆոբիայի և հոմոֆոբիայի (տրանսֆոբիայի)
![Աշխատանքային իրավունքներ](/documents/13480806/15985745/Labour+rights+website+image.jpg/49f58cbf-90f3-4848-8970-8cbe4d8f2058?t=1455634545000)