Իրավաբան մասնագետների համար մարդու իրավունքների ուսուցման (HELP) եվրոպական ծրագիրն աջակցում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում Մարդու իրավունքների  եվրոպական կոնվենցիայի  (ՄԻԵԿ) ազգային մակարդակով կիրառմանը՝ համաձայն Նախարարների կոմիտեի 2004 թվականի  հանձնարարականի, Ինտերլակենի 2010 թվականի,  Բրայթոնի 2012 թվականի և Բրյուսելի 2014 թվականի հռչակագրերի:

Միտումը բոլոր 47 անդամ երկրներում իրավաբանների, փաստաբանների, դատավորների և դատախազների կողմից առօրյա աշխատանքում ՄԻԵԿ-ի դրույթների կիրառման հնարավորությունների ընդլայնումն է: Անշուշտ, իրավաբանների համար, ովքեր մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկներ են, բարձր որակի վերապատրաստումը պետք է արդյունավետ լինի։ Վերջինիս ապահովումն այն է,  որ իրավաբանները հետևեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին և  մշտապես զարգացող չափանիշներին։ HELP-ը հետամուտ է բարձր որակի և որոշակի նպատակով ստեղծված վերապատրաստման գործիքների տրամադրմանը եվրոպական բոլոր իրավաբան մասնագետներին։

HELP-ը՝

1․ ԵԽ անդամ 47 պետություններում դատավորների, դատախազների, փաստաբանների, իրավաբանների ազգային վերապատրաստման հաստատությունների ցանց է,

2․ մարդու իրավունքների թեմաներով էլեկտրոնային ուսուցման հարթակ է,

3․մարդու իրավունքների վերապատրաստման մեթոդաբանություն է:

Ցանցը

 HELP-ի ցանցը, որը միակ պանեվրոպական առցանց Մարդու իրավունքների վերապատրաստման ցանցն է, բաղկացած է ԵԽ անդամ 47 պետությունների դատավորների և դատախազների (NTIs), իրավաբանների, փաստաբանների (BAs) ազգային վերապատրաստման հաստատությունների ներկայացուցիչներից։

HELP-ի ցանցը, հիմք ընդունելով Բրայթոնի 2012 թվականի հռչակագրի 9-ի vi պարագրաֆը, իր հերթին, կոչված է՝

  • խթանելու նախնական և շարունակական  իրավաբանական կրթության մասնագետների վերապատրաստման զարգացմանը և առաջընթացին ՄԻԵԿ չափանիշների վերաբերյալ այնպես, ինչպես դրանք մեկնաբանված են  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային իրավունքո
  • տարածելու լավագույն փորձը, տրամադրելու խորհրդատվություն իրավաբան մասնագետների վերապատրաստման ծրագրի, նյութերի, մեթոդաբանության վերաբերյալ՝ առանձնացնելով ապագա վերապատրաստման գործողությունների համար առաջնահերթություն ներկայացնող թեմաները։ Ավելին տե՛ս Ցանցում։

Էլեկտրոնային ուսուցման հարթակ

ՄԻԵԿ-ի վերաբերյալ տարատեսակ վերապատրաստման նյութեր՝ HELP ծրագրի շրջանակում մշակված և հավաքված, հասանելի են առցանց։ Այդ նյութերը թարգմանվել են շահառու պետությունների ազգային լեզուներով։ Իրավաբան մասնագետների համար իրական փոփոխություն է դառնում հետևելու Ստրասբուրգի դատարանի նախադեպային իրավունքին, որը զարգանում է արագորեն և մեծածավալ։ HELP ծրագիրը նաև հարթակ է, որտեղ իրավաբան մասնագետներին կարող է հասանելի լինել Ստրասբուրգի դատարանի նախադեպային իրավունքի զարգացումները արագ թարմացումների միջոցով։

Առկա են 2 հիմնական տեսակի HELP-ի վերապատրաստման ռեսուրսներ՝

հեռավար ուսուցման դասընթացներ, որոնք հասանելի են իրավաբան մասնագետների ընտրված խմբերի համար, ովքեր մասնակցում են պիլոտային դասընթացների, ընդ որում՝ պիլոտային դասընթացները համակարգվում են ազգային ուսուցանողի (tutor) կողմից։ Առկա դասընթացների ցանկը, այդ թվում՝ դրանց նկարագրությունը, հասանելի է դասընթացների բաժնում։

ինքնուսուցման ռեսուրսներ, որոնք հասանելի են ցանկացած օգտատիրոջ համար, ով հարթակում բացել է հաշիվ, այն է՝ գրանցվել է։

այդ նյութերը ներառում են ՄԻԵԿ-ի մեթոդաբանության և հիմնարար սկզբունքների վերաբերյալ ուսումնական ձեռնարկներ, ինչպես նաև ուղեցույցներ, օրինակելի ուսումնական ծրագրեր, դասընթացների օրինակներ, գործերի ուսումնասիրություններ, առանձին հետազոտություններ, էլեկտրոնային ուսուցման դասընթացներ, որոնք նվիրված են ՄԻԵԿ-ի տարբեր հոդվածներին ու թեմաներին:

HELP-ի վերապատրաստման մեթոդաբանություն

The HELP methodology takes into account the heavy time pressure imposed on legal professionals in their daily work. Its added value is that curricula are drafted on a tailor-made basis, meeting participants’ specific training needs and learning pace, allowing flexibility.The HELP methodology and resources are systematically used in all CoE capacity building activities on the ECHR, organised in the Member States, including within the framework of EU/CoE Joint Programmes.

HELP organises training of trainers sessions, with the aim to increase ownership by national training institutions.