Skip to Content
Avenue de l'Europe
F-67075 Strasbourg Cedex
Tel. +33 (0)3 88 41 20 00
www.coe.int
menu

HELP-ի ցանցը

Հիմնական առաջադրանքներ

HELP համայնքը միակ ապակենտրոնացված, համաեվրոպական, մարդու իրավունքների ոլորտում գործող ուսումնական համայնքն է, որը բաղկացած է  Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետությունների դատավորների և դատախազների ազգային ուսումնական հաստատությունների (ԱՈՒՀ) ինչպես նաև փաստաբանների միությունների (ՓՄ) ներկայացուցիչներից:

HELP համայնքին վստահվել է 2012 թվականի Բրայթոնի հռչակագրի 9.vi պարբերության կատարումը: Մասնավորապես, HELP համայնքի առաքելությունն է.

  • նպաստել իրավական ոլորտի մասնագետների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման զարգացմանը ՄԻԵԿ սկզբունքներին համահունչ, այնպես ինչպես դրանք մեկնաբանված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից:
  • փոխանցել լավագույն փորձը և տրամադրել խորհրդատվություն իրավունքի ոլորտի մասնագետների ուսուցման ծրագրերի, ուսումնական նյութերի և ուսուցման մեթոդոլոգիայի վերաբերյալ, որոշելով ապագա վերապատրաստման առաջնահերթ թեմաները,
  •  տրամադրել խորհրդատվություն, թե ինչպես պետք է աջակցել անդամ պետություններին` Կոնվենցիայի և հարակից թեմաներով վերապատրաստման դասընթացների կազմակերպման միջոցով զարգացնել դատավորների, դատախազների և փաստաբանների կողմից  իրենց ամենօրյա աշխատանքում ազգային մակարդակով ՄԻԵԿ կիրառումը,
  • տրամադրել խորհրդատվություն, թե ինչպես պետք է բարձրացնել փաստաբանների կարողությունները ՄԻԵԴ ներկայացվող դիմումների ընդունելիության չափանիշներին համապատասխանելու, դրանց  որակը և հիմնավորվածությունը կատարելագործելու հարցում,
  • իրավունքի ոլորտի մասնագետների շրջանում ապահովել HELP-ի ուսումնական ռեսուրսների  վերաբերյալ տեղեկացվածությունը և դրանց օգտագործումը,
  • խթանել իրավական ոլորտի մանագետների ուսուցման միջազգային և ազգային հաստատությունների ուսումնական նախաձեռնությունների  համակարգումը

Աշխատանքի մեթոդները

HELP համայնքը համաձայնեցնում է իր գործունեությունը HELP ծրագրի քարտուղարության հետ: Հանդիպումները  որպես կանոն տեղի են ունենում տարին մեկ անգամ` Եվրոպայի խորհրդի վարչական շենքում, որը գտնվում է Ստրասբուրգ քաղաքում: Համայնքի հանդիպումները կազմակերպվում են հետևյալ ձևաչափով.

Պլենար հանդիպումներ: 94 անդամների մասնակցությամբ (150 անդամներ, ներառյալ գործընկերները և դիտորդները) տարին մեկ անգամ կազմակերպվող երկօրյա հանդիպում: HELP համայնքի այս տարեկան կոնֆերանսը հնարավորություն է ստեղծում:

  • մարդու իրավունքների հարցերով իրավունքի ոլորտի մասնագետների ուսուցման ոլորտում (այդ թվում ուսուցման մեթոդոլոգիայի ոլորտում) առկա 47 անդամ պետությունների լավագույն փորձի փոխանակում,
  • 47 անդամ պետություններում իրավունքի ոլորտի մասնագետների ուսուցման կարիքների լայնածավալ գնահատման անցկացում,
  • հաջորդող տարվա ճանապարհային քարտեզի  և առաջնահերթությունների (առաջնահերթ թեմաների, բազմազգ եւ բազմադիսցիպլինար ուսումնական նախաձեռնությունների որոշում) որոշում։

Գործընկերներ

  • The European Judicial Training Network (EJTN)
  • Եվրոպական դատական ուսումնական ցանց (EJTN))
  • Եվրոպական փաստաբանական միությունների և իրավական համայնքների խորհուրդ (CCBE)
  • Մարդու իրավունքների եվրոպական դատարան
  • Դատավորների և դատախազների ազգային միություններ
  • Փաստաբանների մասնագիտական միություններ
  • Մարդու իրավունքի ոլորտում մասնագիտացած իրավական օգնության ցանցեր և իրավական կլինիկաներ
  • Ալբերտ Կոհենի հիշատակ»-ի հիմնադրամ
Ազգային էջեր Ազգային էջեր

Անցնել HELP առցանց դասընթաց

Անվճար դասընթացի գրանցում

Հետևեք մեզ Հետևեք մեզ