HELP համայնքը միակ ապակենտրոնացված, համաեվրոպական Մարդու իրավունքների ուսումնական համայնքն է, որին վստահվել է 2012 թվականի Բրայթոնի հռչակագրի 9.vi պարբերության կատարումը, բաղկացած է  Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետությունների դատավորների և դատախազների ազգային ուսումնական հաստատությունների (ԱՈՒՀ) ինչպես նաև փաստաբանների միությունների (ՓՄ) ներկայացուցիչներից: Եվրոպական դատական ուսումնական ցանց (EJTN)), ինչպես նաև դատավորների, դատախազների և փաստաբանների միջազգային հիմնական միությունները համայնքի գործընկերներն են։

Կոնֆերանսը յուրաքանչյուր տարի բոլոր անդամների և գործընկերների մասնակցությամբ քննարկումների անցկացման համար հարթակ է տրամադրում։ Քննարկումները անցկացվում են ուսումնական դասընթացների արդյունավետության բարձացման, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ազգային մակարդակով կիրառման, ինչպես նաև ազգային և միջազգային ուսումնական կառույցների միջև արդյունավետ համագործակցության զարգացման վերաբերյալ։

Կոնֆերանսի ընթացքում տեղի է ունենում Խորհրդատվական խորհրդի 6 անդմաների ընտրությունները։ Այստեղ կարող եք տեսնել թեկնածուներին։

Տարեկան կոնֆերանսը նաև կարևոր առիթ է երկկողմ ձևաչափով Եվրոպայի խորհրդի HELP ծրագրի և իր գործընկեր հաստատությունների միջև համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման համար։