Back Եվրոպայի խորհուրդը գնահատում է Հայաստանում փախստականների հարցերով իր արձագանքման փաթեթի իրականացումը

Եվրոպայի խորհուրդը գնահատում է Հայաստանում փախստականների հարցերով իր արձագանքման փաթեթի իրականացումը

Եվրոպայի խորհուրդը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ, այսօր ներկայացրեց Եվրոպայի խորհրդի Հայաստանում փախստականների հոսքին արձագանքման համալիր արձագանքման փաթեթի  հիմնական արդյունքները։

Արձագանքման փաթեթը, ընդհանուր 2.8 միլիոն եվրոյի բյուջեով, մեկնարկել է 2023 թվականին՝ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրի (2023-2026թթ) շրջանակներում՝ աջակցելու Հայաստանին՝ փախստականների մեծ ներհոսքից բխող հրատապ կարիքներին արձագանքելու հարցում։

Փաթեթի շրջանակներում աջակցություն է տրամադրվում փախստականներին ընդունած համայնքներին՝ փախստականների ինտեգրման գործընթացում, հզորացրել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ինստիտուցիոնալ կարողությունները՝ մատուցելու բարելավված ծառայություններ,  ամրապնդել է մարդու իրավունքների հաստատությունների կարողությունները, հզորացրել է փախստական կանանց, վերապատրաստել է ավելի քան 200 առողջապահության ոլորտի տեղահաված մասնագետների, ինչպես նաև ամրապնդել է 200-ից ավելի պետական ծառայողների և մասնագետների կարողությունները, որոնք ուղղակիորեն աշխատում են միգրացիայից և հակամարտությունից տուժած երեխաների հետ։

«Սա պահանջարկի վրա հիմնված փաթեթ է, որը դարձել է Եվրոպայի խորհրդի ժամանակին արձագանքման հիմնաքարը՝ փախստականների մեծ հոսքից հետո իշխանությունների և սոցիալական ծառայությունների վրա առաջացած զգալի ճնշման պայմաններում։ Այս համագործակցությունը ապահովում է տեղական իշխանությունների հետ սերտ ներդաշնակումը՝ լուծելով անհապաղ և միջնաժամկետ կարիքները և աջակցելով Հայաստանին՝ պատրաստելու փախստականների երկարաժամկետ ինտեգրումը հասարակության մեջ», նշել է Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը։

«Եվրոպայի խորհուրդը կարողացավ արագ աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած մարդասիրական խնդրի պայմաններում՝  փախստականների, մասնավորապես խոցելի խմբերի, իրավունքները պաշտպանելու նպատակով։ Այսօրվա միջոցառումը նախատեսված է մեզ ուղղորդելու՝ այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ հաջորդ քայլերը մշակելու գործում», նշել է Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը։

«Եվրոպայի խորհրդի արձագանքման փաթեթը ներառում էր մի շարք անհապաղ անհրաժեշտ և չափազանց գործնական քայլեր՝ աջակցելու Հայաստանի իշխանություններին և փախստական բնակչությանը իրենց իրավունքները հասկանալու և իրացնելու գործում», ընդգծել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների գլխավոր տնօրինության տնօրեն Քլեր Օվեյը։ Նա նշեց նաև, որ  Եվրոպայի խորհրդի համագործակցային ծրագրերի նպատակն է ամրապնդված և կայուն այնպիսի կառույցների ձևավորում, որոնք կարող են ինքնուրույն պաշտպանել փախստականների և տեղահանված անձանց իրավունքները՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի։ Հաջորդ քայլերը կուղղվեն փախստական բնակչության, այդ թվում՝ ամենախոցելի խմբերի հետագա ինտեգրմանը, ինչպես նաև Հայաստանի իշխանություններին ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին նախապատրաստելու աջակցությանը։  

«Կոնգրեսի կողմից տեղական իշխանություններին տրամադրված աջակցությունը բարձրացրել է նրանց պատրաստվածությունը՝ արձագանքելու ապագա մարտահրավերներին, ինչպես նաև նպաստել է նրան, որ փախստականները օգնության շահառուներից վերածվեն տեղական տնտեսական զարգացման ակտիվ մասնակիցների։ Արդյունավետ ապակենտրոնացումն ու ժողովրդավարական լավ կառավարումը համայնքներին հնարավորություն կտան առավել արդյունավետ արձագանքել իրենց առջև կանգնող բազմազան մարտահրավերներին», նշել է Կալուդիա Լուչիանին, Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի տնօրենը։

«Կանանց հզորացմանը ցուցաբերվող աջակցությունը և երեխաների պաշտպանությունը ավելի ուժեղ և դիմակայուն համայնքներ կառուցելու հիմնասյուներից է։ Փախստականների արձագանքման փաթեթի շրջանակում մեր նախաձեռնություններով մենք նպատակ ունենք խթանել փախստական կանանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ համագործակցելով հատկապես խոցելի իրավիճակներում գտնվող տեղացի կանանց հետ», նշել է Եվրոպայի խորհրդի Գենդերային հավասարության բաժնի ղեկավար Կատերինա Բոլոնեզեն։

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, Մարդու Իրավունքների Պաշտպանի գրասենյակի գլխավոր քարտուղար Անդրանիկ Եղոյանը, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների գլխավոր տնօրինության տնօրեն Քլեր Օվեյը, 

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի տնօրեն Կլաուդիա Լուչիանին, Եվրոպայի խորհրդի Գենդերային հավասարության բաժնի ղեկավար Կատերինա Բոլոնեզեն ներկայացրեցին հիմնական արդյունքները, ձեռք բերված փորձը և հետագա գործողությունները։

Միջոցառումների փաթեթը և աջակցման հատուկ ոլորտները համատեղ որոշվել են ազգային իշխանությունների հետ՝ 2023 թ․ աշնանը։ Այն Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրին (2023-2026թթ․) և Միգրացիայի և ապաստանի համատեքստում խոցելի անձանց պաշտպանության գործողությունների ծրագրին (2021-2025թթ․) մաս է կազմում:

Միջոցառումների համալիր փաթեթը  

Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրինության էջը


 

 


Image Gallery

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Ո՞րն է ծրագրի նպատակը

Ծրագիրը նպատակ ունի Հայաստանի իշխանություններին տրամադրել համապատասխանեցված աջակցություն՝ տեղահանված անձանց և փախստականների կարիքները հոգալու նպատակով՝ հատուկ ուշադրություն հատկացնելով մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտներին, մասնավորապես՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանն աջակցելուն։

Ծրագրի հիմնական շեշտադրումն է՝ աջակցել վերաբերելի օրենսդրական և նորմատիվ իրավական դաշտի զարգացմանը՝ ապահովելու, որ տեղահանված անձինք կարողանան իրացնել մարդու հիմնարար իրավունքները, որոնք երաշխավորված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և եվրոպական այլ չափանիշներով: Ծրագիրը նաև կխթանի իրավական ոլորտի մասնագետների, համապատասխան ազգային մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ տեղահանված բնակչության կարիքներին արդյունավետ արձագանքելու կարողությունների բարձրացմանը։ Ծրագրի ևս մեկ նպատակն է բարելավել տեղահանված անձանց իրավունքների և հասանելի ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը՝ ապահովելով նրանց իրավունքների և առկա ծառայությունների մասին տեղեկություններից օգտվելու հնարավորությունը։

 Սկիզբ. 2023 թ. դեկտեմբեր

 Տևողություն. 30 ամիս

 ֆինանսավորում. 1 000 000 եվրո, Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագիր

Հիմնական գործընկերներ. ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Կոնտակտային անձ՝ Թամարա Բարբակաձե, ծրագրի ղեկավար

 

Ովքե՞ր են ծրագրի շահառուները
  • ՀՀ արդարադատության նախարարության
  • ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
  • Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
  • լայն հասարակություն
Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը

Համագործակցության ծրագիրն իրականացվում է Եվրոպայի Խորհրդի կողմից Հայաստանի համար 2023-2026թթ․ գործողությունների ծրագրով  սահմանված առաջնահերթություններին համահունչ, մասնավորապես՝ 

  • համապատասխան օրենսդրության և քաղաքականության մշակում
  • քաղաքացիական ծառայողների, իրավաբանների և քաղաքացիական հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացում
  • տեղահանված անձանց իրավունքների և հասանելի ծառայությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում
Ի՞նչ արդյունքի ենք ակնկալում հասնել
  • Ազգային իշխանությունները գործում են տեղահանվածներին վերաբերող և որոշակի մարտահրավերների հաղթահարման անհրաժեշտությունից բխող օրենսդրական և նորմատիվ իրավական դաշտի առկայությամբ:
  • Իրավական ոլորտի մասնագետները, համապատասխան ազգային մարմինները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները տեղահանված բնակչության կարիքներին արձագանքում են բարելավված կարողություններով:
  • Տեղահանված անձանց համար դյուրացված է իրավունքների և առկա ծառայությունների մասին տեղեկություններից օգտվելու հնարավորությունը:
Տեսանյութեր

Մարդու իրավունքների չափանիշների գործնական կիրառումը տեղահանված բնակչության համար

 

ՀՀ քաղաքացիության դիմումն այժմ ավելի հեշտ է և հասանելի ՝ տեղահանված անձինք և փախստականները այժմ կարող են ՀՀ քաղաքացիության դիմելու գործընթացն իրականացնել mcs-citizenship.am թվային հարթակի միջոցով, որը ստեղծվել է, որպեսզի գործընթացը լինի հնարավորինս հարմար, հասանելի և հեշտ կիրառելի՝ցանկացած պահի, ցանկացած վայրից։