Back Եվրոպայի խորհուրդը նպաստում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում նոտարական համայնքի ներկայացուցիչների կարողությունների շարունակական զարգացմանը

Եվրոպայի խորհուրդը նպաստում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում նոտարական համայնքի ներկայացուցիչների կարողությունների շարունակական զարգացմանը

Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման և դրա դեմ պայքարի կարողությունների հզորացման գործում Հայաստանին տրամադրվող աջակցությունը շարունակական է։

Այս համատեքստում հատկապես կարևորվում են ֆինանսական ռիսկերի նույնականացմանը, կարմիր նշանները ճանաչելուն և կասկածելի գործարքներին արդյունավետ արձագանքելու կարողությունները, մասնավորապես՝  նոտարական համայնքի ներկայացուցիչների կողմից։ Վերը նշված թեմաներին անդրադարձ է կատարվել ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչներին և նոտարներին միավորող ախատաժողովի շրջանակներում։

Որպես արդյունավետ հարթակ քննարկման առարկա են դարձվել անկյունաքարային այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման արդի ռիսկերը։ Միջազգային փորձագետի կողմից ներկայացվել են Ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի (FATF) և MONEYVAL հանձնախմբի Հայաստանի վերջին գնահատման արդյունքներին վերաբերող համապատասխան հանձնարարականները և ոլորտին բնորոշ խոցելի հանգամանքները։

Աշխատաժողովի շրջանակներում քննարկումներ են ծավալվել ռիսկահեն մոտեցում կիրառելու, ոլորտային սպառնալիքները հասկանալու և միջազգային պարտավորություններին ու ներպետական իրավական համակարգին համապատասխան արդյունավետ կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ։ Այն հատկապես արդյունավետ էր  վերահսկողների և վերահսկվող հաստատությունների միջև անմիջական երկխոսության կայացման տեսանկյունից՝ նպաստելով ավելի հետևողական միասնական ջանքերի և համապատասխանության մշակույթի ձևավորմանը։

Հաշվի առնելով ներպետական հանձնառությունը միտված ՓԼ/ԱՖ հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարին՝ Եվրոպայի խորհրդի և ազգային հաստատությունների սերտ համագործակցությունը փորձագիտական և կարողությունների զարգացմանն ուղղությամբ շարունակական է։

Այս միջոցառումը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում՝ Եվրոպայի խորհրդի կողմից «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում

ԴԻԼԻՋԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 1-2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page