Back Կուսակցությունների պետական ֆինանսավորման ներպետական իրավական դաշտի հզորացում

Կուսակցությունների պետական ֆինանսավորման ներպետական իրավական դաշտի հզորացում

Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և համագործակցության բաժինն աջակցում է ազգային իշխանություններին կոռուպցիայի կանխարգելման, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ոլորտում կարողությունների ամրապնդման և դրանց դեմ պայքարի գործում: Կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարին ուղղված ներպետական կարիքների շարունակական բավարարման առաքելության շրջանակներում Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և համագործակցության բաժնի կողմից իրականացվել է կուսակցությունների պետական ֆինանսավորմանն առնչվող ներպետական օրենսդրական կարգավորումների (ներառյալ օրենքում փոփոխությունների նախագծի) վերանայում: Օրենսդրության վերանայման արդյունքները ներկայացնելու, ինչպես նաև պետական ֆինանսավորման վերահսկողության կառուցակարգերը և իրավակիրառման գործիքները քննարկելու նպատակով 2023 թվականի նոյեմբերի 27-28-ը Երևանում կազմակերպվել է երկօրյա աշխատաժողով։ Միջոցառմանը մասնակցել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Արդարադատության նախարարության, ինչպես նաև կուսակցությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է Հայաստանում կուսակցությունների պետական ֆինանսավորման համակարգը՝ ընդգծելով կուսակցություններին հատկացվող նպատակային պետական ֆինանսավորման կառուցակարգերի վերանայման և հատկացման չափանիշների հնարավոր բարելավման ուղղությունների համաձայնեցման կարևորությունը: Այն արդյունավետ հարթակ է տրամադրել ազգային իշխանությունների, կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ կուսակցությունների ֆինանսավորման առնչությամբ առկա միջազգային լավագույն փորձի քննարկման համար:

Դիտարկվել են վերահսկողության հնարավոր մեխանիզմները և նպատակային պետական ֆինանսավորման համար սահմանված չափանիշներին համապատասխանության ստուգման գործիքակազմերը, որոնք պետք է ուղղված լինեն առկա ֆինանսավորման համակարգի, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայի արդյունավետության գնահատմանը:

Ծրագիրը շարունակելու է աջակցել ազգային իշխանություններին՝  ներքին ընթացակարգերի և վերահսկողության ու նպատակային պետական ֆինանսավորման չափանիշների պահպանման ոլորտում փորձագիտական գիտելիքների բարելավման ուղղությամբ՝ դրանք համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին և լավագույն փորձին:

Այս միջոցառումը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում՝ Եվրոպայի խորհրդի կողմից «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։

ԵՐևԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 27-28/11/2023
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page