2023 թվականի ապրիլի 15-17-ին Հայաստանում իրականացվել է առաքելություն՝ գնահատելու Քրեակատարողական բժշկության կենտրոնի կարիքները՝ Արդարադատության նախարարությունից Առթղջապահության նախարարություն արդյունավետ տեղափոխմանն աջակցելու նպատակով։
Եռօրյա առաքելությունը ներառում էր երկկողմ հանդիպումներ, քննարկումներ ազգային գործընկեր կառույցների, հատկապես Արդարադատության և Առողջապահության նախարարության հետ: Միջազգային և ազգային խորհրդատուներն այցելել են «Արմավիր» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ, «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան» բժշկական կենտրոն և քաղաքացիական հիվանդանոցներ՝ բացահայտելու և քննարկելու Քրեակատարողական բժշկության կենտրոնի կարիքները, այդ թվում՝ առաջնային և երկրորդային առողջապահության թերությունները և համապատասխան օրենսդրական դաշտը:
Կարիքների գնահատման առաքելության ավարտից հետո, կպատրաստվի համապարփակ գնահատման հաշվետվություն և կփոխանցվի շահագրգիռ կողմերին, որը կօգտագործվի որպես ճանապարհային քարտեզ՝ քրեակատարողական հիմնարկների առողջապահական համակարգի բարելավման և Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող Քրեակատարողական բժշկության կենտրոնի անխափան գործունեությունը ապահովելու համար: Փոխանցման մասին Կառավարության որոշումն ընդունվել է 2023 թվականի ապրիլի 27-ին:
Առաքելությունն իրականացվել է «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Հայաստանի համար Եվրոպայի Խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում:



