Back Բառնահուսի մոդելն օգնում է այն երեխաներին, որոնք ենթարկվել են սեռական բռնության, երկրորդ անգամ զոհ զգալուց, ասում են Եվրոպայի խորհրդի առաջնորդները

Բառնահուսի մոդելն օգնում է այն երեխաներին, որոնք ենթարկվել են սեռական բռնության, երկրորդ անգամ զոհ զգալուց, ասում են Եվրոպայի խորհրդի առաջնորդները

Նոյեմբերի 18-ին նշվող Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաների պաշտպանության եվրոպական օրվան ընդառաջ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը և Իսլանդիայի արտաքին գործերի նախարար և ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ Ֆյորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆարդոտիրը ընդգծել է սեռական բռնության և շահագործման զոհ դարձած երեխաների համար բարենպաստ արդարադատությունն ապահովելու անհրաժեշտությունը ՝ Եվրոպայում Բառնհաուս (Երեխաների տուն) կառույցների զարգացման միջոցով:

Բառնհաուսը (Երեխաների տունը) երեխաների սեռական բռնության դեմ պայքարի եվրոպական առաջատար մոդելն է, որը համակարգում է քրեական և երեխաների բարեկեցության հետ կապված զուգահեռ հետաքննությունները, բոլոր համապատասխան ծառայությունները բերում է մեկ հարկի տակ՝ օգնելով խուսափել երեխայի կրկնակի զոհ լինելու զգացումից:

«Երբ ինչ-որ բան սխալ է լինում, այնքան հաճախ, որ երեխայի վերահսկողությունից դուրս է, երեխաները ոչ թե անդեմ ու ոչ համակարգված պետության կարիքն ունեն, այլ բարի, համակարգված և անհատական մոտեցմամբ խնամքի, որը չի վախեցնում,  կամ օտարում, չի ստիպում նրանց կրկի իրենց զոհ զգալ: Եվ «Բառնահուսի» մոդելն ապացուցել է, որ արդարադատության արդյունավետ պատասխանն է, որը համապատասխանում է օրենքին»,- ասել է գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը: «Երեխայի իրավունքների 2022-2027 թվականների մեկնարկած Հռոմի ռազմավարության մեջ մենք հստակ ընդգծել ենք, որ շարունակելու ենք առաջնահերթություն տալ այս մոդելին»:

Բառնահուսի մոդելն առաջին անգամ գործարկվել է Եվրոպայում՝ Իսլանդիայում 1998թ.-ին: 2015թ.-ին Եվրոպայի խորհրդի՝ սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիայի կողմերի կոմիտեն (Լանզարոտեի կոնվենցիա) մոդելը ճանաչել է որպես խոստումնալից պրակտիկա, և այդ ժամանակից ի վեր Եվրոպայի խորհուրդն աջակցում է իր անդամ երկրներին այն ադապտացնելու և օգտագործելու հարցում։ Եվրոպայի խորհրդի և Եվորպական Միության աջակցությամբ առաջին մանկական տունը բացվել է 2022 թվականի մայիսին Սլովենիայում։ Նմանատիպ համատեղ ծրագրեր շարունակվում են նաև Ֆինլանդիայում, Իռլանդիայում և Իսպանիայում:

«Խնդիրն այն է, որ լինի ընդհանուր ըմբռնում, թե ինչ է Բառնահուսը և ինչպես պետք է այն գործածվի՝ մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան: Այս մարտահրավերին արձագանքելու համար Եվրոպայի խորհրդի Երեխաների իրավունքների ղեկավար կոմիտեն, Իսլանդիայի աջակցությամբ, ներկայումս մշակվում է գոյություն ունեցող Բառնահուսի տիպի ծառայությունների քարտեզագրում ամբողջ մայրցամաքում»,- նշել է գլխավոր քարտուղարը։

Իսլանդիայի արտաքին գործերի նախարարը և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Ֆյորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆարդոտիրն իր հերթին նշել է.

«Իսլանդիան իսկապես հպարտ է, որ առաջ է քաշել Բառնհաուսի հայեցակարգը, որը գրեթե քառորդ դար հաջողությամբ արտահանվում է եվրոպական այլ երկրներ: Յուրաքանչյուր երեխա ունի առողջության, անվտանգության, խաղաղության և արժանապատվության մեջ հասունանալու իրավունք, և բոլոր պետությունների համար հրամայական է պաշտպանել նրանց իրավունքները: Ահա թե ինչու Իսլանդիան երեխաների և երիտասարդների իրավունքները դարձրել է Եվրոպայի Խորհրդում իր նախագահության առաջնահերթությունը»:

«Այս համատեքստում մենք ուրախ ենք հաստատել Անդորրայի, Բելգիայի, Մոնակոյի, Սան Մարինոյի և Սլովենիայի նախաձեռնած հայտարարությունը, որին միացել են Եվրոպայի խորհրդի անդամ 40 այլ երկրներ, այդ թվում նաև Մեքսիկան, որոնք աջակցում են Եվրոպայում Բառնահուսի մոդելի իրականացմանը։» - եզրափակել է Նախարարների կոմիտեի նախագահը։

 

Հայաստանը 2021 թվականից հանդիսանում է Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի Կոնվենցիայի մասնակից: Տե՛ս Կոնվենցիայի հայերեն տեքստը:
Տեղեկատվական նյութեր հայերեն լեզվով երեխաների իրավունքների մասին, ներառյալ երեխաների պաշտպանությունը սեռական շահագործումից և սեռական բռնությունից
Եվրոպայի խորհուրդ, Ստրասբուրգ 17/11/2022
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Երևանում ԵԽ գրասենյակի նորություններ

Ալեն Բերսե. Եվրոպայի Խորհրդի նորանշանակ Գլխավոր քարտուղարը

18 սեպտեմբերի, 2024թ․ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

Դիմելով Նախարարների տեղակալներին` Գլխավոր քարտուղարը կարևորեց կազմակերպության ընթացիկ աշխատանքների կենսական նշանակությունը և արդյունքների հասնելու կարևորությունը` նշելով. «Եվրոպայի խորհրդի 75-ամյակի տարում, դժվար է քանակականացնել բոլոր այն դրական աշխատանքը, որն իրականացնում է մեր...

Read More

Գլխավոր քարտուղարի հրաժեշտի հայտարարությունը նախարարների տեղակալներին

17 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2024 ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

«Հինգ տարի առաջ այստեղ իմ ելույթում ես նշեցի, որ «Եվրոպայի Խորհուրդը պետք է շարունակի լինել մեր մայրցամաքում ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության խթանման և պաշտպանության ուղենիշը: Սա, ըստ էության, պետք է հզորացնել։ Սա այն ուղին է, որին ես հետամուտ եմ։ Ես միշտ հետամուտ...

Read More

Մեկնարկել է ատելության խոսքի դեմ պայքարի թեմայով առցանց դասընթաց Հայաստանի դատավորների և դատախազների համար

18/01/2023 Երևան, ՀՀ

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) ատելության խոսքի դեմ պայքարի թեմայով թիվ 15 ընդհանուր քաղաքականության հանձնարարականին (ԸՔՀ) նվիրված առցանց դասընթացը մեկնարկել է Հայաստանում թվով 18 դատավարների և դատախազների համար։ Դասընթացն իրականացվում է Եվրոպայի խորհրդի HELP...

Read More

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը

19/01/2023 ԵԽ Նախարարների կոմիտե, Ստրասբուրգ

Իսլանդիայի արտաքին գործերի նախարար և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Ինձ մտահոգում է Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց՝ օրեցօր ավելի ու ավելի անկայուն դարձող վիճակը՝ Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման...

Read More

Աբովյան քրեակատարողական հիմնարկում պիլոտավորվեց թերապևտիկ ծրագիր

21/12/2022 ԵԽ գրասենյակ Երևանում

Եվրոպայի խորհրդի աջակցությամբ և Հոգեբանների հայկական գիտական միավորում ՀԿ-ի անմիջական ներգրավմամբ 2022 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Աբովյան քերակատարողական հիմնարկում պիլոտավորվեց թերապևտիկ ծրագիր, որի նպատակն է բարելավել հոգեկան առողջության խնամքը Հայաստանի քրեակատարողական համակարգում։...

Read More

Հավաստագրեր հանձնվեցին «Կալանքին այլընտրանքային միջոցները Հայաստանում» դասընթացի մասնակիցներին

20/12/2022 Երևան, Հայաստան

Դեկտեմբերի 15-ին պրոբացիայի ծառայության 16 մասնակիցներ ստացան հավաստագրեր «Կալանքին այլընտրանքային միջոցները Հայաստանում» վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար, որն իրականացվել է իրավաբան մասնագետների համար մարդու իրավունքների ուսուցման եվրոպական ծրագրով (HELP)։ Դասընթացի մասնակիցները...

Read More

Կայացել է e-probation հարթակի պաշտոնական բացումը

20/12/2022 Երևան, Հայաստան

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալը արդարադատության նախարարի տեղակալի հետ միասին մասնակցել են e-probation հարթակի պաշտոնական բացմանը։ Առցանց համակարգը, որը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի աջակցությամբ, հնարավորություն կընձեռի պրոբացիայի ծառայողներին հեշտությամբ աշխատել...

Read More

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում

14/12/2022 Երևան, Հայաստան

2022 թվականի դեկտեմբերի 14-ին ԵՄ- Եվրոպայի խորհուրդ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում իրականցվող խտրականության դեմ պայքարի ծրագիրը միացավ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակին` անձի հաշմանդամության և հիվանդության հիմքերով...

Read More

«Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»․ գրքի հայերեն տարբերակը կօգնի իրավաբաններին իրենց ձայնը լսելի դարձնել փաստարկված ձեւով

14/12/2022 Երևան, Հայաստան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հաջող դատական քննությունը դյուրին չէ և իրավաբաններից պահանջում է ունենալ որոշակի հիմնարար գիտելիքներ դատարան դիմելու առանձնահատկությունների վերաբերյալ: «Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան» գրքի հայերեն տարբերակի հրատարակությունն արժեքավոր...

Read More

Էլեկտրոնային բժշկական համակարգի և հեռաբժշկության ծրագիրը գործարկվեց

14/12/2022 Yerevan, Armenia

Եվրոպայի խորհուրդը ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ գործարկեց բանտային առողջապահության համար հեռաբժշկության և էլեկտրոնային բժշկական համակարգի ծրագիրը։ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը...

Read More

 

Հետևեք մեզ

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ