Back Ամրապնդելով բարեվարքությունը հանրային ծառայության համակարգում․ Եվրոպայի խորհուրդը շարունակում է բարեվարքության կազմակերպիչների վերապատրաստումները

Ամրապնդելով բարեվարքությունը հանրային ծառայության համակարգում․ Եվրոպայի խորհուրդը շարունակում է բարեվարքության կազմակերպիչների վերապատրաստումները

Հանրային ծառայողների համար կիրառելի բարեվարքության տարրերը շարունակում են մնալ հիմնարար սկզբունքներ՝ պետական կառավարման մեջ հաշվետվողականության, թափանցիկության և պրոֆեսիոնալիզմի խթանման համար։ Այս առանցքային արժեքների պահպանումը կարևոր նշանակություն ունի պետական հաստատություններում վարքագծի կանոնների, պաշտոնեական դիրքի չարաշահման և էթիկական չափանիշների խախտումների կանխարգելման համար։

Միայն այս արժեքների պահպանման դեպքում է հնարավոր վստահ լինել, որ որոշումները կայացվում են օրինականության սկզբունքի պահպանմամբ, և պետական պաշտոնյաները հետևում են այն կանոններին, որոնք կիրառելի են բոլորի նկատմամբ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպվել է երկօրյա վերապատրաստման դասընթաց պետական մարմինների բարեվարքության կազմակերպիչների համար՝ աշխատավայրում էթիկական վարքագիծը խրախուսելու նպատակով։ Նախաձեռնությունը համախմբել է տարբեր պետական հաստատությունների բարեվարքության կազմակերպիչների՝ խորացնելու նրանց գիտելիքները և զինելու նրանց գործնական հմտություններով՝ հանրային ոլորտում էթիկական մարտահրավերներին արձագանքելու համար։     

Վերապատրաստման հիմնական ուղղություններն ընդգրկել են շահերի բախման կանխարգելումը, նվերների ընդունման սահմանափակումները և ռիսկերի բացահայտումը։ Մասնակիցները նաև կենտրոնացել են իրենց հաստատություններում կանոնների պահպանման ապահովման գործնական մեթոդների վրա։

Հանրային հատվածում բարեվարքության ամրապնդման միջոցով այս նախաձեռնությունը նպաստում է քաղաքացիների բարեկեցությանը՝ դարձնելով պետական ծառայություններն ավելի արդար և թափանցիկ։ Քննարկումների հարթակի ապահովումը նպաստում է բարեվարքության կազմակերպիչների կարողությունների ամրապնդմանը՝ իրենց հաստատություններում հնարավոր խախտումները հասցեագրելու հարցում։ Ինստիտուցիոնալ բարեփոխումների երկարաժամկետ կայունությունն ապահովելու նպատակով նախատեսվում է շարունակական աջակցություն տրամադրել պետական իրավասու մարմիններին։

Այս միջոցառումը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում՝ Եվրոպայի խորհրդի կողմից «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 21-22 ՄԱՅԻՍԻ, 2026թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page