Back Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն ընդգծում է աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնական բացերը Եվրոպայում

Աշխատանքային ժամերի ավելցուկը և գենդերային վարձատրության տարբերությունները՝ որպես խնդիրներ
Գիգ-տնտեսության ոլորտում աշխատողները, հեռավար աշխատողները և ինտենսիվ ուշադրություն պահանջող աշխատանքները ավելի շատ պաշտպանության միջոցներ պահանջող աշխատանքների շարքում են

Գիգ-տնտեսության ոլորտում աշխատողները, հեռավար աշխատողները և ինտենսիվ ուշադրություն պահանջող աշխատանքները ավելի շատ պաշտպանության միջոցներ պահանջող աշխատանքների շարքում են

Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն (ՍԻԵԿ) հրապարակել է 2025 թվականի իր եզրակացությունները։ Պետությունների կողմից Եվրոպական սոցիալական խարտիայով պաշտպանվող հիմնական աշխատանքային իրավունքների իրականացման վերաբերյալ այս իրավական գնահատականները բացահայտում են աշխատանքային իրավունքների երաշխավորման էական թերություններ բազմաթիվ եվրոպական երկրներում։

«Չնայած առաջընթացի որոշ նշանների՝ Կոմիտեն խորապես մտահոգված է այն փաստով, որ անդամ շատ պետություններում դեռևս մեծ ճանապարհ կա անցնելու Եվրոպական սոցիալական խարտիայով պաշտպանվող աշխատանքային հիմնարար իրավունքների լիարժեք երաշխավորման ուղղությամբ։ Կոմիտեի 2025 թվականի եզրակացությունները հստակ ցույց են տալիս, որ շարունակվող լուրջ մարտահրավերների թվում են չափազանց երկար աշխատանքային ժամերը, որոշ տեսակի զբաղվածության համար անբավարար պաշտպանական մեխանիզմները (թվային հարթակների միջոցով իրականացվող զբաղվածություն շրջանակում իրականացվող աշխատանք, հեռավար աշխատանք, ինտենսիվ ուշադրություն կամ բարձր արդյունավետություն պահանջող աշխատանքներ), ինչպես նաև գենդերային հիմքով աշխատավարձի անհավասարության շարունակականությունը», – ընդգծել է Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի նախագահ Այոֆե Նոլանը։

ՍԻԵԿ-ը նշել է, որ անդամ պետություններում որևէ միջոցառում չի ձեռնարկվել վերոնշյալ ոլորտներում աշխատողների միավորման դրական ազատությունը խրախուսելու կամ ամրապնդելու ուղղությամբ, այն ոլորտներում, որտեղ ավանդաբար գրանցվում է արհմիությունների ցածր ներգրավվածություն։

Եզրակացությունները վերլուծում են Սոցիալական խարտիայի կիրառումը այն անդամ պետությունների նկատմամբ, որոնք չեն ընդունել կոլեկտիվ բողոքների ընթացակարգը, որը հնարավորություն է տալիս սոցիալական գործընկերներին, միջազգային հասարակական կազմակերպություններին և այլոց Կոմիտեին ներկայացնել իրավունքների խախտումների վերաբերյալ բողոքներ։ Դրանք կենտրոնանում են արդար աշխատանքային պայմանների, անվտանգ և առողջ աշխատանքային միջավայրի, արդար վարձատրության, կազմակերպվելու և կոլեկտիվ բանակցություններ վարելու իրավունքի, ինչպես նաև կանանց և տղամարդկանց հավասար հնարավորություններին վերաբերող հատուկ դրույթների վրա։

Տվյալ երկրներն են՝ Անդորրա, Հայաստան, Ավստրիա, Ադրբեջան, Բոսնիա և Հերցեգովինա, Դանիա, Էստոնիա, Վրաստան, Գերմանիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Մոլդովայի Հանրապետություն, Չեռնոգորիա, Նիդերլանդներ (Կյուրասաոյի մասով), Հյուսիսային Մակեդոնիա, Լեհաստան, Ռումինիա, Սերբիա, Սլովակիայի Հանրապետություն, Թուրքիա, Ուկրաինա և Միացյալ Թագավորություն։

Կոմիտեն արձանագրել է անհամապատասխանության խնդիրներ, մասնավորապես՝

  • Չափազանց երկար աշխատանքային ժամեր․ մի շարք պետություններում որոշ մասնագիտական ոլորտներում դեռևս թույլատրվում է շաբաթական 60 ժամը գերազանցող աշխատանքային ժամանակ, ինչը վտանգում է աշխատողների առողջությունն ու անվտանգությունը։
  • Խոցելի աշխատողների անբավարար պաշտպանություն․ բազմաթիվ պետություններ դեռևս չեն ապահովել առողջության և անվտանգության համարժեք պաշտպանություն աշխատողների խոցելի խմբերի համար, ինչպիսիք են՝ թվային հարթակների աշխատողները, հեռավար աշխատողները, գործուղված աշխատողները, ենթապայմանագրային համակարգով աշխատողները, ինքնուրույն զբաղվածություն ունեցող անձինք, ինչպես նաև շրջակա միջավայրի հետ կապված ռիսկերին՝ կլիմայի փոփոխությանը և աղտոտմանը ենթարկվող աշխատողները։
  • Գենդերային հիմքով աշխատավարձի տարբերություն և հավասարություն․ պետությունների մեծ մասում շարունակվում է գենդերային հիմքով անհավասարությունը վարձատրության և որոշումների կայացման ոլորտում, ընդ որում՝ գենդերային հիմքով աշխատավարձի տարբերության կրճատման կամ ընկերությունների տնօրենների խորհուրդներում կանանց ներկայացվածության ավելացման ուղղությամբ չափելի առաջընթաց գրեթե չի արձանագրվել։
  • Արդյունավետ կոլեկտիվ բանակցությունների խոչընդոտներ․ կառուցվածքային և իրավական խոչընդոտները շարունակում են սահմանափակել կոլեկտիվ բանակցությունների ծածկույթը և գործադուլի իրավունքի իրացումը բազմաթիվ պետություններում։ Կարևոր խոչընդոտների թվում են քաղաքացիական ծառայողների, մասնավորապես՝ ոստիկանության, քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների, օդային երթևեկության կառավարման, առողջապահության ոլորտի աշխատողների նկատմամբ կիրառվող համընդհանուր գործադուլի արգելքները։
  • Նոր և ի հայտ եկող ռիսկերի անտեսում․ բազմաթիվ պետություններում արձանագրվել է աշխատավայրում հոգեսոցիալական և կլիմայի փոփոխության հետ կապված ռիսկերին արձագանքելու համալիր միջոցների բացակայություն, ինչը հատկապես բացասաբար է ազդում խոցելի աշխատողների վրա՝ իրավական բավարար պաշտպանություն չունենալու պայմաններում, այդ թվում՝ «աշխատանքային հաղորդակցությունից անջատվելու իրավունք» մասով։

ՍԻԵԿ-ը խրախուսում է անդամ պետություններին անհապաղ քայլեր ձեռնարկել առաջարկությունների իրականացման ուղղությամբ, ամրապնդել բոլոր աշխատողների պաշտպանության մեխանիզմները և խթանել հավասարությունն ու կոլեկտիվ իրավունքները՝ որպես սոցիալական արդարության և ներառման հիմնաքար Եվրոպայում։

Իրավական գնահատականները շեշտում են Եվրոպական սոցիալական խարտիայի վճռորոշ դերը՝ որպես Եվրոպայում սոցիալական իրավունքների պաշտպանության երաշխիք, ինչպես նաև ՍԻԵԿ -ի դերը՝ այդ իրավունքների պահպանման ապահովման գործում։

Առանձին երկրների վերաբերյալ եզրակացությունների և առաջարկությունների ամբողջական փաթեթը հասանելի է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում։

 


 European Committee of social rights

 European Social Charter

Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն (ՍԻԵԿ) ՍՏՐԱՍԲՈՒՐԳ 21 ՀՈՒՆՎԱՐԻ, 2026թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում ծրագիրը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանում փախստականների ներհոսքին արձագանքելու նպատակով մեկնարկած համապարփակ արձագանքման փաթեթի մաս: Ծրագիրը կոչված է աջակցելու Հայաստանի իշխանություններին սոցիալական և տնտեսական իրավունքների հրատապ մարտահրավերներին դիմակայելու հարցում: Որպես Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի բաղկացուցիչ մաս, այն ուղղված է Հայաստանում սոցիալական իրավունքների պաշտպանության բարձրացմանը՝ միջազգային չափանիշներին համապատասխան՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համար:

 

 Սկիզբ՝ 01 հունվարի 2024թ․

 Տևողություն՝ 36 ամիս

 Ֆինանսավորում՝ 950 000 եվրո, Եվրոպայի Խորհուրդ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագիր

Կոնտակտային անձ՝ Մարիամ Ալեքսանյան, ծրագրի ավագ պատասխանատու

Ովքե՞ր են ծրագրի շահառուները
Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը

Համագործակցության ծրագիրն իրականացվում է Եվրոպայի Խորհրդի կողմից Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրով սահմանված առաջնահերթություններին համահունչ: 

Ի՞նչ արդյունքի ենք ակնկալում հասնել

Ծրագիրն ընդգծում է ժողովրդավարության ամրապնդման գործում սոցիալական իրավունքների հիմնարար դերը և միտված է հասնել հետևյալ արդյունքների։

  • Ապահովել փորձագիտական աջակցություն՝ բնակարանային ապահովման, զբաղվածության, մասնագիտական ուսուցման և աշխատանքային իրավունքների վերաբերյալ ազգային օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու հարցում՝ որդեգրելով համապարփակ, գենդերազգայուն մոտեցում:
  • Հզորացնել ազգային իշխանությունների կարողությունները՝ քաղաքականությունն ու գործելակերպը եվրոպական չափանիշներին ներդաշնակեցնելու համար՝ ապահովելով սոցիալական իրավունքների հուսալի պաշտպանությունը և իրականացումը։
  • Ամրապնդել որոշումներ կայացնողների իրազեկվածությունը Եվրոպական սոցիալական խարտիայի և Կոլեկտիվ բողոքների ընթացակարգի նոր դրույթների ընդունման վերաբերյալ։
  • Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների և իրավաբան մասնագետների կարողությունների զարգացման ապահովում՝ արդյունավետ իրականացնելու և մշտադիտարկելու սոցիալական իրավունքների պահպանումը՝ հիմնվելով Եվրոպական սոցիալական խարտիայի և Սոցիալական իրավունքների Եվրոպական կոմիտեի դատական պրակտիկայի վրա։
  • Բարձրացնել տեղահանված անձանց և խոցելի խմբերի ներկայացուցիչների իրազեկվածությունը իրենց իրավունքների և արտոնությունների վերաբերյալ՝ կարևորելով նրանց սոցիալական իրավունքները և սոցիալական ծառայությունների մատչելիությունը: Միաժամանակ, այն նպատակ ունի բարձրացնել պետական և տեղական իշխանությունների կողմից իրենց դերի և պարտականությունների ըմբռնումը, ինչպես նաև բարելավել սոցիալական ծառայությունների մատուցումը ազգային և տեղական մակարդակներում: