«Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – Փուլ 2» ծրագիրը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որի նպատակն է աջակցել միջհամայնքային համագործակցության նախաձեռնություններին, որոնք ուղղված են ծառայությունների մատուցման բարելավմանը, ֆինանսական կայուն կառավարման ապահովմանը և փողի դիմաց արժեքի ապահովմանը:
Այս դրամաշնորհային մրցույթը բաց է Հայաստանի բոլոր 64 խոշորացված համայնքների համար: Միջհամայնքային համագործակցությունը կներառի համագործակցություն հարևան համայնքների միջև Հայաստանի ամբողջ տարածքում:
Դրամաշնորհային մրցույթի բյուջեն կազմում է 90,000 Եվրո: Եվրոպայի խորհուրդը նախատեսում է տրամադրել 3 դրամաշնորհ՝ յուրաքանչյուր համայնքապետարանին՝ 30,000 Եվրո։
Դիմում-հայտերը պետք է ուղարկվեն մինչև 2024թ․-ի նոյեմբերի 15-ը (Հայաստանի ժամանակով՝ մինչև ժ․ 24։00-ը)։



