HELP-ի ցանցը
Հիմնական առաջադրանքներ
HELP համայնքը միակ ապակենտրոնացված, համաեվրոպական, մարդու իրավունքների ոլորտում գործող ուսումնական համայնքն է, որը բաղկացած է Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետությունների դատավորների և դատախազների ազգային ուսումնական հաստատությունների (ԱՈՒՀ) ինչպես նաև փաստաբանների միությունների (ՓՄ) ներկայացուցիչներից:
HELP համայնքին վստահվել է 2012 թվականի Բրայթոնի հռչակագրի 9.vi պարբերության կատարումը: Մասնավորապես, HELP համայնքի առաքելությունն է.
- նպաստել իրավական ոլորտի մասնագետների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման զարգացմանը ՄԻԵԿ սկզբունքներին համահունչ, այնպես ինչպես դրանք մեկնաբանված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից:
- փոխանցել լավագույն փորձը և տրամադրել խորհրդատվություն իրավունքի ոլորտի մասնագետների ուսուցման ծրագրերի, ուսումնական նյութերի և ուսուցման մեթոդոլոգիայի վերաբերյալ, որոշելով ապագա վերապատրաստման առաջնահերթ թեմաները,
- տրամադրել խորհրդատվություն, թե ինչպես պետք է աջակցել անդամ պետություններին` Կոնվենցիայի և հարակից թեմաներով վերապատրաստման դասընթացների կազմակերպման միջոցով զարգացնել դատավորների, դատախազների և փաստաբանների կողմից իրենց ամենօրյա աշխատանքում ազգային մակարդակով ՄԻԵԿ կիրառումը,
- տրամադրել խորհրդատվություն, թե ինչպես պետք է բարձրացնել փաստաբանների կարողությունները ՄԻԵԴ ներկայացվող դիմումների ընդունելիության չափանիշներին համապատասխանելու, դրանց որակը և հիմնավորվածությունը կատարելագործելու հարցում,
- իրավունքի ոլորտի մասնագետների շրջանում ապահովել HELP-ի ուսումնական ռեսուրսների վերաբերյալ տեղեկացվածությունը և դրանց օգտագործումը,
- խթանել իրավական ոլորտի մանագետների ուսուցման միջազգային և ազգային հաստատությունների ուսումնական նախաձեռնությունների համակարգումը
Աշխատանքի մեթոդները
HELP համայնքը համաձայնեցնում է իր գործունեությունը HELP ծրագրի քարտուղարության հետ: Հանդիպումները որպես կանոն տեղի են ունենում տարին մեկ անգամ` Եվրոպայի խորհրդի վարչական շենքում, որը գտնվում է Ստրասբուրգ քաղաքում: Համայնքի հանդիպումները կազմակերպվում են հետևյալ ձևաչափով.
Պլենար հանդիպումներ: 94 անդամների մասնակցությամբ (150 անդամներ, ներառյալ գործընկերները և դիտորդները) տարին մեկ անգամ կազմակերպվող երկօրյա հանդիպում: HELP համայնքի այս տարեկան կոնֆերանսը հնարավորություն է ստեղծում:
- մարդու իրավունքների հարցերով իրավունքի ոլորտի մասնագետների ուսուցման ոլորտում (այդ թվում ուսուցման մեթոդոլոգիայի ոլորտում) առկա 47 անդամ պետությունների լավագույն փորձի փոխանակում,
- 47 անդամ պետություններում իրավունքի ոլորտի մասնագետների ուսուցման կարիքների լայնածավալ գնահատման անցկացում,
- հաջորդող տարվա ճանապարհային քարտեզի և առաջնահերթությունների (առաջնահերթ թեմաների, բազմազգ եւ բազմադիսցիպլինար ուսումնական նախաձեռնությունների որոշում) որոշում։
Գործընկերներ
- The European Judicial Training Network (EJTN)
- Եվրոպական դատական ուսումնական ցանց (EJTN))
- Եվրոպական փաստաբանական միությունների և իրավական համայնքների խորհուրդ (CCBE)
- Մարդու իրավունքների եվրոպական դատարան
- Դատավորների և դատախազների ազգային միություններ
- Փաստաբանների մասնագիտական միություններ
- Մարդու իրավունքի ոլորտում մասնագիտացած իրավական օգնության ցանցեր և իրավական կլինիկաներ
- Ալբերտ Կոհենի հիշատակ»-ի հիմնադրամ