Գործառույթները

HELP Խորհրդատվական խորհուրդը նշանակվում է HELP համայնքի կողմից և կոչված է HELP համայնքի հանդիպումներից դուրս խորհրդատվական աջակցություն ցուցաբերել HELP-ի քարտուղարությանը:

Մասնավորապես Խորհրդատվական խորհուրդը՝

  • գնահատում է HELP ծրագրի կողմից մշակված նմուշային ծրագրերը և ուսումնական նյութերը,
  • HELP համայնքին է ներկայացնում ապագա ուսումնական թեմաների վերաբերյալ առաջարկներ,
  • որոշում է ընդհանուր քաղաքականությունը միջազգային և ազգային սուբյեկտների կողմից մարդու իրավունքների թեմայով դասընթացների համակարգման հարցում, այդ թվում տարածաշրջանային նախաձեռնությունների զարգացման հարցում
  •  տալիս է կարծիք իրավական ոլորտի մասնագետների ուսուցման մեթոդոլոգիայի վերաբերյալ,
  • համագործակցում է HELP-ի  խմբագրակազմի հետ ( HELP-ի խմբագրակազմը բաղկացած է ՄԻԵԴ նախադեպային իրավունքի ոլորտի, ՄԻԵԿ չափանիշների ուսուցման, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և վեբ-կապի փորձագետներից։ Խմբագրակազմը նշանակվում է  HELP քարտուղարության կողմից և պատասխանատու է HELP ծրագրի հասարակության հետ կապերի քաղաքականության պլանավորման  և իրականացման, ինչպես նաև HELP կայքերում տեղադրվող նորությունների և ուսումնական նյութերի հրապարակման և նորացման  համար),
  • տալիս է կարծիքներ HELP համայնքի և քարտուղարության կողմից բարձացված այլ հարցերի վերաբերյալ,
  • պատրաստում է HELP համայնքի տարեկան հաշվետվությունը։

Իրավասությունը

HELP Խորհրդատվական խորհուրդը նշանակվում է HELP համայնքի կողմից և կոչված է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել HELP-ի քարտուղարությանը:

Խորհուրդը որպես կանոն բաղկացած է 6 անդամից, որոնք նշանակվում են HELP համայնքի ներկայացուցիչների կազմից։

Խորհրդատվական խորհրդի կազմում են  ընդգրկվում իրավունքի ոլորտի յուրաքանչյուր բնագավառի մասնագետների (դատավորներ, դատախազներ, փաստաբաններ) ուսումնական հաստատությունից առնվազն մեկ անդամ։

Խորհրդատվական Խորհրդի կազմը որոշվում է HELP համայնքի տարեկան կոնֆերանսին՝ քաղտնի քվեարկության արդյունքներով։ Ընտրված են համարվում առավելագույն ձայներ ստացած 6 թեկնածուները։

2016 թվականին վերանայվեցին Խորհրդատվական խորհրդի անդամների լիազորությունների շրջանակը, որի արդյունքում խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը սահմանվեց 2 տարի։ Բացառությամբ անցումային շրջանի, խորհրդի որևէ անդամ չի կարող պաշտոնավարել ավելի քան 2 անգամ անընդմեջ։ Խորհրդատվական խորհրդի անցումային շրջանն ավարտվում է HELP համայնքի 2018 թվականի տարեկան կոնֆերանսի ավարտին։ 2018 թվականի ընտրություններին, ամենաերկար ժամկետով պաշտոնավարած Խորհրդատվական պորհրդի անդամները, վայր կդնեն իրենց լիազորությունները և 2018 թվականին վերընտրվելու իրավունք չեն ունենա։

 Խորհրդատվական խորհրդի անդամները իրենց կազմից կարող են ընտրել կոնկրետ թեմաներով զեկուցողների։ Խորհրդատվական խորհուրդը HELP համայնքի տարեկան կոնֆերանսին իր գործունեության վերաբերյալ զեկույցներ է ներկայացնում։

 

Խորհրդատվական խորհրդի 2016 թվականի ընտրությունները

Այս տարի՝ 2016 թվականի HELP համայնքի կոնֆերանսին ընտրվեց նոր Խորհրդատվական խորհուրդը։ Խորհրդատվական խորհրդի անդամների ցուցակը ներկայացվում է ստորև․

Ընտրությունները տեղի ունեցան կոնֆերանսի երկրորդ օրը՝ փակ քվեարկության արդյունքում։ Ինչպես այս տարի, ընտրությունները կազմակերպվում են ռոտացիոն սկզբունքով։ Խորհրդում ներկայացված են ինչպես Փաստաբանական միությունների (ԱՄ), այնպես էլ Ազգային ուսումնական հաստատությունների (ԱՈՒՀ) ներկայացուցիչներ։

HELP-ի խորհրդատվական խորհուրդ

The Consultative Board who served as members between June 2014 and June 2016 were:

  • Petros Alikakos, NTI, Greece
  • Grzegorz Borkowski, NTI, Poland
  • Sandra Budimir, BA, Croatia
  • Simon O'Toole, BA, UK
  • Beatrice Ramascanu, NTI, Romania
  • Jolanta Samuolyte, BA, Lithuania
  • Pier Giovanni Traversa, BA, Italy

The activities of the Board can be seen in the Reports published below. The HELP Secretariat extend their thanks to the previous Board members for all their hard work and for their invaluable contribution to HELP's success during their mandate.

You will find here the activity reports of the HELP Consultative Board published in:

  • June 2014