Back Տեղի ունեցավ հոգեկան առողջության խնդիրների հետևանքով անգործունակ ճանաչված անձանց արդարադատության մատչելիության իրավունքին նվիրված փորձագիտական քննարկում

Տեղի ունեցավ հոգեկան առողջության խնդիրների հետևանքով անգործունակ ճանաչված անձանց արդարադատության մատչելիության իրավունքին նվիրված փորձագիտական քննարկում

2022 թվականի հունիսի 17-ին և 18-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորների, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամի, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ առողջապահության նախարարության, խնամակալության և հոգաբարձության մարմինների ներկայացուցիչների, ԵԽ միջազգային և ազգային փորձագետների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ հոգեկան առողջության խնդիրների հետևանքով անգործունակ ճանաչված անձանց արդարադատության մատչելիության իրավունքին առնչվող հարցերի քննարկում` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանության լույսի ներքո։

Մասնակիցները ծանոթացան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներից բխող՝ ԵԽ միջազգային փորձագետի առաջարկություններին, ինչպես նաև ազգային փորձագետների կարծիքներին։ Մասնակիցները քննարկեցին նաև անգործունակ ճանաչված անձանց իրավունքներին առնչվող խնդիրները և գործնական մարտահրավերներն ազգային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի համատեքստում:


Միջոցառումը կազմակերպել են ԵՄ/ԵԽ «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը՝ Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագիրը, Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագիրը և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագիրը՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար 2019-2022թթ գործողությունների ծրագրի շրջանակներում։

Ծաղկաձոր, Հայաստան 18/06/2022
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Երևանում ԵԽ գրասենյակի նորություններ

Մեկնարկել է ատելության խոսքի դեմ պայքարի թեմայով առցանց դասընթաց Հայաստանի դատավորների և դատախազների համար

18/01/2023 Երևան, ՀՀ

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) ատելության խոսքի դեմ պայքարի թեմայով թիվ 15 ընդհանուր քաղաքականության հանձնարարականին (ԸՔՀ) նվիրված առցանց դասընթացը մեկնարկել է Հայաստանում թվով 18 դատավարների և դատախազների համար։ Դասընթացն իրականացվում է Եվրոպայի խորհրդի HELP...

Read More

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը

19/01/2023 ԵԽ Նախարարների կոմիտե, Ստրասբուրգ

Իսլանդիայի արտաքին գործերի նախարար և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Ինձ մտահոգում է Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց՝ օրեցօր ավելի ու ավելի անկայուն դարձող վիճակը՝ Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման...

Read More

Աբովյան քրեակատարողական հիմնարկում պիլոտավորվեց թերապևտիկ ծրագիր

21/12/2022 ԵԽ գրասենյակ Երևանում

Եվրոպայի խորհրդի աջակցությամբ և Հոգեբանների հայկական գիտական միավորում ՀԿ-ի անմիջական ներգրավմամբ 2022 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Աբովյան քերակատարողական հիմնարկում պիլոտավորվեց թերապևտիկ ծրագիր, որի նպատակն է բարելավել հոգեկան առողջության խնամքը Հայաստանի քրեակատարողական համակարգում։...

Read More

Հավաստագրեր հանձնվեցին «Կալանքին այլընտրանքային միջոցները Հայաստանում» դասընթացի մասնակիցներին

20/12/2022 Երևան, Հայաստան

Դեկտեմբերի 15-ին պրոբացիայի ծառայության 16 մասնակիցներ ստացան հավաստագրեր «Կալանքին այլընտրանքային միջոցները Հայաստանում» վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար, որն իրականացվել է իրավաբան մասնագետների համար մարդու իրավունքների ուսուցման եվրոպական ծրագրով (HELP)։ Դասընթացի մասնակիցները...

Read More

Կայացել է e-probation հարթակի պաշտոնական բացումը

20/12/2022 Երևան, Հայաստան

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալը արդարադատության նախարարի տեղակալի հետ միասին մասնակցել են e-probation հարթակի պաշտոնական բացմանը։ Առցանց համակարգը, որը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի աջակցությամբ, հնարավորություն կընձեռի պրոբացիայի ծառայողներին հեշտությամբ աշխատել...

Read More

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում

14/12/2022 Երևան, Հայաստան

2022 թվականի դեկտեմբերի 14-ին ԵՄ- Եվրոպայի խորհուրդ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում իրականցվող խտրականության դեմ պայքարի ծրագիրը միացավ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակին` անձի հաշմանդամության և հիվանդության հիմքերով...

Read More

«Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»․ գրքի հայերեն տարբերակը կօգնի իրավաբաններին իրենց ձայնը լսելի դարձնել փաստարկված ձեւով

14/12/2022 Երևան, Հայաստան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հաջող դատական քննությունը դյուրին չէ և իրավաբաններից պահանջում է ունենալ որոշակի հիմնարար գիտելիքներ դատարան դիմելու առանձնահատկությունների վերաբերյալ: «Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան» գրքի հայերեն տարբերակի հրատարակությունն արժեքավոր...

Read More

Էլեկտրոնային բժշկական համակարգի և հեռաբժշկության ծրագիրը գործարկվեց

14/12/2022 Yerevan, Armenia

Եվրոպայի խորհուրդը ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ գործարկեց բանտային առողջապահության համար հեռաբժշկության և էլեկտրոնային բժշկական համակարգի ծրագիրը։ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը...

Read More

Եվրոպայի խորհուրդը նշեց Հայաստանում ծրագրի հաջող ավարտը

09/12/2022 Երևան, Հայաստան

2022 թվականի դեկտեմբերի 9-ին Եվրոպայի խորհուրդի «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի հաջող ավարտը նշվեց փակման միջոցառմամբ, որը համախմբեց Հայաստանի պետական կառույցների ներկայացուցիչներին և ոլորտի...

Read More

Փորձագիտական քննարկում՝ անգործունակության ինստիտուտի վերանայման և անգործունակ ճանաչված անձանց իրավունքների վերաբերյալ

9-10/12/2022 Հանքավան, Հայաստան

2022 թվականի դեկտեմբերի 9-10-ին ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչության, ՀՀ արդարադատության նախարարության, խնամակալության և հոգաբարձության մարմինների...

Read More

 

Հետևեք մեզ

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ