ԳԼԿ III. Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում
«Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի նպատակն էր ապահովել, որ Հայաստանի քաղաքացիները օգտվեն եվրոպական չափանիշներին համապատասխան իրենց իրավունքներից և հաշվետու ու պրոֆեսիոնալ դատաիրավական համակարգից: Ծրագիրն աջակցում էր Հայաստանի իշխանություններին դատական համակարգի բարեփոխման հետագա արդյունավետ իրականացման հարցում՝ ամրապնդելով վերջինիս անկախությունը, հաշվետվողականությունը և պրոֆեսիոնալիզմը: Այն նաև նպատակ ուներ աջակցել Հայաստանի իշխանություններին՝ ապահովելու քրեական արդարադատության նոր օրենսդրության արդյունավետ կիրառումը մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխան:
Ծրագիրն իրականացվում էր Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի` «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի երրորդ փուլի շրջանակներում, որը տևելու է 2023 թվականից մինչև 2027 թվականը: Այն հիմնված էր արդարադատության ամրապնդման ոլորտում «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի նախորդ փուլերի արդյունքների վրա (I փուլ՝ 2015-2018 թթ. և II փուլ՝ 2019-2023 թթ.):
Ծրագրի տևողությունն է 2023 թվականի մարտի 1-ից 2026 թվականանի փետրվարի 28։
► Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1 430,000 եվրո։
► Ընդհանուր բյուջեն կազմում է 19,3 մլն եվրո (80%-ը ֆինանսավորվում է Եվրոպական միության և 20%-ը՝ Եվրոպայի խորհրդի կողմից)։
- Արդարադատության նախարարություն
- Սահմանադրական դատարան
- Վճռաբեկ դատարան
- Դատավորների ընդհանուր ժողով
- Դատավորների միություն
- Արդարադատության ակադեմիա
- Բարձրագույն դատական խորհուրդ
- Գլխավոր դատախազություն
- Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
- Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակ
- Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ
- լայն հասարայություն, այդ թվում՝ դատարաններում իրենց իրավունքների պաշտպանություն փնտրող անձինք
Քաղաքականության/օրենսդրական աջակցության, կարողությունների զարգացման և իրազեկության բարձրացման գործողությունների համակցությամբ:
► Ազգային իշխանությունները տիրապետում են անհրաժեշտ կարողությունների և գործիքների 2022-2026 թվականների դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունն իրականացնելու համար՝ համապատասխան եվրոպական չափանիշներին և լավագույն փորձին
► Ազգային իշխանությունների կողմից դատական անկախության, անկողմնակալության և հաշվետվողականության իրավական կառուցակարգերը և քաղաքականությունը համապատասխանեցվել են Եվրոպայի խորհրդի չափանիշներին
► Դատական ինքնակառավարման մարմինների և դատարանների կարողություններն ընդլայնվել են պրոֆեսիոնալ, թափանցիկ և հաշվետու գործելու նպատակով
► Քրեական արդարադատության շահառուների կարողություններն ամրապնդվել են՝ ապահովելու քրեական արդարադատության նոր օրենսդրության արդյունավետ կիրառումը՝ համաձայնեցված քաղաքականության, ինստիտուցիոնալ ու իրավական կառուցակարգերի և կիրառման պրակտիկայի միջոցով
Հրատարակություններ
Գենդերային հավասարությունը Հայաստանի դատական համակարգում․ մարտահրավերներ և հնարավորություններ
Դատական որոշումների որակի բարելավման վերաբերյալ ձեռնարկ
Գործնական ուղեցույց հաշտարարության վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քրեական պալատի 2021 թվականի որոշումների
Հայաստանի հանրապետության Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի 2022-2023 թվականների որոշումների ընտրանի
«Դատավորների արտահայտվելու ազատության մասին» ԵԴԴԽ կարծիք թիվ 25 (2022թ․) (հայերեն տարբերակ)
Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհուրդ (ԵԴզԽԽ) Կարծիքների հավաքածու թիվ 1-18 (2007-2023)
«Գործընկերություն հանուն լավ կառավարման» (ԳԼԿ) ծրագիրը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ նախաձեռնությունն է՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանում լավ կառավարումն ամրապնդելու համար:
ԳԼԿ-ն տրամադրում է նպատակային աջակցություն Արևելյան գործընկերության երկրներին՝ մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում իրենց օրենսդրությունն ու պրակտիկան եվրոպական չափանիշներին մոտեցնելու համար: Այն աջակցում է, մասնավորապես, Արևելյան գործընկերության երկրների ներպետական բարեփոխումներին՝ արդարադատության ամրապնդման, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի, հավասարության ապահովման և խտրականության բացառման, կանանց համար արդարադատության հասանելիության խթանման և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի նպատակով:

ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
Եվրոպայի խորհրդի գրասենյալ Երևանում
Եվրապական միության պատվիրակություն Հայաստանում
Հայաստանի կողմից վավերացրած ԵԽ պայմանագրերն ու կոնվենցիաները
Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրինություն և Հայաստանի համար Գործողությունների ծրագիր
ԵՄ Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցություններ (DG NEAR). Հայաստան




