Եվրոպայի խորհուրդ/Եվրոպական միություն

Արևելյան գործընկերության երկրների համար Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ)

Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը

Ծրագրի սկիզբը` 2017թ. մայիս
Տևողությունը` 12 ամիս
Դոնորները` Եվրոպայի խորհուրդ, Եվրոպական միություն և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարություն

Գործընկերները` ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ ազգային ժողով, դատական իշխանություն, ՀՀ փաստաբանների պալատ, Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպություն, ՀՀ արբիտրների ասոցիացիա, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ:

 

Ծրագրի նպատակն էր ամրապնդել դատական իշխանության անկախությունը, իրավական ընթացակարգերի արդյունավետությունը և արդարադատության մատչելիությունը` հետ-սահմանադրական բարեփոխումների գործընթացում աջակցություն ցուցաբերելով դատական իշխանության գործունեությունը և դատավորի կարգապահական պատասխանատվությանն առնչվող հարցերը կարգավորող իրավական ակտերի մշակմանը, ինչպես նաև Հայաստանում ամրապնդել արբիտրաժի և հաշտարարության կիրառումը Եվրոպայի խորհրդի չափորոշիչների և հանձնարարականների համապատասխան:

Արդյունք 1-ին.

  • Եվրոպայի խորհրդի չափորոշիչները և Եվրոպայի խորհրդի մշտադիտարկում իրականացնող և չափորոշիչներ սահմանող մարմինների (Վենետիկի հանձնաժողով, Եվրոպայի դատավորների խորհրդատվական խորհուրդ, Իրավական հարցերով համագործակցության եվրոպական հանձնաժողով) հանձնարարականները, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի անդամ երկրների լավագույն գործելակերպերն արտացոլված են նոր Դատական օրենսգրքում և Հայաստանի դատական իշխանության գործունեությունը կարգավորող կամ դրան առնչվող այլ իրավական ակտերում:

Արդյունք 2-րդ

  • Հայաստանում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համակարգը և դատական իշխանության ինքնակառավարվան մարմինների գործունեությունն ավելի համահունչ է Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին և հանձնարարականների պահանջներին:

Արդյունք 3-րդ

  • Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կարողությունները հզորացել և կառավարման մեխանիզմները բարելավվել են ներքին կարգավորիչ համակարգերի (էթիկայի կանոնակարգ, մասնագիտական ուսուցումներ) մշակման և դրանց կիրառումը խրախուսելու արդյունքում,
  • Ընդլայնվել է Երևանում և ՀՀ մարզերում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններին կից հաշտարարության գործնական կիրառումը,
  • Արբիտրաժի կիրառումը Հայաստանում ամրապնդվել է: Արբիտրների մասնագիտական որակները բարելավվել են արբիտրներին միավորելու արդյունքում կազմակերպության ստեղծման, ինչպես նաև արբիտրների համար դասընթացներ մշակելու և էթիկայի միասնական կանոններ կիրառելու արդյունքում:

Արդյունք 4-րդ.

  • ՀՀ փաստաբանների պալատի ինստիտուցիոնալ և ներքին կարողությունները հզորացել են` Պալատի անդամների հնարավոր անօրինական հետապնդումների կամ նրանց իրավունքների անհարկի սահմանափակումների կամ ոտնահարման ցանկացած դեպքին Պալատի կողմից պատշաճ կարգով արձագանքելու առումով,
  • Հայաստանի մի շարք համայնքներում դատարաններից օգտվողների գիտելիքներն ու իրազեկվածությունը դատական իշխանության աշխատանքի, իրենց օրինական իրավունքների և պարտականությունների, դատավորների, փաստաբանների, դատախազների և գործում ներգրավված այլ անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ընդլայնվել է: