Back Սահմանադրական դատարանների դերը իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության գործում թեմայով միջազգային համաժողով

Սահմանադրական դատարանների դերը իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության գործում թեմայով միջազգային համաժողով

Սահմանադրական դատարանները հանդես են գալիս որպես սահմանադրական սկզբունքների գլխավոր երաշխավոր՝ ապահովելով մարդու իրավունքների և իրավունքի գերակայության պաշտպանությունը ժողովրդավարական և արդար հասարակության մեջ:

Նոյեմբերի 14-15-ին Երևանում տեղի ունեցավ «Սահմանադրական դատարանների որոշումների նկատմամբ հարգանքը» խորագրով միջազգային բարձրաստիճան համաժողովը, որը կարևորեց սահմանադրական դատարանների որոշումների էական դերը, ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում, իրավունքի գերակայության ապահովման և մարդու իրավունքների պաշտպանության գործում:

Միջոցառումը համախմբեց սահմանադրական դատարանների դատավորներին, Վենետիկի հանձնաժողովի անդամներին, Եվրոպայի խորհրդի փորձագետներին, պետական մարմինների և ակադեմիայի ներկայացուցիչներին:

Միջոցառումը ծավալեց ակտիվ քննարկում՝ նվիրված Եվրոպայում սահմանադրական դատարանների որոշումների իրականացմանը, սահմանադրական դատարանների վրա մեդիայի քննադատության ազդեցությանը, և ազգային իրավասու մարմինների շրջանակում Իրավունքի գերակայության ստուգաթերթի կիրառմանը։  

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ընդգծելով նման միջոցառումների կարևորությունը իշխանության տարբեր ճյուղերի և հանրության կողմից Սահմանադրական դատարանի որոշումների նկատմամբ հարգանքի մշակույթի ամրապնդման համար։

«Այս համաժողովի շրջանակներում մենք առիթ կունենանք ուսումնասիրելու, քննարկելու մեր գործընկերների լավագույն փորձը, կիսվելու նաև սեփական փորձով, ինչը հնարավորություն կտա առավել ճկուն և արդյունավետ եղանակներ գտնել սահմանադրական դատարանների որոշումների հարգման և կյանքի կոչման համար», - նշեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։

Եվրոպայի խորհուրդը շարունակում է հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի արդյունավետության և հանրային ընկալման բարելավմանը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի կարողությունների հզորացմանը՝ ուղղված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետ կիրառմանը։

Միջոցառումը կազմակերպվել է Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի “Աջակցություն սահմանադրական արդարադատության զարգացմանը Հայաստանում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան” ծրագրի համագործակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հետ համատեղ։

 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 14-15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Ո՞րն է ծրագրի նպատակը

Ծրագիրը կնպաստի Սահմանադրական դատարանի արդյունավետության և հանրային ընկալման բարելավմանը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի կարողությունների հզորացմանը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների ավելի լավ կիրառում ապահովելու նպատակով։

Ծրագիրը ընդգծում է Սահմանադրական դատարանի որոշումների հիմնարար նշանակությունը Հայաստանում իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության գործում։ 

 Սկիզբ՝ 2024թ. ապրիլ

 Տևողություն՝ 30 ամիս

 Ֆինանսավորում՝ 750,000 եվրո, Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ

Հիմնական գործընկեր՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան

Կոնտակտային անձ՝ Եվգենիա Իվանովա, ծրագրի ավագ պատասխանատու

Ովքե՞ր են ծրագրի շահառուները
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան
  • բարելավել Սահմանադրական դատարանի գործունեությունը` հիմնված եվրոպական լավագույն փորձի վրա
  • ապահովել արդարադատության որակի բարձրացումը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ամրապնդումը
  • բարելավել Սահմանադրական դատարանի թափանցիկությունը և բարձրացնել հանրության իրազեկվածությունը Սահմանադրական դատարանի աշխատանքի նկատմամբ։ 
Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը

Համագործակցության ծրագիրն իրականացվում է Եվրոպայի Խորհրդի կողմից Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրով սահմանված առաջնահերթություններին համահունչ: