Աջակցություն սահմանադրական արդարադատության զարգացմանը Հայաստանում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան
Ծրագիրը կնպաստի Սահմանադրական դատարանի արդյունավետության և հանրային ընկալման բարելավմանը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի կարողությունների հզորացմանը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների ավելի լավ կիրառում ապահովելու նպատակով։
Ծրագիրը ընդգծում է Սահմանադրական դատարանի որոշումների հիմնարար նշանակությունը Հայաստանում իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության գործում։
Սկիզբ՝ 2024թ. ապրիլ
Տևողություն՝ 30 ամիս
Ֆինանսավորում՝ 750,000 եվրո, Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ
Հիմնական գործընկեր՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան
Կոնտակտային անձ՝ Եվգենիա Իվանովա, ծրագրի ավագ պատասխանատու
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան
- բարելավել Սահմանադրական դատարանի գործունեությունը` հիմնված եվրոպական լավագույն փորձի վրա
- ապահովել արդարադատության որակի բարձրացումը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ամրապնդումը
- բարելավել Սահմանադրական դատարանի թափանցիկությունը և բարձրացնել հանրության իրազեկվածությունը Սահմանադրական դատարանի աշխատանքի նկատմամբ։
Համագործակցության ծրագիրն իրականացվում է Եվրոպայի Խորհրդի կողմից Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրով սահմանված առաջնահերթություններին համահունչ:



