Back Հայաստանի քաղաքացիական հասարակությունը և Եվրոպայի խորհուրդը համագործակցում են դատաիրավական բարեփոխումների առաջընթացի ուղղությամբ

Հայաստանի քաղաքացիական հասարակությունը և Եվրոպայի խորհուրդը համագործակցում են դատաիրավական բարեփոխումների առաջընթացի ուղղությամբ

Կլոր-սեղան քննարկումը համախմբեց Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ գնահատելու երկրի դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության առաջընթացը։ Այս ռազմավարությունը կարևոր նշանակություն ունի ավելի թափանցիկ, արդյունավետ և հաշվետու արդարադատության համակարգ ապահովելու համար:

ՔՀԿ ներկայացուցիչների և Եվրոպայի խորհրդի քննարկումները հարթակ ստեղծեցին՝ վերանայելու ձեռքբերումները, մարտահրավերները և քաղված դասերը, միևնույն ժամանակ  սահմանելու երկրի դատաիրավական բարեփոխումների ռազմավարության իրականացման մնացած ժամանակահատվածի առաջնահերթությունները: Քննարկումներն անդրադարձան առանցքային ոլորտներին, ինչպիսիք են՝ քրեական արդարադատության ընթացիկ բարեփոխումները, քաղաքացիական և վարչական օրենսդրության բարեփոխումը և դատավարությունների կարիքը նվազեցնելու նպատակով վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմի մշակումը։

Եվրոպայի Խորհուրդը կարևորում է ՔՀԿ-ների ներգրավվածությունը Հայաստանի իր աշխատանքում ուղղված արդարադատության ոլորտի բարեփոխումներին, ներառյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքների պատրաստումը՝ ուղղված դատական ​​անկախության և հաշվետվողականության ամրապնդմանը:

Կլոր-սեղան քննարկման ընթացքում արտահայտված կարծիքներն ու առաջարկությունները հատկապես կարևոր են, քանի որ Հայաստանը հասել է դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության միջնակետին: Այս քննարկումները կօգնեն ձևավորել հաջորդ քայլերը՝ Հայաստանում ստեղծելու ավելի արդյունավետ, թափանցիկ և հաշվետու դատական ​​համակարգ՝ ի շահ քաղաքացիների:

Այս միջոցառումը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում։


 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Ծրագրի նպատակը

«Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի նպատակն էր ապահովել, որ Հայաստանի քաղաքացիները օգտվեն եվրոպական չափանիշներին համապատասխան իրենց իրավունքներից և հաշվետու ու պրոֆեսիոնալ դատաիրավական համակարգից: Ծրագիրն աջակցում էր Հայաստանի իշխանություններին դատական համակարգի բարեփոխման հետագա արդյունավետ իրականացման հարցում՝ ամրապնդելով վերջինիս անկախությունը, հաշվետվողականությունը և պրոֆեսիոնալիզմը: Այն նաև նպատակ ուներ աջակցել Հայաստանի իշխանություններին՝ ապահովելու քրեական արդարադատության նոր օրենսդրության արդյունավետ կիրառումը մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխան:

Ծրագիրն իրականացվում էր Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի` «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի երրորդ փուլի շրջանակներում, որը տևելու է 2023 թվականից մինչև 2027 թվականը: Այն հիմնված էր արդարադատության ամրապնդման ոլորտում «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի նախորդ փուլերի արդյունքների վրա (I փուլ՝ 2015-2018 թթ. և II փուլ՝ 2019-2023 թթ.):

Ծրագրի տեվողությունը

Ծրագրի տևողությունն է 2023 թվականի մարտի 1-ից 2026 թվականանի փետրվարի 28։

Ծրագրի բյուջեն

► Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1 430,000 եվրո։
► Ընդհանուր բյուջեն կազմում է 19,3 մլն եվրո (80%-ը ֆինանսավորվում է Եվրոպական միության և 20%-ը՝ Եվրոպայի խորհրդի կողմից)։

Ովքե՞ր են ծրագրի շահառուները
  • Արդարադատության նախարարություն
  • Սահմանադրական դատարան
  • Վճռաբեկ դատարան
  • Դատավորների ընդհանուր ժողով
  • Դատավորների միություն
  • Արդարադատության ակադեմիա
  • Բարձրագույն դատական ​​խորհուրդ
  • Գլխավոր դատախազություն
  • Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
  • Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակ
  • Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ
  • լայն հասարայություն, այդ թվում՝ դատարաններում իրենց իրավունքների պաշտպանություն փնտրող անձինք
Ինչպե՞ս է իրականացվել ծրագիրը

Քաղաքականության/օրենսդրական աջակցության, կարողությունների զարգացման և իրազեկության բարձրացման գործողությունների համակցությամբ:

Արդյունքներ

► Ազգային իշխանությունները տիրապետում են անհրաժեշտ կարողությունների և գործիքների 2022-2026 թվականների դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունն իրականացնելու համար՝ համապատասխան եվրոպական չափանիշներին և լավագույն փորձին

► Ազգային իշխանությունների կողմից դատական անկախության, անկողմնակալության և հաշվետվողականության իրավական կառուցակարգերը և քաղաքականությունը համապատասխանեցվել են Եվրոպայի խորհրդի չափանիշներին

►  Դատական ինքնակառավարման մարմինների և դատարանների կարողություններն ընդլայնվել են պրոֆեսիոնալ, թափանցիկ և հաշվետու գործելու նպատակով

►  Քրեական արդարադատության շահառուների կարողություններն ամրապնդվել են՝ ապահովելու քրեական արդարադատության նոր օրենսդրության արդյունավետ կիրառումը՝ համաձայնեցված քաղաքականության, ինստիտուցիոնալ ու իրավական կառուցակարգերի և կիրառման պրակտիկայի միջոցով

Նյութեր և հրապարակումներ

Հրատարակություններ

 Գենդերային հավասարությունը Հայաստանի դատական համակարգում․ մարտահրավերներ և հնարավորություններ

 Գենդերային ազդեցության գնահատում․ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը և դրանից բխող իրավական ակտերը

 Դատական որոշումների որակի բարելավման վերաբերյալ ձեռնարկ

 Գործնական ուղեցույց հաշտարարության վերաբերյալ

 Վարչարարությունը և Դուք

 Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.01.2021 - 01.07.2022 թվականների որոշումների ընտրանի

Հայաստանի հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եվ վարչական գործերով 01.07.2022 – 31.12.2023 թվականների որոշումների ընտրանի

 Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քրեական պալատի 2021 թվականի որոշումների

 Հայաստանի հանրապետության Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի 2022-2023 թվականների որոշումների ընտրանի

 «Դատավորների արտահայտվելու ազատության մասին» ԵԴԴԽ կարծիք թիվ 25 (2022թ․) (հայերեն տարբերակ)

Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհուրդ (ԵԴզԽԽ) Կարծիքների հավաքածու թիվ 1-18 (2007-2023)

 

«Գործընկերություն հանուն լավ կառավարման» (ԳԼԿ) ծրագիրը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ նախաձեռնությունն է՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանում լավ կառավարումն ամրապնդելու համար:
ԳԼԿ-ն տրամադրում է նպատակային աջակցություն Արևելյան գործընկերության երկրներին՝ մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում իրենց օրենսդրությունն ու պրակտիկան եվրոպական չափանիշներին մոտեցնելու համար: Այն աջակցում է, մասնավորապես, Արևելյան գործընկերության երկրների ներպետական բարեփոխումներին՝ արդարադատության ամրապնդման, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի, հավասարության ապահովման և խտրականության բացառման, կանանց համար արդարադատության հասանելիության խթանման և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի նպատակով: