Back Իրավունքների ամրապնդում. Եվրոպայի խորհուրդը աջակցում է Հայաստանում ազատազրկված անձնաց իրավունքների պաշտպանությանը

Իրավունքների ամրապնդում. Եվրոպայի խորհուրդը աջակցում է Հայաստանում ազատազրկված անձնաց իրավունքների պաշտպանությանը

Փակ հաստատություններում բարեփոխումը հաճախ բարդ գործընթաց է, սակայն 2023-ից 2024 թվականներին Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» համապարփակ ծրագիրը աջակցեց Հայաստանում տեղական իշխանություններին՝ պաշտպանելու ազատությունից զրկված անձնաց իրավունքները քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալված անձանց պահման վայրերում։  Արդարադատության, Առողջապահության և Ներքին գործերի նախարարությունների հետ սերտ համագործակցությամբ նախաձեռնությունը էական բարեփոխումներ է իրականացրել՝ ներպետական համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար՝ բարելավելով ինչպես ազատությունից զրկված անձանց բարեկեցությունը, այնպես էլ՝ ինստիտուցիոնալ արդյունավետությունը:

Ծրագրի հիմնական ձեռքբերումներից մի քանիսը ներառում են.

  • Փորձագիտական աջակցություն՝ Արդարադատության նախարարությունից Առողջապահության նախարարությանը քրեակատարողական առողջապահության փոխանցման համար՝ խթանելով քրեակատարողական առողջապահության ինտեգրումը հանրային առողջապահությանը,
  •  Հեռաբժշկության ներդրում մասնագիտացված խորհրդատվությունների համար,
  • Ուժեղացված հոգեկան առողջության և ինքնասպանությունների կանխարգելման մեխանիզմներ և վերապատրաստված անձնակազմ,
  • Ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի ներդրում ազատազրկված անձնաց վերասոցիալականացման համար,
  • Փայտամշակման կենտրոնի հիմնում ազատազրկված անձնաց մասնագիտական ուսուցման կազմակերպման համար,
  • Քրեակատարողական հիմնարկների սոցիալական աշխատողներին որակավորման տրամադրում,
  • Երևանի և Մասիսի պիլոտային ծրագրերով ձերբակալված անձանց պահման վայրերում ենթադրյալ վատ վերաբերմունքի դեպքերի արձանագրման բարելավում:

Այս նախաձեռնությունը Եվրոպայի խորհրդի ավելի լայն հանձնառության մի մասն է՝ աջակցելու Հայաստանին մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման և քրեական արդարադատության համակարգի արդիականացման գործում: Համագործակցությունը հիմք է դրել կայուն, դրական փոփոխությունների համար՝ խթանելով ավելի վերականգնողական մոտեցումը, որը ողջունում է մարդասիրական վերաբերմունքը և ազատությունից զրկված անձանց հաջող վերաինտեգրումը: Այս ծրագրի բազմակողմ ձեռքբերումներն արտացոլում են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի ջանքերը։

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների՝ Հայաստանի համար գործողությունների ծրագրի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

 Սկիզբ՝ 2023թ․, հունվարի 1

 Տևողություն՝  24 ամիս

 ֆինանսավորում՝ 550,000 եվրո,  Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ

 Ծրագրի թերթիկ

Հիմնական գործընկերներ՝ ՀՀ արդարադատության նախարարություն, Քրեակատարողական ծառայություն, Քրեակատարողական բժշկության կենտրոն, ՀՀ առողջապահության նախարարություն

Հիմնվելով Եվրոպայի խորհրդի «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի արդյունքների վրա (այսուհետ՝ 2019-2022 թթ. ծրագիր) «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագիրը աջակցել է Հայաստանի իշխանություններին առավել ամրապնդել քրեակատարողական բարեփոխումները և բանտային առողջապահությունը, ինչպես նաև՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը: Եվրոպայի խորհուրդը աջակցություն է ցուցաբերել քաղաքականության մշակման և գործառնական մակարդակներում՝ աջակցելով իշխանություններին՝ քրեակատարողական համակարգի բարեփոխումների իրականացման և քրեակատարողական համակարգում գործելակերպային փոփոխություններ մտցնելու ուղղությամբ, հատկապես՝ 2022 թվականին Քրեական օրենսգրքի, Քրեական դատավարության օրենսգրքի և Քրեակատարողական օրենսգրքի ընդունումից հետո:

Ծրագրի կենտրոնում էին հետևյալ առաջնահերթ ոլորտները.

  • «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ինստիտուցիոնալ կարողությունների հետագա բարձրացում՝ քրեակատարողական համակարգում որակյալ առողջապահական ծառայություններ ապահովելու նպատակով
  • բժշկական և ոչ բժշկական անձնակազմի գիտելիքների և հմտությունների հետագա ամրապնդում առողջապահության վերաբերյալ տարբեր թեմաներով
  • քրեակատարողական հիմնարկներում կանխարգելիչ առողջապահական ծրագրերի մշակում և փորձարկում
  • քրեակատարողական համակարգի անձնակազմի կարողությունների հզորացում՝ ազատությունից զրկված անձանց համար գործիքների և վերականգնողական ծրագրերի կիրառման նպատակով
  • մարդու իրավունքների վերաբերյալ օրենսդրական դաշտի ներդաշնակեցում Քրեակատարողական նոր օրենսգրքի հետ։

Ծրագիրը իրականացվել է Արդարադատության նախարարության, Առողջապահության նախարարության, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ սերտ համագործակցությամբ և ներառում է տեղական այլ շահագրգիռ կողմերի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների լայն շրջանակ:

Ծրագրի հիմքում ընկած  հիմնական կոնվենցիաներն են Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոնվենցիան և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան (ՄԻԵԿ), ինչպես նաև` Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ) եզրակացություններն ու առաջարկությունները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները: