Back Քրեակատարողական հիմանարկների սոցիալական աշխատողների որակավորում՝ աջակցեկով քրեակատարողական համակարգի բարեփոխումներին

Քրեակատարողական հիմանարկների սոցիալական աշխատողների որակավորում՝ աջակցեկով քրեակատարողական համակարգի բարեփոխումներին

Այսօր նշվեց կարևոր իրադարձություն Հայաստանի քրեակատարողական բարեփոխումների համատեքստում․ 10 քրեակատարողական հիմնարկների սոցիալական աշխատողներին շնորհվեց որակավորում՝ համապարփակ վերապատրաստման ծրագրի հաջող ավարտից հետո: Միջոցառումը, որը համախմբել էր պետական մարմինների ներկայացուցիչներին, միջազգային գործընկերներին ու սոցիալական աշխատողներին, ընդգծեց քրեկատարողական հիմնարկներում սոցիալական աշխատանքի ոլորտում մասնագիտական ​​զարգացման կարևորությունը և նշանավորեց ևս մեկ քայլ ազատազրկված անձնաց վերականգնման և վերաինտեգրման խթանման գործում:

Եվրոպայի խորհրդի, քրեակատարողական ծառայության և աշխատանքի ու սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի սերտ համագործակցության շնորհիվ բոլոր տասը քրեկատարողական հիմնարկների սոցիալական աշխատողները ստացել են մասնագիտացված վերապատրաստում, որը միտված է վերականգնողական գործընթացին աջակցելուն նրանց կարողությունը բարձրացնելուն: Դասընթացը նրանց զինել է արդիական գիտելիքներով և հմտություններով, որոնք կարևոր են ազատազրկված անձնաց կարիքները բավարարելու համար:

Բացման խոսքում Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն ընդգծեց սոցիալական աշխատողների կենսական դերը քրեակատարողական հիմնարկներում՝ անվանելով նրանց «փոփոխության առաջամարտիկներ», որոնք էական հոգեբանական, սոցիալական և էմոցիոնալ աջակցություն են ցուցաբերում դատապարտյալներին։ Վերապատրաստման այս նախաձեռնությունը Հայաստանում ավելի մարդասիրական և արդյունավետ քրեակատարողական համակարգ կառուցելու ավելի լայն ազգային ջանքերի մի մասն է:

Եռամսյա վերապատրաստման ծրագիրը, որպես քրեակատարողական ավելի լայն բարեփոխումների հիմնաքար, տևական ազդեցություն է ունենալու: Սոցիալական աշխատողներից, որոնք այժմ ավելի լավ են հագեցված անհրաժեշտ հմտություններով, ակնկալվում է, որ կխթանեն այնպիսի միջավայր, որտեղ ազատազրկված անձինք կարող են ոչ միայն կրել իրենց պատիժը, այլև պատրաստվել հասարակության մեջ հաջող վերաինտեգրման: Այս առաջընթացը դիտվում է որպես կրկնահանցագործությունները նվազեցնելու և ավելի ապահով, ավելի ներառական հասարակություն կառուցելու կարևոր գործոն: Եվրոպայի խորհրդի շարունակական աջակցությամբ Հայաստանը կարող է զգալի առաջընթաց գրանցել ավելի արդար, ավելի ներառական հասարակություն ստեղծելու գործում, որտեղ քրեակատարողական համակարգի բարեփոխումը կվերածվի ճաղերի հետևում գտնվողների համար իրական հնարավորությունների:

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում, որն օգնում է ազգային իշխանություններին էլ ավելի խորացնել քրեակատարողական բարեփոխումները, քրեակատարողական առողջապահությունը և ազատությունից զրկված անձանց մարդու իրավունքների պաշտպանությունը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների՝ Հայաստանի համար գործողությունների ծրագրի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

 Սկիզբ՝ 2023թ․, հունվարի 1

 Տևողություն՝  24 ամիս

 ֆինանսավորում՝ 550,000 եվրո,  Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ

 Ծրագրի թերթիկ

Հիմնական գործընկերներ՝ ՀՀ արդարադատության նախարարություն, Քրեակատարողական ծառայություն, Քրեակատարողական բժշկության կենտրոն, ՀՀ առողջապահության նախարարություն

Հիմնվելով Եվրոպայի խորհրդի «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի արդյունքների վրա (այսուհետ՝ 2019-2022 թթ. ծրագիր) «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագիրը աջակցել է Հայաստանի իշխանություններին առավել ամրապնդել քրեակատարողական բարեփոխումները և բանտային առողջապահությունը, ինչպես նաև՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը: Եվրոպայի խորհուրդը աջակցություն է ցուցաբերել քաղաքականության մշակման և գործառնական մակարդակներում՝ աջակցելով իշխանություններին՝ քրեակատարողական համակարգի բարեփոխումների իրականացման և քրեակատարողական համակարգում գործելակերպային փոփոխություններ մտցնելու ուղղությամբ, հատկապես՝ 2022 թվականին Քրեական օրենսգրքի, Քրեական դատավարության օրենսգրքի և Քրեակատարողական օրենսգրքի ընդունումից հետո:

Ծրագրի կենտրոնում էին հետևյալ առաջնահերթ ոլորտները.

  • «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ինստիտուցիոնալ կարողությունների հետագա բարձրացում՝ քրեակատարողական համակարգում որակյալ առողջապահական ծառայություններ ապահովելու նպատակով
  • բժշկական և ոչ բժշկական անձնակազմի գիտելիքների և հմտությունների հետագա ամրապնդում առողջապահության վերաբերյալ տարբեր թեմաներով
  • քրեակատարողական հիմնարկներում կանխարգելիչ առողջապահական ծրագրերի մշակում և փորձարկում
  • քրեակատարողական համակարգի անձնակազմի կարողությունների հզորացում՝ ազատությունից զրկված անձանց համար գործիքների և վերականգնողական ծրագրերի կիրառման նպատակով
  • մարդու իրավունքների վերաբերյալ օրենսդրական դաշտի ներդաշնակեցում Քրեակատարողական նոր օրենսգրքի հետ։

Ծրագիրը իրականացվել է Արդարադատության նախարարության, Առողջապահության նախարարության, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ սերտ համագործակցությամբ և ներառում է տեղական այլ շահագրգիռ կողմերի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների լայն շրջանակ:

Ծրագրի հիմքում ընկած  հիմնական կոնվենցիաներն են Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոնվենցիան և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան (ՄԻԵԿ), ինչպես նաև` Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ) եզրակացություններն ու առաջարկությունները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները: