Back Մարդու իրավունքների օրը Երևանում. ուսանողները ներկայացնում են իրենց զեկուցումները

Մարդու իրավունքների օրը Երևանում. ուսանողները ներկայացնում են իրենց զեկուցումները

Եվրոպայի խորհուրդը շարունակում է հավատարիմ մնալ երիտասարդներին և երիտասարդ մասնագետներին ներգրավելու իր հանձնառութանը՝ որպես անդամ երկրներում ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը խթանելու առաքելության մի մաս:

2024 թվականի դեկտեմբերի 13-ին Եվրոպայի խորհուրդը և Երևանի պետական ​​համալսարանը միավորել են ջանքերը՝ կազմակերպելու զեկուցումների մրցույթ՝ նշելու մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Միջոցառումը նվիրված էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) դերին քրեակատարողական համակարգում մարդու իրավունքների պաշտպանության գործում:

Ուսանողների ներգրավվածությունը խթանելուն և իրազեկվածության բարձրացմանն ուղղված մրցույթը նպատակ ուներ ընդգծել ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության կարևորությունը՝ ակադեմիական հանրության ավելի լայն ներգրավվածության միջոցով:

Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրին իրենց զեկուցումները գնահատող հանձնաժողովին, որը բաղկացած էր Երևանի պետական ​​համալսարանի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, Քրեակատարողական ծառայության և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներից: 16 մասնակիցները ներկայացրին իրենց աշխատությունները  10 րոպե տևողությամբ ելույթների ընթացքում, որին հաջորդեցին հարց ու պատասխաններ:

Միջոցառումն ավարտվեց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, մասնավորապես փակ հաստատություններում, ազատությունից զրկված անձնաց շահերի  շարունակական պաշտպանության կոչով:

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում, որն օգնում է ազգային իշխանություններին էլ ավելի խորացնել քրեակատարողական բարեփոխումները, քրեակատարողական առողջապահությունը և ազատությունից զրկված անձանց մարդու իրավունքների պաշտպանությունը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների՝ Հայաստանի համար գործողությունների ծրագրի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:

 

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

 Սկիզբ՝ 2023թ․, հունվարի 1

 Տևողություն՝  24 ամիս

 ֆինանսավորում՝ 550,000 եվրո,  Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ

 Ծրագրի թերթիկ

Հիմնական գործընկերներ՝ ՀՀ արդարադատության նախարարություն, Քրեակատարողական ծառայություն, Քրեակատարողական բժշկության կենտրոն, ՀՀ առողջապահության նախարարություն

Հիմնվելով Եվրոպայի խորհրդի «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի արդյունքների վրա (այսուհետ՝ 2019-2022 թթ. ծրագիր) «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագիրը աջակցել է Հայաստանի իշխանություններին առավել ամրապնդել քրեակատարողական բարեփոխումները և բանտային առողջապահությունը, ինչպես նաև՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը: Եվրոպայի խորհուրդը աջակցություն է ցուցաբերել քաղաքականության մշակման և գործառնական մակարդակներում՝ աջակցելով իշխանություններին՝ քրեակատարողական համակարգի բարեփոխումների իրականացման և քրեակատարողական համակարգում գործելակերպային փոփոխություններ մտցնելու ուղղությամբ, հատկապես՝ 2022 թվականին Քրեական օրենսգրքի, Քրեական դատավարության օրենսգրքի և Քրեակատարողական օրենսգրքի ընդունումից հետո:

Ծրագրի կենտրոնում էին հետևյալ առաջնահերթ ոլորտները.

  • «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ինստիտուցիոնալ կարողությունների հետագա բարձրացում՝ քրեակատարողական համակարգում որակյալ առողջապահական ծառայություններ ապահովելու նպատակով
  • բժշկական և ոչ բժշկական անձնակազմի գիտելիքների և հմտությունների հետագա ամրապնդում առողջապահության վերաբերյալ տարբեր թեմաներով
  • քրեակատարողական հիմնարկներում կանխարգելիչ առողջապահական ծրագրերի մշակում և փորձարկում
  • քրեակատարողական համակարգի անձնակազմի կարողությունների հզորացում՝ ազատությունից զրկված անձանց համար գործիքների և վերականգնողական ծրագրերի կիրառման նպատակով
  • մարդու իրավունքների վերաբերյալ օրենսդրական դաշտի ներդաշնակեցում Քրեակատարողական նոր օրենսգրքի հետ։

Ծրագիրը իրականացվել է Արդարադատության նախարարության, Առողջապահության նախարարության, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ սերտ համագործակցությամբ և ներառում է տեղական այլ շահագրգիռ կողմերի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների լայն շրջանակ:

Ծրագրի հիմքում ընկած  հիմնական կոնվենցիաներն են Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոնվենցիան և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան (ՄԻԵԿ), ինչպես նաև` Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ) եզրակացություններն ու առաջարկությունները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները: