Իրականացված ծրագրեր

Եվրոպայի խորհուրդ/Եվրոպական միություն
Արևելյան գործընկերության երկրների համար Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ)
Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում
Սկիզբը` 2015 թ. մարտ
Տևողությունը` Մինչև 31-ը դեկտեմբերի 2018թ.
Բյուջեն` 900,000 եվրո
Դոնորը` Եվրոպայի միություն և Եվրոպայի խորհուրդ
Գործընկերներ` Արդարադատության նախարարություն, ԱՆ քրեակատարողական վարչություն, Առողջապահության նախարարություն, Գլխավոր դատախազություն, Օմբուդսմենի գրասենյակ
Ծրագրի գերակա նպատակն էր` ամրապնդել մարդու իրավունքները` բարելավելով բուժծառայության (այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնամքի) տրամադրումը Հայաստանի բանտերում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների անձնակազմի կարողությունների բարելավումը: Ծրագրի նպատակներն էին`
- Բարելավել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առողջապահության իրավական/ինստիտուցիոնալ շրջանակը (այդ թվում` օրենսդրական հիմքերը և բանտերում բուժօգնության տրամադրման ներկայիս մոդելը):
- Բարելավել քրեակատարողական հիմնարկների բուժմասերի նյութական պայմանները:
- Ամրապնդել բուժօգնության տրամադրումը` հզորացնելով քրեակատարողական հիմնարկների բուժծառայողների կարողությունները:
Ծրագրի արդյունքում ակնկալվում էր.
- Դատապարտյալների առողջապահական իրավունքների պահպանման վերաբերյալ իրավական դրույթները և այդ ուղղությամբ պետական մարմինների գործողությունները կլինեն համահունչ եվրոպական չափանիշներին:
- Պատկան մարմինները կունենան դատապարտյալներին առավել որակյալ բուժծառայություն տրամադրելու մեխանիզմ:
Report on the assessment mission on health care in prisons - June/July 2015 ENG - ARM

Բանտային առողջապահությունը եւ բժշկական էթիկան
Ուղեցույց կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց առողջապահական իրավունքների և դրանց իրացման մեխանիզմների
REPORT ON MENTAL HEALTHCARE ISSUES IN THE PENITENTIARY INSTITUTIONS OF THE REPUBLIC OF ARMENIA
Զեկույց քրեակատարողական համակարգի հիվանդանոցային այժմյան ծառայությունների արդիականացման արդյունավետ մոդելների առաջարկման նպատակով իրականացված գնահատողական առաքելության արդյունքների վերաբերյալ

