Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում

Մեկնարկը`հոկտեմբեր, 2016թ.

Տևողությունը` 28 ամիս

Բյուջեն`1.000.000 եվրո

Դոնորը` Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամ և Եվրոպայի խորհուրդ

Գործընկերները` ՀՀ պաշտպանության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Զինվորական դատախազություն, Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն, հասարակական կազմակերպություններ:
 

Ծրագրի հիմնական նպատակն էր Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանն աջակցելը: Հատուկ նպատակներն էին` բարելավել զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման կարողությունը Հայաստանում և կատարելագործել զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների, հատկապես՝ վատ վերաբերմունքի, կանխումը, հայտնաբերումը, հաղորդումը և քննությունը:

Ծրագրի արդյունքում.

  • վերանայվեց և կատարելագործվեց զինվորական ոլորտը կարգավորող օրենսդրությունը՝ համապատասխանեցնելով այն միջազգային և եվրոպական չափանիշներին

  • կատարելագործվեցին պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի կարողությունները՝ մարդու իրավունքների պահանջներին համապատասխանությունն ապահովելու և դրանք զինված ուժերում ու պաշտպանության նախարարությունում խթանելու համար

  • բարձրացվեց զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, և ընդլայնվեց մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին առնչվող տեղեկատվության հասանելիությունը

  • վերանայվեցին և կատարելագործվեցին զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների կանխմանն և ճիշտ ուղղորդմանը վերաբերող իրավակարգավորումները և դրանց ինստիտուցիոնալ մեխանիզմները

  • բարելավվեց մարդու իրավունքների խախտումների կանխման և օրենսդրության պահանջների կատարման վիճակի արտաքին վերահսկողությունը

  • բարձրացվեց վատ վերաբերմունքի, ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի և մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների քննության և այլ ընթացակարգերի արդյունավետությունը:

ԾՐԱԳՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ