Եվրոպայի խորհուրդը կազմակերպել է քննարկում, որի նպատակն էր ուսումնասիրել ներքին տեղահանվածների իրավունքների ապահովման եվրոպական չափանիշները, մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը և ներքին տեղահանված անձանց պաշտպանության Եվրոպայի խորհրդի չափանիշները:
Քննարկումը կազմակերպվել էր ավելի մանրամասն վերլուծելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) այն առանցքային որոշումները, որոնք ձևավորել են ներքին տեղահանվածների պաշտպանությունը մի քանի կարևոր ոլորտներում, ներառյալ սեփականությունից օգտվելու իրավունքը, բնակարանային իրավունքը, ընտանեկան կյանքի իրավունքը, ազատ տեղաշարժի իրավունքը, քվեարկության իրավունքը, խտրականությունից պաշտպանությունը և սոցիալական պաշտպանության իրավունքը:
Բացի այդ, աշխատաժողովի ժամանակ քննարկվել են պետությունների պարտականությունները՝ համաձայն Եվրոպայի խորհրդի ուղեցույցների, որոնք Հայաստանի իշխանություններին տրամադրում են իրավունքի վրա հիմնված մոտեցումների կիրառման ռազմավարություններ՝ համաձայն Դատարանի կողմից սահմանված շրջանակի:
Հայաստանի իշխանությունների խնդրանքով այս միջոցառումը կազմակերպվել է ներքին տեղահանվածների պաշտպանության համապարփակ իրավական դաշտի մշակման վաղ փուլերին աջակցելու նպատակով: ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով,- «Ներքին տեղահանությունը իրավական կարգավիճակի սահմանան տեսանկյունից բավականին բարդ է, որովհետև տեղահանվում են քո երկրի քաղաքացիները և կարևոր է վերլուծել և հասկանալ թե ինչպես է դա փոխում իրավիճակը իրավական դաշտում»։ Ի սկզբանե հասկանալով Եվրոպայի խորհրդի չափանիշները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը՝ Հայաստանի իշխանությունները ձգտում են ավելի ամուր հիմքեր ստեղծել ներքին տեղահանված անձանց իրավունքներին և արժանապատվությանն աջակցելու համար:
Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագրի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակներում:
