Back Եվրոպայի խորհուրդն վերահաստատում է հանձնառությունը՝ աջակցելու փախստական բուժաշխատողներին

Եվրոպայի խորհորդը հյուրընկալեց փախստական բուժաշխատողներին՝ քննարկելու 2024թ․ մարտից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում աջակցության ծրագրերի միջոցով ձեռք բերված արդյունքները և հաստատեց իր պատրաստակամությունը հետագա աջակցություն տրամադրելու ուղղությամբ։
Եվրոպայի խորհուրդն վերահաստատում է հանձնառությունը՝ աջակցելու փախստական բուժաշխատողներին

Որպես Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների համալիր փաթեթի բաղկացուցիչ մաս՝ Եվրոպայի խորհուրդը 2024 թ մարտից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում մեկնարկել և իրականացրել է կարողությունների զարգացման դասընթացներ՝ ի աջակցություն Հայաստանի կառավարության ջանքերին փախստական բուժաշխատողների՝ ՀՀ առողջապահության համակարգում ինտեգրմանը նպաստելու ուղղությամբ։

Կարողությունների զարգացման դասընթացները մշակված էին ամրապնդելու բուժաշխատողների կարողությունները մարդու իրավունքների ոլորտում, որոնք կիրառելի են առողջապահության բնագավառում և զինել նրանց ոլորտը կարգավորող միջազգային չափանիշների վերաբերյալ ամենաարդիական գիտելիքներով` Հայաստանում Եվրոպայի խորհրդի մանդատի շրջանակներում։ Բացի տեսությունից, դասընթացները կենտրոնացած էին նաև արդյունավետ հաղորդակցման և հրապարակային խոսքի հմտությունների ցարգացման վրա՝ կարճաժամկետ հեռանկարում թեմաների շուրջ հեշտությամբ հաղորդակցվելու նրանց կարողությունը ամրապնդելու և երկարաժամկետ հեռանկարում նրանց սոցիալական ինտեգրմանը նպաստելու համար:

2024թ դեկտեմբերի 7-ին փախստական բուժաշխատողները հնարավորություն ունեցան ներկայացնելու վերոնշյալ հմտությունները և գիտելիքները Օվիեդոյի կոնվենցիայի վավերացման սիմուլացիոն գործընթացի մոդելավորման միջոցով՝ քննարկելով Օվիեդոյի կոնվենցիայի հիմնական սկզբունքների կիրառման հնարավոր օգուտները։

Այս վարժությունը հնարավորություն ընձեռեց կիրառելու և կատարելագործելու մասնագիտական ​​կարողությունները խիստ գործնական համատեքստում: Բացի այդ, մասնագիտական ​​քննարկման այս ձևաչափը նաև հարթակ է ծառայել խթանելու հանրային երկխոսությունը առողջապահական կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են բժշկական միջամտության համար իրազեկված համաձայնության անհրաժեշտությունը, բժշկական գաղտնիքը և այլ կարևոր սկզբունքներ՝ կիրառելի ամենօրյա բժշկական պրակտիկայում:

Նման միջոցառումները նպաստում են փախստական բուժաշխատողների ինտեգրմանը և աջակցում ՀՀ կառավարության ջանքերին այդ ոլորտում։

Միջոցառումը համախմբեց հարյուրից ավել փախստական բուժաշխատողների։ Այդ առումով նման հանդիպումները նաև նպաստում են իրենց հայրենիքից կիլոմետրեր հեռու համայնքի զգացողությունը պահպանելուն։

Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի՝  «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ II» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

 Սկիզբ՝ 2023 թ․ հունվարի 1

 Տևողություն՝ 24 ամիս

 Ֆինանսավորում՝ 900,000 եվրո,  Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ

Հիմնական գործընկերներ՝ ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևանի պետական բժշկական համալսարան։

Ծրագիրը կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ առաջին և չափազանց հաջող համագործակցության ծրագրի, որն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2019-2022թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակներում, տրամաբանական շարունակությունն էր։ Հաշվի առնելով Covid-19 համաճարակի՝ առողջապահության համակարգերի վրա թողած ազդեցությունը անհատների և ողջ հասարակության մակարդակով, Եվրոպայի խորհրդի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցությունն այս ոլորտում էլ ավելի արդիական է դարձել։ Ծանր դեպքերով հիվանդացության մեծ ծավալը առաջ բերեց էթիկական և մարդու իրավունքներին առնչվող հիմնական մարտահրավերները, որոնք պետք է հաշվի առնվեն մասնագետների ու իրավասու մարմինների կողմից համավարակի դեմ պայքարելու և իրենց պացիենտների առողջության մասին հոգալու համար:

Ելնելով նախորդ Ծրագրի իրականացման ընթացքում ձեռք բերված արդյունքներից և քաղված դասերից՝ այս Ծրագիրը նպատակն էր նպաստելու կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների եվրոպական և էթիկական չափանիշների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը (օրինակ՝ տեղեկացված համաձայնություն ցանկացած բժշկական միջամտության դեպքում, բժշկական գաղտնիքի կարևորությունը, օրգանների կամավոր, առանց փոխհատուցման նվիրատվությունը, գենետիկ ժառանգության պահպանում) և աջակցելու ազգային իշխանություններին կենսաբժշկության և առողջապահության ոլորտում ազգային օրենսդրությունն ու պրակտիկան կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու իրենց ջանքերին: Այն նաև նպաստեց Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմանը։ Եվրոպայի խորհրդի՝ կենսաբանության և բժշկության կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա) իրավաբանորեն պարտադիր միջազգային միակ փաստաթուղթն է, որը սահմանում է ինչպես պրակտիկ բժշկության, այնպես էլ կենսաբժշկական ոլորտում նոր տեխնոլոգիաների համար կիրառելի իրավական շրջանակը:

Ծրագրի առանցքային ուղղությունները՝

  • Աջակցել ազգային մակարդակում որոշում կայացնողների ջանքերին՝ կենսաբժշկության ոլորտում գործող օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի՝ մարդու իրավունքների եվոպական չափանիշներին մոտեցնելու համար։
  • Առողջապահության ոլորտի մասնագետների էթիկայի հանձնաժողովի շարունակական կայացում, ինչպես նաև առողջապահության ոլորտի մասնագետների կարողությունների հզորացում՝ ընդունված էթիկական կանոնների վերաբերյալ՝ ի շահ պացիենտների լավագույն շահերի և պաշտպանության։
  • Առողջապահության և իրավունքի ոլորտի մասնագետների գիտելիքների և կարողությունների ամրապնդում՝ կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների չափանիշները կիրառելու համար (օրինակ՝ բժշկական միջամտության վերաբերյալ տեղեկացված համաձայնություն, անձնական կյանքի պաշտպանություն և տեղեկատվության իրավունք, խտրականության բացակայություն, օրգանների և հյուսվածքների փոխպատվաստում, հոգեկան առողջության ծառայությունների մատուցում, վերարտադրողական առողջության իրավունքներ և այլն):
  • Աջակցություն կենսաբժշկության և առողջապահության ոլորտում մարդու իրավունքների հարցերի շուրջ հասարակական երկխոսության զարգացմանը։

Ծրագիրը իրականացվել է Եվրոպայի Խորհրդի կողմից Հայաստանի համար 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրով սահմանված առաջնահերթություններին համահունչ։ Ինչպես նշված է Գործողությունների ծրագրում, Հայաստանի իշխանությունները Եվրոպայի խորհրդի հետ միասին կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունը ճանաչել են իրենց առաջնահերթություններից մեկը։

Ծրագիրը կնպաստի Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագրի հետևյալ հատուկ արդյունքների ձեռքբերմանը:

      • Գործող օրենսդրական նորմերն ու իրավակիրառ գործընթացները համապատասխանեցված են Օվիեդոյի կոնվենցիայում ամրագրված սկզբունքներին:
      • Բարձրացել է կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը:
      • Բարելավվել է առողջապահական թեմաներով հանրային  երկխոսության մակարդակը։
      • Հայաստանը ավելի պատրաստված է Օվիեդոյի կոնվենցայի հնարավոր հետագա վավերացմանը:

Որպես Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների համալիր փաթեթի բաղկացուցիչ մաս` ծրագիրը ներառել է նոր բաղադրիչ՝ աջակցելու ՀՀ կառավարության ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղից մոտ 2000 բուժաշխատողների՝ Հայաստանի առողջապահական համակարգում լիարժեք ինտեգրման համար՝ կարողությունների զարգացման դասընթացների միջոցով՝ նպաստելով վերջիններիս շարունակական մասնագիտական զարգացմանն ու հավաստագրմանը։ Ծրագրի նոր բաղադրիչը ներառում է նաև հոգեբանական աջակցության տրամադրում՝ թիրախում ունենալով բուժաշխատողներին և բնակչության լայն խմբերի հետ աշխատող այլ մասնագետներին, ներառյալ հոգեբաններ, սոցիալական աշխատողներ և այլն։   Նախատեսելով լայնածավալ հանրային իրազեկման արշավ՝ ծրագիրը նպատակ ունի բարձրացնել փախստականների հետ կապված զգայուն թեմաների վերաբերյալ իրազեկվածությունը Հայաստանի բնակչության շրջանում:

 

Օվիեդոյի կոնվենցիայի մասին տեսահոլովակ
 

 

Հայաստան․ Օվիեդոյի կոնվենցիա