Back Գլխավոր քարտուղար. նոր տեխնոլոգիաները պետք է դադարեցնեն երեխաների նկատմամբ սեռական բռնությունը, ոչ թե նպաստեն դրան

Գլխավոր քարտուղար. նոր տեխնոլոգիաները պետք է դադարեցնեն երեխաների նկատմամբ սեռական բռնությունը, ոչ թե նպաստեն դրան

Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաների պաշտպանության օրն այս տարի հնարավորություն է ընձեռում պետություններին և միջազգային կազմակերպություններին ստանձնել պարտականություն օգտագործելու նոր տեխնոլոգիաները՝ նման հանցագործությունները դադարեցնելու համար:

Նորագույն տեխնոլոգիաները, այդ թվում՝ արհեստական բանականությունը (ԱԲ) և ընդլայնված իրողությունները, նոր միջոցներ են ստեղծել երիտասարդներին շահագործելու համար: Սեռական բռնությունը տեղի է ունենում խճճված իրականության պայմաններում, ինչպիսիք են առցանց խաղերը, իսկ երեխաների նկատմամբ սեռական բռնությունը տեղի է ունենում «ըստ պահանջի» և ուղիղ հեռարձակվում է թվային տեսախցիկների միջոցով:

«Մինչ ոճրագործները թաքնվում են էկրանների հետևում, երեխաները կրում են վնասներ, որոնք սպիներ են թողնում ողջ կյանքի ընթացքում: Ժամանակն է հակահարված տալ՝ օգտագործելով նույն տեխնիկական հնարավորությունները, որոնք հնարավոր են դարձնում այդ հանցագործությունները: ԱԲ-ն հսկայական ներուժ ունի առցանց հարթակներում երեխաների սեռական բռնության նյութերը հայտնաբերելու և սոցիալական ցանցերում կասկածելի վարքագիծը բացահայտելու համար: Անհրաժեշտ է անել ավելին՝ սա կյանքի կոչելու համար», - նշել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։

Բացի այդ, պետությունները պետք է վերանայեն իրենց օրենսդրությունը և գործելակերպը՝ ապահովելու, որ իրավապահ մարմիններին հասանելի լինեն իրավախախտումները կանխելու և քննելու համար անհրաժեշտ գործիքները, երբ դրանք տեղի են ունենում:  Երեխաների նկատմամբ առցանց ոտնձգությունները պետք է քրեականացվեն։

Տարիքին համապատասխան սեռական կրթության շնորհիվ երեխաները կարող են սովորել հաղորդել չարաշահումների մասին, իսկ ուսուցիչները և այլ մասնագետները պետք է վերապատրաստվեն՝ դրանք ճանաչելու, կասկածելի դեպքերի մասին հայտնելու և զոհերին օգնել համար։ Եվրոպայի խորհուրդը կշարունակի անել հնարավորը, որպեսզի օգնի կառավարություններին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ երեխաներին այս և այլ տեսակի բռնություններից երեխաներին պաշտպանելու համար:

***

Նորագույն տեխնոլոգիաների աջակցությամբ երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելու մասին հռչակագիրն  ընդունվել է 2024 թվականի նոյեմբերի 7-ին Լանցարոտեի կոմիտեի կողմից (Սեռական շահագործումից և սեռական չարաշահումից երեխաների պաշտպանության Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի Կողմերի կոմիտե)։

 

 

 

 
ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page