Back Փորձագիտական հանդիպումներ Հայաստանում․ նոր հնարավորություններ բացահայտելու եվրոպական փորձը

Փորձագիտական հանդիպումներ Հայաստանում․ նոր հնարավորություններ բացահայտելու եվրոպական փորձը

Ինչպե՞ս կարող են միջհամայնքային համագործակցությունը, մարզային գործընկերությունը և տեղական տնտեսական հզորացումը խթանել Հայաստանի զարգացումը: Կոնգրեսը մոբիլիզացրել է եվրոպացի փորձագետներին, ովքեր ներկայացրել են կառավարումն ամրապնդելու և  նոր աճի հնարավորություններ բացահայտելու կոնկրետ լուծումներ:

2025թ.-ի փետրվարի 19-ից 21-ը կազմակերպվել էին «Միջհամայնքային համագործակցություն և անդրսահմանային համագործակցություն՝ հանուն տեղական տնտեսական զարգացման» թեմայով Փորձագիտական քննարկումներ, որոնց նպատակն էր տրամադրել իրավական և քաղաքական առաջարկություններ՝ եվրոպական չափանիշներին համապատասխան: Քննարկումները կենտրոնացած էին իրավական շրջանակների, կառավարման կառույցների և լավագույն փորձի վրա՝ նպատակ ունենալով ամրապնդել համայնքային համագործակցությունը և ընդլայնել նրանց դերը մարզային զարգացման հարցում։

Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Սերբիայի, Սլովակիայի և Իսպանիայի առաջատար փորձագետներն ու քաղաքականություն մշակողները գործնական առաջարկություններ են ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ կիսվելով իրենց երկրներում նմանատիպ բարեփոխումների փորձով: Փորձի փոխանակման, դեպքերի ուսումնասիրությունների և իրավական գնահատումների միջոցով ուսումնասիրության առարկա են դարձել միջհամայնքային համագործակցության ճկուն մոդելները, ազգային իշխանությունների դերը անդրսահմանային նախաձեռնություններում և տեղական տնտեսական գործունեությունը ընդլայնելու ռազմավարությունները:

Արդյունքները կօգտագործվեն որպես բարեփոխումների ճանապարհային քարտեզ՝ ձևավորելով Հայաստանի հետագա քայլերը ապակենտրոնացման և կառավարման նորարարությունների ուղղությամբ: Հանդիպումների շարքը եզրափակվել է ամփոփիչ կլոր սեղանով՝ համախմբելով շահագրգիռ կողմերին, որոշում կայացնողներին և համայնքի ղեկավարներին՝ քննարկելու, թե ինչպես Հայաստանը կարող է իրականացնել այս առաջարկությունները: Այս նախաձեռնության վերջնական նպատակն է ունենալ ավելի խելացի քաղաքականություն, ավելի ուժեղ համայնքներ, ինչպես նաև այնպիսի կառավարման մոդել, որը կդիտարկի համայնքները կայուն զարգացման տեսանկյունից։

Փորձագիտական քննարկումները իրականացվել են  «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – Փուլ II» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի Բազմամակարդակ կառավարման փորձագիտական կենտրոնի կողմից՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից:

ԵՐԵՎԱՆ-ՎԵԴԻ, ՀԱՅԱՍՏԱՆ 19-21 ՓԵՏՐՎԱՐԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page