Back Փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակում` աջակցելու Հայաստանում տեղական մակարդակով կայուն զարգացմանը

ՎԱՆԱՁՈՐ, ԵՐԵՒԱՆ, ԾԱՓԱԹԱՂ (ՀԱՅԱՍՏԱՆ) 12-14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 2023 Թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
  • Imprimer en PDF
Փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակում` աջակցելու Հայաստանում տեղական մակարդակով կայուն զարգացմանը

2023 թվականի սեպտեմբերի 12-14-ին Հայաստանի 38 համայնքապետարաննների տնտեսական զարգացման պատասխանատուներ և այլ պաշտոնյաներ մասնակցել են Վանաձորում, Երևանում և Ծափաթաղում կազմակերպած սեմինարներին:

Ընդունելով համայնքների և շրջակա միջավայրի վրա քաղաքականության մշակման ազդեցության կարևորությունը՝ ինչպես այժմ, այնպել էլ ապագայում՝ մասնակիցներն աշխատել են տեխնիկատնտեսական հիմնավորումների մշակման ուղղությամբ՝ միջհամայնքային և անդրսահմանային համագործակցությանը միտված հետաքրքիր նոր նախագծերի առաջարկների համար:

Սեմինարների ընթացքում ի հայտ եկած գաղափարների թվում էր մի առաջարկություն՝ անդրադառնալու հանքարդյունաբերության և փոշու աղտոտման ազդեցություններին՝ համայնքային տարածքներում անտառ տնկելու միջոցով, որը նաև կմեղմացնի կլիմայի փոփոխության հետևանքները և կնպաստի հանգստի և կրթական գոտու ստեղծմանը տեղացի բնակչության համար: Մյուս մասնակիցները նշել են իրենց մտադրության մասին զարգացնելու գյուղական տրանսպորտային ծրագրեր՝ ուղղված հեռավոր կամ անապահով բնակիչների կարիքներին, խթանելու կրթական հնարավորությունները հարևան համայնքներում կամ մշակելու արշավային միջհամայնքային արահետներ:

Սեմինարները կազմակերպվել են «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – Փուլ II» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից:

Մասնակիցներն այժմ կվերադառնան իրենց համայնքներ և, ներգրավելով համապատասխան տեղական շահագրգիռ կողմերին, կմշակեն տեխնիկատնտեսական հիմնավորումների առաջարկներ, որոնք կֆինանսավորվեն «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – Փուլ II» ծրագրի շրջանակներում` փոքր դրամաշնորհների միջոցով: Մինչև տասը տեխնիկատնտեսական հիմնավորումների առաջարկներ կստանան ֆինանսավորում Եվրոպայի Խորհրդի կողմից՝ հնարավորություն ընձեռնելով այդ տեղական իշխանություններին հավաքագրել ապացույցներ/փաստեր և աջակցելով ավելի հիմնավոր ծրագրերի առաջարկների մշակմանը:

Տեղական մակարդակում լավ կառավարումն արձագանքում է տեղացի բնակչության կարիքներին և նպատակ ունի մատուցելու բարձրորակ հանրային ծառայություններ, ինչպես նաև տնտեսական և սոցիալական բարեկեցություն: Փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակումը Հայաստանի տեղական իշխանություններին հնարավորություն կտա հասկանալու ապագա պահանջները և ցույց տալու ձեռքբերված առաջընթացը: