Back Կոնգրեսը Հայաստանում. ապացույցների վրա հիմնված քաղաքականության մշակում՝ բազմամակարդակ կառավարման հիմքում

Կոնգրեսը Հայաստանում. ապացույցների վրա հիմնված քաղաքականության մշակում՝ բազմամակարդակ կառավարման հիմքում

Փետրվարի 18-ին Երևանում տեղի ունեցած Միջհամայնքային համագործակցության (ՄՀՀ) տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների շնորհանդեսը նշանավորվեց ևս մեկ կարևոր քայլով, որը նպատակ ուներ ընդլայնելու Հայաստանի համայնքների միջև համագործակցությունը: Միջոցառումն ամրապնդեց լավագույն փորձի փոխանակման հարթակի ստեղծման կարևորությունը՝ առաջ մղելով ՄՀՀ-ի վերաբերյալ ազգային բանավեճը և բացահայտելով պիլոտային ծրագրերի փորձը:

Հայաստանի համայնքները ներկայացրեցին 2024թ.-ին իրականացրած 11 տեխնիկատնտեսական ուսումնասիորությունների արդյունքները՝ բացահայտելով համայնքային կայուն համագործակցությունը առանցքային ոլորտներում, ինչպիսիք են՝ թափոնների կառավարումը, զբոսաշրջությունը, տրանսպորտային ենթակառուցվածքների կառավարումը և ջրային ռեսուրսների կառավարումը: Տասնմեկ ծրագրերից երեքն արդեն ֆինանսավորման փուլում են, մինչդեռ երեք լրացուցիչ ծրագրերին կտրամադրվի ֆինանսական աջակցություն Եվրոպայի խորհրդի կողմից:

Զուգահեռաբար, Համայնքային խորհրդակցությունների նախաձեռնության 13-րդ հանդիպումը համախմբեց դերակատարներին և շահագրգիռ կողմերին՝ քննարկելու տեղական տնտեսական գործունեությունը և տեղական համայնքների սեփականության կառավարումը` «Տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի նախապատրաստման համատեքստում:

Այս միջոցառումներն ընդգծում են համայնքների կարևոր դերը հանրային քաղաքականության ձևավորման և մարզային համագործակցության խթանման գործում: Համայնքների ակտիվ ներգրավվածությունը օրենսդրական քննարկումներին և միջհամայնքային համագործակցության ամրապնդումը՝ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի 4.6-րդ հոդվածին համապատասխան, նպաստում են տեղական իշխանությունների մասնակցությանը իրենց ապագան կերտող որոշումների կայացմանը:

Երկու միջոցառումներն էլ կազմակերպվել են «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – Փուլ II» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի Բազմամակարդակ կառավարման փորձագիտական կենտրոնի կողմից՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից:

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 18 ՓԵՏՐՎԱՐԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page