Երևանից հյուսիս գտնվող մի աշխույժ քաղաք Ապարանում հասել են համայնքի զարգացման կարևորագույն փուլին: և Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից ֆինանսավորվող Եվրոպայի խորհրդի ծրագրի շնորհիվ 2021 թվականին համայնքապետարանի դահլիճը վերածվեց երիտասարդների ներգրավվածության և համայնքային հավաքների հյուրընկալ կենտրոնի:
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Մաթյո Մորին հանդիպել է տեղացի երիտասարդների հետ՝ քննարկելու նրանց գործունեությունը, համայնքի զարգացման տեսլականը և արշավային զբոսաշրջության հնարավորությունները՝ հարևան Նաիրի համայնքի գործընկերների հետ՝ միջհամայնքային համագործակցության միջոցով։
Կարեւորելով միջհամայնքային համագործակցությունը՝ պարոն Մորին ընդգծեց, թե ինչպես երիտասարդների ներգրավվածությունը կարող է դրական փոփոխություններ առաջացնել:
Մարիամ Սարգսյանը, ով ղեկավարում է Ապարանի համայնքապետարանի երիտասարդության ծրագրերի բաժինը, տեղեկացրեց նոր տարածքում տեղ գտած գեղարվեստական, մշակութային և սպորտային միջոցառումների մասին՝ Ապարանը որպես էկոտուրիզմի ուղղություն դիտարկելու տեսլականով՝ նպատակ ունենալով դիվերսիֆիկացնել զբոսաշրջային առաջարկները՝ միևնույն ժամանակ առողջ ապրելակերպ խթանելով այցելուների և բնակիչների շրջանում:
Այս ծրագիրը ծառայում է որպես համագործակցային հաջողության փայլուն օրինակ համայնքային կապերի ամրապնդման և Հայաստանի երիտասարդության հզորացման գործում:
Այս նախաձեռնությունը Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – Փուլ II» ծրագրի մի մասն է, որն աջակցում է տարբեր համայնքային նախաձեռնություններին ամբողջ Հայաստանում՝ բարելավելու կառավարման թափանցիկությունը, խթանելու քաղաքացիական մասնակցությունը, մասնավորապես երիտասարդների մասնակցությունը համայնքի հարցերում:
