Back Պրոբացիոն ծառայության հզորացում Հայաստանում թիրախային դասընթացի միջոցով

Պրոբացիոն ծառայության հզորացում Հայաստանում թիրախային դասընթացի միջոցով

Հայաստանում Պրոբացիայի շահառուների վերականգնման կարևոր ջանքերի շրջանակում Երևանում ս․ թ․ օգոստոսի 20-ից 22-ին անցկացվեց դասընթացավարների մասնագիտացված վերապատրաստում։ Այս միջոցառմանը համատեղ մասնակցում էին Պրոբացիայի ծառայության և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետները, ովքեր ամրապնդեցին իրենց գիտելիքները և վերապատրաստվեցին որպես դասընթացավարներ։

Դասընաթացավարների վերապատրաստման ինտենսիվ դասընթացը մշակվել էր Եվրոպայի խորհրդի փորձագետների կողմից, որպեսզի ապահովվի պրոբացիայում բռնի վարքի նվազեցման նկատմամբ միասնական մոտեցումը։ Մասնակիցները կատարեցին գործնական վարժություններ, այդ թվում նաև դերախաղեր և սիմուլյացիաներ, որոնց ընթացքում ներկայացրեցին իրենց մշակած դասի պլանները, նաև փորձագետներից և իրենց գործընկերներից ստացան կառուցողական հետադարձ կապ։ Դասընթացն ավարտվեց մասնակիցների շարունակաբար կատարելագործվելու պատրաստակամությունը ընդգծող լրացուցիչ սիմուլյացիաներով, խորքային քննարկումներով և գնահատմամբ։

Ծրագրի հիմնական հատկանիշներից է բռնի վարքի ծրագրի առաջիկա պիլոտավորման փուլը, որը կմեկնարկի պրոբացիայի ծառայության Երևանի և մարզային գրասենյակներում։ Դրա իրականացումը մասնակիցներին թույլ կտա նոր ստացած գիտելիքները կիրառել գործնականում, որի միջոցով նաև առաջ կմղվի Պրոբացիայի ծառայությունը կատարելագործելու և պրոբացիայի շահառուների մոտ դրական փոփոխություն խթանելու Հայաստանի հանրապետության առաքելությունը։

«Այս դասընթացը տվեց արժեքավոր մտքեր և կիրառելի գործիքներ, որոնք կարող եմ անմիջականորեն օգտագործել իմ աշխատանքում»,- ասաց պրոբացիայի ծառայությունից մասնակիցներից մեկը։ «Բռնի վարքի նվազեցման վրա կենտրոնացումը էականորեն կամրապնդի շահառուների հետ կապ ստեղծելու իմ կարողությունը և կաջակցի նրանց վերափոխումը»։

Այս միջոցառումը «Պրոբացիոն ծառայության հզորացումը Հայաստանում» ծրագրի շրջանակում է և Եվրոպայի խորհրդի և Հայաստանի միջև շարունակական համագործակցության հիմնաքարերից է։ Ֆինանսավորվելով Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագրի շրջանակում՝ Ծրագիրը ի ցույց է դնում պրոբացիայի ծառայության զարգացման և արդյունավետ վերականգնողական փորձն առաջ մղելու հաստատուն հանձնառությունը։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 20-22 ՕԳՈՍՏՈՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

 Սկիզբ՝ 2023 թ․ հունվարի 1

 Տևողություն՝ 24 ամիս

 ֆինանսավորում՝ ` 500,000 եվրո, Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ

 Ծրագրի թերթիկ

Գործընկերները` Արդարադատության նախարարություն, Պրոբացիայի պետական ծառայություն

Հիմնվելով 2019-2022թթ․ իրականացված «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի արդյունքների վրա՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագրի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագիրը աջակցել է ազգային իշխանություններին՝ նպաստելով պրոբացիոն ծառայությունների կիրառմանը երկրում՝ դրանով իսկ բարձրացնելով հանրության անվտանգությունն ու արդարադատության արդար իրականացումը։

Այն իրականացվել է Արդարադատության նախարարության և Պրոբացիայի պետական ծառայության, ինչպես նաև այլ ներպետական շահագրգիռ կողմերի՝ ներառյալ քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ, որոնք պրոբացիայի ոլորտում ակտիվ գործունեություն են ծավալում։

Ծրագրի իրականացմամբ իրականացվել են հետևյալ արդյունքների՝

  • Բարելավվել է պրոբացիայի ծառայողների գիտելիքներն ու հմտությունները պրոբացիոն մեթոդների, ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի և վերականգնողական ծրագրերի վերաբերյալ՝ արդյունավետ և կայուն ուսումնական կենտրոնների և անձնակազմի կանոնավոր գնահատման միջոցով։
  • Բարելավվել է համագործակցությունը քրեական արդարադատության համակարգի բոլոր դերակատարների միջև՝ հիմնվելով պրոբացիայի ծառայության նոր գործառույթների և համապատասխան դերակատարության ու պարտականությունների ընդհանուր ըմբռնման վրա։
  • Բարելավվել է վերականգնողական/վերասոցիալականացման արդյունավետ ծրագրերին իրավախախտների հասանելիությունը։
  • Թարմացվել է e-probation համակարգը և աջակցել հետագայում դրա գործարկմանը։

Ծրագրի հիմնական փաստաթղթերն են՝ Եվրոպայի խորհրդի պրոբացիայի կանոնների վերաբերյալ անդամ երկրներին ուղղված Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ CM/Rec(2010)1 հանձնարարականը, CM/Rec(2017)3 հանձնարարականը համայնքային պատժամիջոցների և միջոցների վերաբերյալ եվրոպական կանոնների վերաբերյալ, CM/Rec(2014)4 հանձնարարականը էլեկտրոնային հսկողության մասին, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ Rec(2003)22 հանձնարարականն անդամ երկրներին պայմանական ազատման վերաբերյալ, ինչպես նաև Խոշտանգումների կանխարգելման եվրոպական եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների եզրակացություններն ու առաջարկությունները: