Back Հայաստանի պրոբացիոն ծառայությունների առաջընթացը․ արդյունավետ այլընտրանքային միջոցների համար նախադրյալների ստեղծում

Հայաստանի պրոբացիոն ծառայությունների առաջընթացը․ արդյունավետ այլընտրանքային միջոցների համար նախադրյալների ստեղծում

Հայաստանի քրեական արդարադատության բարեփոխման գործում որպես կարևոր քայլ 2023-2024թթ․-ին Եվրոպայի խորհուրդը կարևոր ուղենիշներ է սահմանել Հայաստանի պրոբացիոն ծառայությունների ամրապնդման գործում, որը, ի թիվս այլ ձեռքբերումների, ներառում է այլընտրանքային խափանման միջոցների ներդրման գործընթացին աջակցություն։  

Այս նախաձեռնության շնորհիվ Հայաստանի քրեական արդարադատության համակարգը զգալիորեն բարելավվել է՝ կենտրոնանալով պրոբացիոն ծառայությունների արդիականացման, միջգերատեսչական համագործակցության խթանման և այլընտրանքային խափանման միջոցների և պատիժների կիրառման ընդլայնման հարցերի շուրջ։ Այս ձեռքբերումներն կայուն հիմք են ստեղծում Հայաստանում շարունակական վերականգնողական գործընթացների և հասարակական անվտանգության ամրապնդման համար։

«Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագրի հիմնական ձեռքբերումներից է համապարփակ ուղեցույցների ներդրումն այնպիսի այլընտրանքային խափանման միջոցների կիրառման համար, ինչպիսիք են տնային կալանքը և վարչական վերահսկողությունը, ինչպես նաև այնպիսի պատիժների, ինչպիսին է ազատության սահմանափակումը։ Այս ուղեցույցները, որոնց մշակման ընթացքում մանրակրկիտ կերպով հաշվի են առնվել ներպետական օրենսդրության հետ համապատասխանության հարցերը, պրոբացիայի ծառայողներին տրամադրում են պարզ և գործնական ցուցումներ, քանի որ նրանք են իրականացնում Հայաստանի պրոբացիայի ծառայության նոր լիազորությունները։  

Ի հավելումն ուղեցույցներին, ծրագիրը մշակել է մասնագիտացված ուսումնական մոդուլ բազմամասնագիտական խմբերի համար՝ նրանց ապահովելով այլընտրանքային խափանման միջոցներն արդյունավետ կիրառելու համար անհրաժեշտ հմտություններով, խթանելու համար նաև արդարադատության համակարգի շահառուների շրջանակում դերերի միանման ընկալումը։

Բացի այդ, պրոբացիայի ծառայության 16 աշխատակից վերապատրաստվել է որպես դասընթացավար։ Այս դասընթացավարները՝ զինված լինելով նոր գիտելիքներով և հմտություններով, ԵԽ ազգային փորձագետի հետ համագործակցությամբ առաջատար դեր ստանձնեցին հետագա երկու դասընթացի անցկացման գործում։ Պրոբացիայի ծառայությունից 40 աշխատակից մասնակցեցին այս դասընթացներին, որոնք ամրապնդեցին այլընտրանքային խափանման միջոցների վերաբերյալ իրենց գործնական գիտելիքները և իրական դեպքերի օրինակներով խթանեցին խնդիրների համատեղ լուծումը։ Դասընթացից հետո անցկացված գնահատումը վկայում է այլընտրանքային խափանման միջոցների վերաբերյալ մասնակիցների ընկալման զգալի բարելավման մասին և ընդգծում է այս դասընթացների դրական ազդեցությունը  պրոբացիայի աշխատանքի նկատմամբ։

Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար 2023-2026թթ․ Գործողությունների ծրագրով ֆինանսավորված սույն նախաձեռնություններն ընդգծում են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի քրեական արդարադատության համակարգում ամուր, համագործակցային շրջանակ կառուցելու հանձնառությունը։ Երկխոսության խթանման, գործնականում կիրառության համար գործիքների մշակման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցով սույն  ծրագիրը ճանապարհ է հարթում Հայաստանում արդարադատության նկատմամբ ավելի արդյունավետ և մարդակենտրոն մոտեցման համար, որի առաջնահերթությունների մեջ են մտնում հասարակության անվտանգությունը և  պրոբացիայի շահառուների վերականգնումը։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

 Սկիզբ՝ 2023 թ․ հունվարի 1

 Տևողություն՝ 24 ամիս

 ֆինանսավորում՝ ` 500,000 եվրո, Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ

 Ծրագրի թերթիկ

Գործընկերները` Արդարադատության նախարարություն, Պրոբացիայի պետական ծառայություն

Հիմնվելով 2019-2022թթ․ իրականացված «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի արդյունքների վրա՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագրի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագիրը աջակցել է ազգային իշխանություններին՝ նպաստելով պրոբացիոն ծառայությունների կիրառմանը երկրում՝ դրանով իսկ բարձրացնելով հանրության անվտանգությունն ու արդարադատության արդար իրականացումը։

Այն իրականացվել է Արդարադատության նախարարության և Պրոբացիայի պետական ծառայության, ինչպես նաև այլ ներպետական շահագրգիռ կողմերի՝ ներառյալ քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ, որոնք պրոբացիայի ոլորտում ակտիվ գործունեություն են ծավալում։

Ծրագրի իրականացմամբ իրականացվել են հետևյալ արդյունքների՝

  • Բարելավվել է պրոբացիայի ծառայողների գիտելիքներն ու հմտությունները պրոբացիոն մեթոդների, ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի և վերականգնողական ծրագրերի վերաբերյալ՝ արդյունավետ և կայուն ուսումնական կենտրոնների և անձնակազմի կանոնավոր գնահատման միջոցով։
  • Բարելավվել է համագործակցությունը քրեական արդարադատության համակարգի բոլոր դերակատարների միջև՝ հիմնվելով պրոբացիայի ծառայության նոր գործառույթների և համապատասխան դերակատարության ու պարտականությունների ընդհանուր ըմբռնման վրա։
  • Բարելավվել է վերականգնողական/վերասոցիալականացման արդյունավետ ծրագրերին իրավախախտների հասանելիությունը։
  • Թարմացվել է e-probation համակարգը և աջակցել հետագայում դրա գործարկմանը։

Ծրագրի հիմնական փաստաթղթերն են՝ Եվրոպայի խորհրդի պրոբացիայի կանոնների վերաբերյալ անդամ երկրներին ուղղված Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ CM/Rec(2010)1 հանձնարարականը, CM/Rec(2017)3 հանձնարարականը համայնքային պատժամիջոցների և միջոցների վերաբերյալ եվրոպական կանոնների վերաբերյալ, CM/Rec(2014)4 հանձնարարականը էլեկտրոնային հսկողության մասին, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ Rec(2003)22 հանձնարարականն անդամ երկրներին պայմանական ազատման վերաբերյալ, ինչպես նաև Խոշտանգումների կանխարգելման եվրոպական եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների եզրակացություններն ու առաջարկությունները: