Back «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի անդամները համաձայնություն են ձեռք բերել համագործակցության առաջնահերթությունների վերաբերյալ

«Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի անդամները համաձայնություն են ձեռք բերել համագործակցության առաջնահերթությունների վերաբերյալ

Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության համանախագահությամբ և ներպետական շահառուների մասնակցությամբ տեղի է ունեցել «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման եվ դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի առաջին նիստը։

Ղեկավար հանձնաժողովի նիստը կայացել է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին, նիստին մասնակցություն են ունեցել ծրագրի առանցքային շահառու հաստատությունները, այդ թվում՝ ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ գլխավոր դատախազության և իրավապահ համակարգի մարմինների, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի, ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և այլ պետակա մարմինների ներկայացուցիչները:

Ղեկավար հանձնաժողովի նիստի հրավիրման նպատակը հնարավոր ներգրավման ուղղությունների քննարկման համար հարթակի տրամադրումն է, ինչպես նաև ծրագրի շրջանակներում արդեն իսկ ձեռք բերված արդյունքների ներկայացումը շահառու հաստատությունների ներկայացուցիչներին և հետագա գործողությունների համաձայնեցումը վերջիններիս հետ։

Նիստի ընթացքում բացման խոսքով հանդես են եկել Եվրոպայի խորհրդի Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և համագործակցության բաժնի պետ պարոն Մուստաֆա Ֆերատին, Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ պարոն Մաքսիմ Լոնգանգը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության  բաժնի ղեկավար պարոն Ֆրանկ Հեսսը և  ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ տիկին Լառա Պետրոսյանը։

Մասնակիցները կարևորել են հաստատությունների միջև սերտ համագործակցությունը՝ հիմնվելով Հայաստանում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում հաստատված նախաձեռնությունների վրա: Մասնակիցները նաև ընդգծել են ծրագրի աջակցության կարևորությունը կոռուպցիայի արդյունավետ կանխարգելման ինստիտուցիոնալ շրջանակի և ներուժի ամրապնդման, մշտադիտարկում իրականացնող մարմինների՝  փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ առկա պահանջներին համապատասխանեցման, ինչպես նաև իրավապահ մարմինների և դատական համակարգի՝ տնտեսական հանցագործությունների քննության, քրեական հետապնդման և որոշումների կայացման կարողությունների ամրապնդման գործում։

Ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել Հայաստանում կոռուպցիայի, փողերի լվացման և տնտեսական հանցագործության դեմ օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտի բարելավմանը և ապահովել դրա իրականացման արդյունավետությունը։ Ավելին՝ ծրագիրը նպատակ ունի ամրապնդել հակակոռուպցիոն մարմինների միջև համագործակցության մեխանիզմները, արդյունավետ օգտագործել միջազգային համագործակցության ու փոխադարձ իրավական օգնության գործիքները, ինչպես նաև զարգացնել տնտեսական հանցագործությունների կանխման և դրանց քննության կարողությունները: Ծրագրի շրջանակներում կարևորվում են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման հատուկ կարիքները և ռիսկային ոլորտներում դրանց զսպման հնարավորությունները:

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» 2023-2027 թվականների համատեղ ծրագրի երրորդ փուլի շրջանակներում

Երևան, Հայաստան 25/10/2023
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page