Back Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը և խթանումը

Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը և խթանումը

Եվրոպայի խորհրդի «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագիրը՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի անձնակազմի հետ համատեղ կազմակերպեցին մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման Հանրային խորհրդի նիստը։ Այս ձևաչափով նիստը երկրորդն էր, որն աջակցվեց Ծրագրի կողմից 2023 թ․ նոյեմբերին կայացած առաջին նիստից հետո։

Միջոցառումը, որին մասնակցեցին ազգային փոքրամասնությունները ներկայացնող ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարը և նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների խմբերն ու անհատները, նպատակաուղված էր քննարկելու խտրականության դեմ պայքարի համատեքստում ազգային փոքրամասնությունների լեզվի պահպանման հետ կապված խնդիրներն ու մարտահրավերները։ Ստեղծված հարթակը օգտագործվեց ազգային փոքրամասնությունների կողմից՝ իրենց համայնքներում առկա կարիքները ընդգծելու համար։ Հատուկ ուշադրություն դարձվեց ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար նախադպրոցական ներառական կրթությանը, ինչպես նաև համապատասխան դասագրքերի առկայությանը։

Մասնակիցները հնարավորություն ունեցան իմանալ ավելին եվրոպական համապատասխան չափանիշների, այդ թվում՝ Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի և Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի մասին։ Փոքրամասնությունների կազմակերպությունների և Ազգային ժողովի  պատգամավորների միջև քննարկվել է նաև «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը, որը ստացել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի և խտրականության դեմ պայքարի վարչության կարծիքը։ Քննարկման արդյունքում ընդգծվել է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց մշակութային, սոցիալական, տնտեսական և հասարակական կյանքում և վերաբերող հարցերում արդյունավետ մասնակցության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը։

Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Եվրոպայի խորհրդի «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի կողմից, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ նրանց համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում։

 

 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 25 ՀՈՒՆԻՍԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

 

Հետևեք մեզ

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ