Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և օրենքի գերակայության ամրապնդմանը շարունակական նվիրվածության շրջանակներում, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը պարբերաբար հրատարակում է կարևոր հրատարակություններ։ Այս ռեսուրսները առաջարկում են էական առաջարկություններ կարևորագույն բարեփոխումների վերաբերյալ՝ աջակցելով Հայաստանի ջանքերին՝ համապատասխանեցնելու օրենսդրությունը եվրոպական չափանիշներին և բարելավելու ժողովրդավարական կառավարումը։
Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության ԳԼԿ համատեղ ծրագրի «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի կողմից թարգմանվել և հասանելի են դարձել հայերենով երեք հիմնարար փաստաթղթեր․
Ձեռնարկ՝ «Ոստիկանության ծառայողների համար՝ հավասարության ապահովում եվ խտրականության բացառում»;
«Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրի շրջանակում մշակվել և հայկական համատեքստին է համապատասխանեցվել «Հոգեբանական աջակցություն և օգնություն տրավմատիկ իրադարձություններ վերապրած երեխաներին» ձեռնարկը: Որպես ուսումնամեթոդական գործիք՝ ձեռնարկը նախատեսված է հոգեբանների և երեխաների հետ աշխատող մասնագետների համար, ովքեր կարող են օգնություն և աջակցություն ցուցաբերել տրավմատիկ իրադարձություններից տուժած երեխաներին և նրանց ընտանիքներին: Ձեռնարկը տրամադրում է միջոցներ՝ հասկանալու տրավմայի բնույթը, դրա ազդեցությունը երեխաների վրա, ինչպես նաև արտակարգ իրավիճակների ընթացքում և դրանցից հետո երեխաներին հոգեսոցիալական աջակցություն ցուցաբերելու կարևորությունը:
«Հոգեբուժական կազմակերպություններում ոչ հոժարակամ հոսպիտալացման եւ բուժման մասով ազգային օրենսդրության եւ գործելակերպի վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ընթացակարգային երաշխիքներին զեկույցը» պատրաստվել է Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ III» համագործակցության ծրագրի շրջանակում։ Զեկույցի շրջանակում ուսումնասիրվել է Հայաստանում ոչ հոժարակամ բուժումը կարգավորող իրավական դաշտը՝ քննարկելով ինչպես առկա իրավական կարգավորումները, այնպես էլ գործնականում դրանց իրականացումը։ Անդրադարձ է կատարվել նաեւ առանձին անձանց հասանելի մեխանիզմներին, որոնք թույլ են տալիս վիճարկել ոչ հոժարակամ բուժման մասին որոշումները եւ օգտվել իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցներից: Զեկույցի մշակումը մաս է կազմում «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի»։
«Զեկույց հայաստանում սոցիալական իրավունքների առնչությամբ կարիքների գնահատման վերաբերյալ» պատրաստվել է «Հայաստանում մարդու սոցիալական իրավունքների ամրապնդում» ծրագրի շրջանակներում։ Զեկույցը ընդգծում է սոցիալական իրավունքների, մասնավորապես աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրավունքների պաշտպանության ուժեղացման կարևորությունը։ Առաջարկություններից մեկը վերաբերում է՝ Եվորպական սոցիալական խարտիայի լրացուցիչ դրույթների ընդունման վերաբերյալ քննարկեումները վերսկսելուն։ Ծրագրի շրջանակներում ներկայացվել է նաև
«Բնակարանային ապահովման ծրագիր» զեկույցը, որը ներկայացնում է Հայաստանի սոցիալական բնակարանային ռազմավարության մշակման հիմնական նպատակները՝ համապատասխանեցված եվրոպական չափանիշներին, ինչպես նաև սահմանում է բնակարանային չափանիշների, պլանավորման, բաշխման, կառավարման և սպասարկման ցուցիչներ։ Իշխանությունները ներառել են զեկույցի առաջարկությունները Հայաստանի երկարաժամկետ բնակարանային ռազմավարության մեջ։
«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի վերաբերյալ ուղեցույցը (Տեղաշարժի ազատությունը)» և «Զանգվածային բողոքի ակցիաներին նվիրված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նախադեպային իրավունքի վերաբերյալ ուղեցույցը» թարգմանվել և հրապարակվել են «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակներում։ Այս նյութերը մաս են կազմում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակված` նախադեպային իրավունքի վերաբերյալ ուղեցույցների շարքի՝ ՄԻԵԴ-ի կողմից կայացված հիմնարար վճիռների և որոշումների վերաբերյալ։ Ուղեցույցների նպատակը իրավաբաններին տեղեկացնելն է ՄԻԵԿ չափանիշների էական մեկնաբանությունների վերաբերյալ։ Ուղեցույցները նաև պարունակում են հղումներ` Կոնվենցիայից և վերջինիս Լրացուցիչ արձանագրություններից մեջբերված հոդվածներից յուրաքանչյուրում օգտագործված «բանալի» բառերին։ Այս ուղեցույցների հայերեն թարգմանությունն ապահովում ՄԻԵԴ նախադեպային իրավունքի հասանելիությունը իրավական ոլորտի ազգային մասնագետների համար, ինչն իր հերթին նպաստում է մարդու իրավունքների պաշտպանության խթանմանը և օրենքի գերակայության ամրապնդմանը։
Եվրոպայի խորհրդի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի կողմից թարգմանվել է Գործնական ուղեցույց մասնագետների համար՝ «Միգրանտների և ապաստան հայցողների վարչական կալանքի վերաբերյալ»։ Ուղեցույցը նպատակ ունի ուղղորդում և աջակցություն տրամադրել անդամ պետություններին՝ միգրացիոն տեղաշարժի կառավումը իրականացնել հարգելով ապաստան հայցողների և միգրանտների մարդու իրավունքները։
Այս գործողությունները նպաստում են Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների Հայաստանի գործողությունների ծրագրի նպատակներին և իրականացմանը։



